Նորից հետաձգվեց

04/12/2008

Երեկ Ազգային ժողովը որոշեց 15 օրով հետաձգել «Երեւանի մասին» օրինագծի քննարկումը: Հիշեցնենք, որ այս օրինագծի քննարկումն արդեն 4-րդ անգամ է հետաձգվում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, սակայն, երեկ վստահեցրեց, որ այն արտահերթ նիստում անպայման կքննարկվի եւ կընդունվի մինչեւ տարեվերջ: