«Հայաստանն ու Ադրբեջանն առաջընթաց են արձանագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ, եւ ԵԱՀԿ-ն հուսով է, որ հարցի շուրջ տարածաշրջանային հռչակագիր կստորագրվի կազմակերպության` այս շաբաթ կայանալիք հավաքում»,- երեկ ըստ էության նման սենսացիոն հայտարարություն է արել ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը: «Կարծում եմ, մենք հեռանում ենք սառեցված հակամարտությունից դեպի հարատեւ լուծում, թեեւ, անշուշտ, դրան դեռ չենք հասել, եւ խիստ կարեւոր է, որ Մինսկի խումբը աշխատի այդ ուղղությամբ»,- ասել է Ա.Ստուբը` ավելացնելով, որ դեկտեմբերի 4-5-ին Հելսինկիում կայանալիք ԵԱՀԿ անդամ 50 երկրների Արտգործնախարարների խորհրդի նիստի քննարկումներում գերակայելու են կովկասյան հիմնախնդիրները` ներառյալ Լեռնային Ղարաբաղի հարցը: