ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն կոչ է արել սփյուռքահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանին` դադարեցնել դեկտեմբերի 1-ից սկսած անժամկետ հացադուլը: «Անժամկետ հացադուլը պայքարի ամենածայրահեղ ու ամենահուսահատ ձեւն է, որին կարելի է դիմել պայքարի հաջող ելքի նկատմամբ հավատը կորցնելուց միայն: Մենք կասկած չունենք, եւ վստահ ենք, որ Դուք էլ կիսում եք մեր կարծիքն այն մասին, որ մեր պայքարը պսակվելու է հաղթանակով: Հնարավորինս շուտ այն տեսնելու համար մեզ պետք են ոչ միայն Ձեր նման նվիրված, այլեւ առողջ ու առույգ զինակիցներ»,- ասված է կոչում: