Կտրուկ վատացել է առողջական վիճակը

07/03/2009

Երեկ առավոտյան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է «7-ի գործով» անցնող քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի առողջական վիճակը: Պարզվել է, որ ինչ-որ ներարկումից հետո Շանթ Հարությունյանը մեկ շաբաթից ավելի ոչինչ չի ուտում եւ չի քնում: Երեկ մեկուսարան է այցելել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Շանթ Հարությունյանի հետ հանդիպումից հետո Իշխանյանը տեղեկացրել է, որ նա գտնվում է նաեւ ծանր հոգեբանական վիճակում եւ անհրաժեշտ է ստացիոնար բժշկական օգնություն: Երեկ տարածած հայտարարությամբ Հայ Ազգային կոնգրեսը նույնպես պահանջել է Շանթ Հարությունյանին անհապաղ տեղափոխել հիվանդանոց եւ հնարավորություն տալ, որպեսզի նրան հետազոտեն նաեւ անկախ բժիշկներ: