Դեկտեմբերի 14-ին եռօրյա այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ քաղաքական խմբակցությունների ղեկավարների հետ: