Էլի դժգոհ են

14/12/2008

Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիաֆետ Ասկերովը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է կոնկրետ արդյունքներ պահանջի Մինսկի խմբից ԼՂՀ հակամարտության լուծման գործում: «Մինսկի խումբը հայտարարում է, թե հակամարտության կողմերն իրենք պետք է ընդհանուր լեզու գտնեն, եւ, որ իրենք կարող են միայն իրենց առաջարկությունները ներկայացնել: Եթե մենք ինքներս կարողանանք ընդհանուր լեզու գտնել Հայաստանի հետ, այդ դեպքում ինչի՞ համար է հարկավոր ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը: