Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին առաջարկում է հնարավորություն տալ, որպեսզի «7-ի գործով» անցնող Հակոբ Հակոբյանի անձնական բժիշկը հետազոտի կալանքի տակ գտնվող պատգամավորին եւ իր հսկողության տակ պահի բուժման հետագա ընթացքը: «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կալանք կրող Հ.Հակոբյանի փաստաբանը, ինչպես նաեւ քաղաքացի Արմեն Խաչատրյանը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղած բանավոր դիմումով հայտնել են Հ. Հակոբյանի առողջության վատթարացման մասին: Դիմումատուները հայտնել են նաեւ, որ պատգամավոր Հ. Հակոբյանը ցանկանում է, որպեսզի իրեն հետազոտի եւ բուժօգնություն տրամադրի իր անձնական բժիշկը»,- ասված է օմբուդսմենի նամակում: