«Մեր երկրի քաղաքական դաշտի մասին եկեք խոսենք քաղաքապետի ընտրություններից հետո, որովհետեւ նայած, թե՝ ով, ովքեր եւ ինչ իդեոլոգիայով կմտնեն քաղաքապետի ընտրություններին, ու ինչպիսին կլինեն արդյունքները: Այդտեղից էլ կարող է կտրուկ փոխվել Հայաստանի քաղաքական դաշտի տեսքը»,- ներքաղաքական հետագա զարգացումների մասին խոսելով՝ մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը: «Մեր քաղաքը հանրապետության 1/3-ից ավելի բնակչություն ունի: Եվ ով կտիրապետի դրա բանալիին, նա էլ կտիրապետի պետության դռան բանալիին: Երեւանի քաղաքապետի ընտրությունը շատ բան կփոխի: Պատկերացրեք, ես այն ավելի եմ կարեւորում, քան նախագահի ընտրությունը»,- ավելացրել է Ս.Շահինյանը: