Էլի ակտիվացել են

24/01/2009

Ըստ որոշ տեղեկությունների, վերջին օրերին իշխանություններն ինտենսիվորեն աշխատում են մինչեւ ԵԽ ԽՎ` հունվարի 27-ին մեկնարկող նստաշրջանը մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ անազատության մեջ գտնվող մոտ երկու տասնյակ քաղբանտարկյալներից «ներման խնդրագրեր» ստանալու ուղղությամբ: Իշխանական որոշ շրջանակներում նույնիսկ խոսում են, թե արդեն այդքան «խնդրագրեր» ներկայացվել են, եւ դրանց հեղինակների անունները հրապարակվելու են առաջիկայում: Թե կոնկրետ ումի՞ց են իշխանությունները կարողացել «ներման խնդրագրեր» կորզել` պարզել չհաջողվեց: