Երեկ Ազգային ժողովը 87 «կողմ», 7 «դեմ», 2 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: Օրինագծին դեմ էին քվեարկել ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության 7 պատգամավորները, ձեռնպահ էին քվեարկել Հակոբ Հակոբյանը («Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատերը) եւ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը: Օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա այսօր: Հիշեցնենք, …
կարդալ ավելին«Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանն իր կրտսեր որդու` ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանի հարսանիքը նոյեմբերի 29-ին կազմակերպել էր Սոչիի «Ռեդիսոն ՍԱՍ Լազուրնայա» չորսաստղանի հյուրանոցի «Պյոտր I» սրահում: Հայաստանից հրավիրվել էին «Մելոմաններ» խումբը, Լեյլա Սարիբեկյանը, Արսեն Սաֆարյանը եւ, որպես թամադա-վարող` Աշոտ Ղազարյանը: Կեսժամյա ելույթ է ունեցել նաեւ Սոսո Պավլիաշվիլին` իր խմբով: Հյուրերին Հ. Վարդանյանը Սոչի էր տեղափոխել …
կարդալ ավելին«Հայաստանն ու Ադրբեջանն առաջընթաց են արձանագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ, եւ ԵԱՀԿ-ն հուսով է, որ հարցի շուրջ տարածաշրջանային հռչակագիր կստորագրվի կազմակերպության` այս շաբաթ կայանալիք հավաքում»,- երեկ ըստ էության նման սենսացիոն հայտարարություն է արել ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը: «Կարծում եմ, մենք հեռանում ենք սառեցված հակամարտությունից դեպի հարատեւ լուծում, թեեւ, անշուշտ, դրան դեռ …
կարդալ ավելինԵվրախորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Բաքու կատարած այցելության ժամանակ «զարմանք» է արտահայտել Ադրբեջանի ընդունած նոր որոշման առիթով, որի արդյունքում 2009 թվականի հունվարի 1-ից կսահմանափակվի «Ազատություն», BBC եւ «Ամերիկայի Ձայն» ռադիոկայանների հեռարձակման հնարավորությունը: «Ադրբեջանի կառավարությունը պետք է հասկանա, որ խոսքի ազատությունը կարեւորագույն եվրոպական արժեքներից է»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ հայտարարել է Թերի Դեւիսը` խոստանալով խնդիրը քննարկել ադրբեջանցի …
կարդալ ավելինՆախօրեին «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ: «Երեկ «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանի բնակարան են բերել ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետի ստորագրությամբ իրազեկման մի գրություն»,- ասված է «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ, որում մեջբերված է Վիզաների վարչության պետ Ն. Մուրադխանյանի …
կարդալ ավելին«Ես կցանկանայի Բաքվի խորհրդաժողովում տեսնել իմ հայ գործընկերոջը, որի հետ տարբեր միջոցառումների ընթացքում քննարկում եմ մեզ հետաքրքրող հարցեր»,- հայտարարել է Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւը: «Բաքվի խորհրդաժողովի բոլոր մասնակիցների համար անվտանգության միատեսակ պայմաններ էին ստեղծված: Հավատացնում եմ ձեզ, որ եթե Հայաստանի ներկայացուցիչը մասնակցեր խորհրդաժողովի աշխատանքին, ապա անհրաժեշտության դեպքում նրա համար լրացուցիչ անվտանգություն կապահովվեր»,- …
կարդալ ավելինԱզգային ժողովում պատգամավորների` կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում արդեն ավանդույթ է դարձել միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցության մասին խոսելը: Եվ քանի որ այդ խնդիրն այսօր հրատապ է, իշխանությունները բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում են հայտարարելու համար, թե ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա մեծ ազդեցություն չի թողել, եւ իրենք էլ ամեն ինչ անում են, որ ազդեցությունը մեղմ լինի: Ամեն անգամ …
կարդալ ավելին«Միացում» ազգային նախաձեռնությունը հանդես է եկել Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քաղաքային իշխանությունների կողմից իրականացված ոտնձգությունները դատապարտող եւ նրան իր զորակցությունը հայտնող հայտարարությամբ: Դրանում, մասնավորապես, ասվում է: «Միացում» ազգային նախաձեռնությունը հիշեցնում է ՀՀ իշխանություններին, որ հրապարակային հանցագործ եւ Հայոց պետությունը ծանրագույն կերպով վարկաբեկող Վարդան Ղուկասյանի որակի անձանց Շիրակի թեմի առաջնորդի դեմ քրեախուլիգանական …
կարդալ ավելինՈրքան էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլորին խորհուրդ տա չխոսել համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին, որպեսզի այդ ճգնաժամը Հայաստան չմտնի, այնուամենայնիվ, մեր երկիրն արդեն տնտեսական լուրջ խնդիրներ ունի: Այն առաջինն ազդել է հանքարդյունաբերության ոլորտի վրա: Արտահանվող հանքարդյունաբերությունն ամբողջությամբ կաթվածահար վիճակում է հայտնվել, քանի որ միջազգային շուկայում հանքային հումքի գներն օրեցօր նվազում են: Ճգնաժամի ազդեցությունն արդեն զգացել …
կարդալ ավելինՀիշո՞ւմ եք՝ մարտիմեկյան դեպքերից հետո ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինչպես էր զգուշացնում, որ տեղի ունեցածը բացասաբար է ազդելու մեր տնտեսության, հատկապես՝ զբոսաշրջության վրա։ Նա նշում էր, որ մի շարք «տուր-պակետներ» արդեն իսկ հետաձգվել են։ Հետո էստաֆետն իր ձեռքը վերցրեց այն ժամանակվա՝ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը՝ ասելով, որ զբոսաշրջիկներին վախեցնում են դեպքերի …
կարդալ ավելին«Կարծում ենք՝ մարտի 1-ից հետո իրականացվող դատավարությունների շարքը չպետք է պատճառ հանդիսանա դատավորներին պարգեւատրելու համար»: Երեկ կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` անդրադառնալով 2009 թվականի բյուջեով դատական համակարգի աշխատողների աշխատավարձը կրկնապատկելու կառավարության նախաձեռնությանը, որին «Ժառանգությունը» դեմ է քվեարկել: Իսկ 2009 թվականի բյուջեն «Ժառանգությանը» չի բավարարել նաեւ այլ պատճառներով: «Նախ՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը …
կարդալ ավելինԵրեկ Եվրահանձնաժողովը հրապարակել է Արեւելյան նոր գործընկերության վերաբերյալ իր նոր առաջարկը, որով Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ Եվրամիության հարաբերությունների փոփոխություն է նախատեսվում: Գործընկերությունը ենթադրում է քաղաքական ներգրավվածության աստիճանի էական բարձրացում, ներառյալ` գործակցության վերաբերյալ համաձայնագրերի նոր սերունդ, ԵՄ տնտեսության հետ հեռահար ինտեգրում, քաղաքացիների համար ԵՄ տարածքով դյուրին ճանապարհորդելու հնարավորություն, պայմանով, որ անվտանգության բոլոր …
կարդալ ավելինՀայաստանի երկու գեղասահորդներ՝ Գեղամ եւ Անի Վարդանյանները, հանդես կգան 2009 թվականի հունվարի 17-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկող Եվրոպայի առաջնության անհատական մրցումներում: Այդ մասին ասել է ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
կարդալ ավելինԱյսօր հերթական անգամ սրվել է ղարաբաղյան հարցի կարգավորման թեման, հրապարակային քննարկումների դիապազոնն էլ, ինչպես միշտ` «Ոչ մի թիզ հողից»՝ մինչեւ` «Տանք պրծնենք Ղարաբաղից էլ, ղարաբաղցիներից էլ»: Դե, միջանկյալ փոխզիջումային սցենարներն էլ հիմնականում խիստ որոշակի վճռական կեցվածքով ու անորոշ ձեւակերպումներով են արտահայտվում: Անշուշտ հարցն այնքան կարեւոր է, որ իրական սրտացավության ու շահարկման շփման եզրը շատ է …
կարդալ ավելին«Թուրք-հայկական հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջան-Հայաստան բանակցությունների վրա»,- երեկ Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը` նշելով, որ Թուրքիան հանդես է գալիս ԼՂՀ խնդրի կարգավորման քաղաքական լուծման օգտին` Մինսկի խմբի շրջանակներում: Նա նաեւ ասել է, որ դեկտեմբերի 4-5-ը Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայանալիք ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի ամենամյա նիստի շրջանակներում կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի, …
կարդալ ավելինՄարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը երեկ ուղարկվել են Երեւանի քրեական դատարան: ՀՀ Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրյալներ Ալեքսանդր Արզումանյանին, Հակոբ Հակոբյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Սասուն Միքայելյանին մեղադրանքներ են …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ն սկսել է «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության առաջարկած օրինագծի քննարկումը: Այդ փոփոխությունների ընդունումից 40 օր հետո «պետական կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը» պարզելու նպատակով կառավարությունը հանրաքվե նախաձեռնելու իրավունք կստանա: Ամենայն հավանականությամբ, ընդամենը 20-25 պատգամավորի մասնակցությամբ երեկ քննարկված այդ օրինագիծն այսօր կքվեարկվի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ու կընդունվի: Եվ արդեն հաջորդ …
կարդալ ավելինԵրեկ Ազգային ժողովը որոշեց 15 օրով հետաձգել «Երեւանի մասին» օրինագծի քննարկումը: Հիշեցնենք, որ այս օրինագծի քննարկումն արդեն 4-րդ անգամ է հետաձգվում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, սակայն, երեկ վստահեցրեց, որ այն արտահերթ նիստում անպայման կքննարկվի եւ կընդունվի մինչեւ տարեվերջ:
կարդալ ավելինԻնչպես հայտնի է` շուրջ մեկ ամիս առաջ ավազակային հարձակում էր կատարվել Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան վրա, եւ, ըստ որոշ լուրերի, նրա տանից առեւանգվել էին բազմաթիվ կարեւոր փաստաթղթեր, այդ թվում` Ավետիսյանի բիզնեսների եւ սեփականության վկայականները: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վերջերս այս միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել են Ազգային անվտանգության …
կարդալ ավելինԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն արդեն սովորություն է դարձրել քվեարկությունից հետո իր պատգամավորական տեղից տեղափոխվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին հատկացված շարք: Նիստերի ժամանակ պատգամավորն իր ընդդիմադիր գործընկերների հետ ծավալում է ակտիվ խոսակցություն: Մեր հարցին, թե ի՞նչ է անում ընդդիմության շարքերում, Ս.Ալեքսանյանը ոչինչ չի ասել: «Եկել է պատմի, թե ինչքան հարկեր է վճարում»,- փոխարենը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության …
կարդալ ավելին