Էլի հերքել է

18/01/2009

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ուսումնասիրել է ՀՀ-ին ռուսաստանյան զենքի խոշոր մատակարարումների վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների շուրջ ստեղծված իրադրությունը: «Մենք գլխավոր շտաբի հետ միասին ուսումնասիրեցինք այդ իրադրությունը: Այն մարդը, ում ազգանունը հիշատակվում է ադրբեջանական ԶԼՄ-ներում, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել, եւ անցյալ տարի ՀՀ-ին ոչ մի մատակարարում չի իրականացվել»,- ասել է Լավրովը երեկ Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում: Միեւնույն ժամանակ նա նշել է, թե ՌԴ-ն չի թաքցնում, որ ռազմատեխնիկական համագործակցության ծրագրեր ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Լավովը հայտարարել է, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, իսկ այդ կազմակերպության անդամներն ավելի արտոնյալ պայմաններ ունեն, եւ Ադրբեջանում ՌԴ գործընկերները դա շատ լավ գիտեն: