«Եվրամիությունը պատրաստ է ղարաբաղյան խնդրի լուծման որոշակի փուլում օգնություն ցուցաբերել Ադրբեջանին եւ Հայաստանին»,- երեկ Բաքվում նման հայտարարություն է արել ԵՄ արտաքին կապերի եւ հարեւանության եվրոպական քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո Վալդները: «Մենք միշտ էլ պաշտպանել ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը»,- ասել է Ֆերերո Վալդները՝ մեկնաբանելով Մինսկի խմբի հետ միասին ԼՂՀ հակամարտության լուծման բանակցային գործընթացի շրջանակներում միջնորդական առաքելությանը ԵՄ հնարավոր միանալու հարցը: Ըստ Վալդների՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը «հիանալի, համարժեք խումբ է»: