Հայ լրտեսներ

24/01/2009

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հունվարի 22-ին ձերբակալել է հանրապետության հայազգի երկու քաղաքացիների, որոնց կասկածում են անօրինական զինված կազմավորում ստեղծելու եւ լրտեսության մեջ: Քրեական գործի քննությունն իրականացնում է Ներքին գործերի նախարարության Հակահետախուզության վարչությունը: Վրացական աղբյուրներն այլ մանրամասներ չեն հաղորդում: «Այս գործով տվյալ փուլում կարելի է միայն ասել, որ երկուսն էլ Վրաստանի քաղաքացիներ են: Մնացյալի մասին կհայտարարվի ավելի ուշ»,- ասել են Ներքին գործերի նախարարությունում: Սակայն, ըստ «Ռեգնում» գործակալության, Մինասյանը Ախալցխայի Հայկական երիտասարդական կենտրոնի տնօրենն է, Հակոբջանյանը` «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահը: