Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Եկատերինա Տկեշելաշվիլին նշանակվում է երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` նախօրեին Պաշտպանության նախարարությունում ներկայացնելով նորանշանակ նախարար Դավիթ Սիխարուլիձեին: Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ պաշտոնաթող եղավ Կախա Լոմայան: