ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն արդեն սովորություն է դարձրել քվեարկությունից հետո իր պատգամավորական տեղից տեղափոխվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին հատկացված շարք: Նիստերի ժամանակ պատգամավորն իր ընդդիմադիր գործընկերների հետ ծավալում է ակտիվ խոսակցություն: Մեր հարցին, թե ի՞նչ է անում ընդդիմության շարքերում, Ս.Ալեքսանյանը ոչինչ չի ասել: «Եկել է պատմի, թե ինչքան հարկեր է վճարում»,- փոխարենը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը: Մեր թղթակցի հարցին` հատկապես ո՞ր բիզնեսի գծով, տիկին Բախշյանը պատասխանել է. «Անցած անգամ ասաց, թե 27 մլն դրամ գույքահարկ է վճարել»: «Տարոսը նրա մյուս հարկերին»,- ավելացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը: