«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը որոշել է այլեւս չմասնակցել ՔՕ 225 եւ 300 հոդվածների փոփոխության նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խմբի աշխատանքներին: «Փոփոխություններն այնքան տարողունակ են, որ եթե քաղաքական ենթատեքստ չդնենք,10 օրվա մեջ հնարավոր չէ իրականացնել: Դա պիտի անել 3-4 ամսվա ընթացքում շատ լուրջ հանձնաժողովով: Ի՞նչ է զանգվածային անկարգությունը, սահմանված չէ, իշխանության յուրացնելն ի՞նչ է, սահմանված չէ: Նման տասնյակ հարցեր կան, որոնք լուծելու կարիք ունեն, իսկ խեղճուկրակ Դավիթ Հարությունյանին ասում են՝ շուտ` 10 օրվա մեջ վերջացրու, բեր` դնենք-քվեարկենք: Իսկապես պետք է փոփոխություններ կատարել, բայց ոչ այս կարճ ժամանակում: Անիմաստ է նման բանին մասնակցելը»,- մեր թղթակցին ասել է Ա.Կարապետյանը: Նա, սակայն, շարունակելու է մասնակցել մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին: