քաղաքականություն

Արդարադատության պատռված բաճկոնը

24.03.2009

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը` դատավոր Ժորա Վարդանյանի նախագահությամբ, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին 3 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռ է կայացրել: Երեկ հրապարակված դատավճռի համաձայն՝ Գագիկ Ջհանգիրյանն «իրեն բերման ենթարկելիս չի ենթարկվել Ոստիկանության աշխատակիցների պահանջներին, ձեռքով հարվածել եւ ցավ է պատճառել Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակից …

կարդալ ավելին

Պարգեւատրում են

24.03.2009

Ըստ «Ա1+»-ի տեղեկությունների, առաջիկա օրերին ուժային կառույցներում սպասվում են լուրջ կադրային փոփոխություններ: Մասնավորապես, հնարավոր է, որ արդեն այսօր պաշտոնից ազատվի Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը: Շրջանառվող լուրերի համաձայն, նա նշանակվելու է Քրեակատարողական վարչության պետի` Աշոտ Գիզիրյանի տեղակալի պաշտոնում: Ի դեպ, Կ. Բաբախեկյանը լուրջ դերակատարություն է ունեցել ՀՀ …

կարդալ ավելին

Մի չմիանալու պատմություն

24.03.2009

Երկարուձիգ նիստերից հետո «Ժառանգություն» կուսակցությունը վերջապես կիրակի օրը որոշում կայացրեց չմասնակցել Երեւանի քաղաքապետի` մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին: Մինչ այդ ընտրություններին չմասնակցելու տարբերակը, թեեւ քննարկվում էր, սակայն քիչ հավանական էր համարվում: Առաջնային էր առանձի՞ն, թե՞ Հայ Ազգային կոնգրեսի հետ միասնական ցուցակով մասնակցելու հարցը: Եվ վերջին մի քանի օրերին ավելի հավանական էր համարվում, որ եթե «Ժառանգությունը» չի …

կարդալ ավելին

Մեղադրանքները փոխվելու են

24.03.2009

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում «7-ի գործով» դատավարությունը հետաձգվեց եւս 10 օրով: Մեղադրող Կորյուն Փիլոյանը հղում կատարելով Քրեական օրենսգրքի 225-րդ եւ 300-րդ հոդվածներում կատարված փոփոխություններին` դատարանին միջնորդություն ներկայացրեց նիստը հետաձգել մինչեւ ապրիլի 1-ը: Բոլոր 7 քաղբանտարկյալներն էլ մեղադրվում են վերը նշված հոդվածներով, ու այդ փոփոխություններից հետո նրանց մեղադրանքն էլ պետք է փոխվի: …

կարդալ ավելին

Հիացմունքի հետեւանքները

24.03.2009

«Երեկ ես Ծիծեռնակաբերդում (նկատի ունի համալիրում նախագահի եւ կուսակցությունների ղեկավարների հանդիպումը.- Հ.Մ.) պայքարում էի իշխանական բուրգի դեմ` հանուն նոր տնտեսական գաղափարախոսության: Երեկ նաեւ պայքարում էի ՀՀՇ-ական ավազակախմբի դեմ` հանուն անաչառ եւ արդարամիտ, ազգային շահերից բխող ցուցակի ձեւավորման համար»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, որը ակնհայտորեն վիրավորվել է մայիսի …

կարդալ ավելին

Դառնում է ամենօրյա

24.03.2009

Մարտի 21-22-ին եւ երեկ օրվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքերը: Ըստ ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության, հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Քյուրդլար, Հորադիզ, Մեհդիլի, Յուխարը Սեյիդահմեդլի, Աշաղը Աբդուռահմանլի, Քարվենդ, Աշաղը Վեյսալի, Կուրոպատկինո, Մարզիլի, Յուսուֆջանռու, Գիյասլը, Թաղիբեյլի, Շուրաբադ եւ Լեւոնարխ ուղղություններում …

կարդալ ավելին

Հայր եւ որդի ավագանիներ

24.03.2009

Մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար կիրակի օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է դիմել յոթ քաղաքական ուժ` կոալիցիոն 4 ուժերը` ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ ՀՅԴ, Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը, Հայ Ազգային կոնգրեսը, գրեթե անհայտ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը: Նշված քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ցուցակներում կան բազմաթիվ հետաքրքիր նորություններ եւ օրինաչափություններ: ՀՀԿ 180 …

կարդալ ավելին

Հայտարարություն

24.03.2009

Մարտի 10-ին Հովիկ Հունանյանի գլխավորած «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցերով», այսպես կոչված, անկախ հանձնաժողովը՝ «Էրեբունի» ՔԿՀ վարչակազմի միջնորդության հիման վրա, քննարկել է «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը: Ըստ հանձնաժողովի նիստին ներկա որոշ անդամների՝ հանձնաժողովի իրական քվեարկությամբ՝ միջնորդությունը բավարարվել է: Հետեւաբար՝ Ա. Բաբաջանյանը պետք է ազատ արձակվեր: Սակայն՝ նիստի ավարտից …

կարդալ ավելին

Անկեղծ չենք

24.03.2009

«Ժառանգություն» կուսակցությանն ուղղված գնահատականները, նրան փակցված պիտակները եւ այդ կուսակցության` սեփական կարծիքն ունենալու իրավունքի քննադատությունը, որին ականատես դարձանք վերջին օրերին, խոսում է մեր քաղաքական դաշտի պրիմիտիվության մասին: Հասկանալով հանդերձ, թե որքան անհրաժեշտ էր եւ ճակատագրական ընդդիմադիր երկու թեւերի` «Ժառանգության» եւ Հայ Ազգային կոնգրեսի` միասնական ցուցակով հանդես գալը Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին, այդուհանդերձ, տարօրինակն այն …

կարդալ ավելին

Մաղթում ենք բարի ընտրություն

24.03.2009

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որով փորձել է հիմնավորել իր որոշումը` մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. ««Ժառանգություն» կուսակցությունը` – մեծապես կարեւորելով Հայաստանի Հանրապետության հանրակարգային կայացման գործում Երեւանի ավագանու ընտրությունների նշանակությունը, – դրանք դիտարկելով որպես եւս մեկ հնարավորություն` մեր երկրում վերջապես ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով …

կարդալ ավելին

Երեւանի ավագանու ընտրություններ

24.03.2009

Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրացուցակ 1. Բեգլարյան Գագիկ Բեգլարի, 1964թ., Երեւանի քաղաքապետ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ՀՀԿ 2. Մարգարյան Տարոն Անդրանիկի, 1978թ., Ավան թաղային համայնքի ղեկավար, ՀՀԿ 3. Պողոսյան Հրաչ Գրիգորի, 1935թ., «ԱՍԴ» ՍՊԸ նախագծող կազմակերպության հիմնադիր-տնօրեն, անկուս. 4. Դումանյան Դերենիկ Հրանտի, 1953թ., ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, …

կարդալ ավելին

ՄԻԱԿ-ը պատրաստվում է ԱԺ ընտրություններին

24.03.2009

Մարտի 21-ին Իջեւանում տեղի ունեցավ Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) երրորդ համագումարը: Ներկա էին բոլոր՝ 120 պատվիրակները, երիտասարդական, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի օրակարգում ներառված էին ելույթներ ու կուսակցության ղեկավար մարմինների ընտրությունները: Համաժողովը բացեց կուսակցության արդեն նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը, ով իր տարեկան հաշվետվության մեջ նշեց, որ չի ներկայացնելու անհամար …

կարդալ ավելին

Վարչական ռեսուրս չպետք է կիրառվի

21.03.2009

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին: ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` ԱՄՆ դեսպանը նշել է, որ «եթե կա մեկը, ով կարող է վերացնել քաղաքական ուժերի միջեւ անջրպետը, բարելավել հայ-թուրքական հարաբերությունները եւ նպաստել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը` նախագահ Սարգսյանն է»: Մ. Յովանովիչը նշել …

կարդալ ավելին

Ինչի՞ դիմաց է ԵՄ-ն վճարում ավանսով

21.03.2009

Երեկ Բրյուսելում կայացած գագաթաժողովում Եվրամիության անդամ 27 երկրների ղեկավարները հավանություն են տվել Արեւելյան գործընկերության ծրագրին, որը նախատեսում է սերտացնել Եվրամիության ռազմավարական համագործակցությունը հետխորհրդային վեց պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի հետ: ԵՄ-ի երեկ ընդունած հռչակագրում՝ որպես այս ծրագրի հիմնական նպատակ, ձեւակերպված է. «ԵՄ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկրներում ամրապնդել կայունությունը, արդյունավետ կառավարումը եւ …

կարդալ ավելին

Մասնակիցները նույնիսկ խոսել են

21.03.2009

Երեկ առավոտյան ժամը 11:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունը կուսակցությունների ղեկավարների հետ` «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանը» թեմայով: Նմանատիպ մի խորհրդակցություն էլ տեղի էր ունեցել 2008թ. աշնանը` ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ: Միջոցառումը տեւել է մոտ 5 ժամ, եւ ըստ նախագահի մամուլի քարտուղարի` ՀՀ-ում գրանցված եւ գործող 72 կուսակցություններից …

կարդալ ավելին

Եվս մի ցուցակ

21.03.2009

Երեւանի քաղաքապետի` մայիսի 31-ին կայանալիք ընտրություններին առանձին մասնակցելու որոշումից հետո «Ժառանգություն» կուսակցությունը նախ փորձեց բոլոր հնարավոր միջոցներով հիմնավորել կամ արդարանալ, ապա հայտարարեց, որ վերջնական որոշումը կկայացվի ուրբաթ օրը, այսինքն` երեկ: Թեեւ նախօրեին «Ժառանգության» որոշ անդամներ չէին բացառել, որ ուրբաթ օրը եւս կարող է որոշում կայացրած չլինեն: Իսկ երեկ ամբողջ օրը թե՛ «Ժառանգությունում», թե՛ այդ որոշմանը …

կարդալ ավելին

Չի հավատում

21.03.2009

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հերքել է այն տեղեկությունները, թե Հայաստանը թուրքական կողմի հետ քննարկում է Հայոց ցեղասպանության հարցը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, «Արմինֆո» լրատվական գործակալությունը դիմել է Արտգործնախարարություն, փորձելով պարզել` արդյո՞ք իրականությանը համապատասխանում են լուրերն այն մասին, թե Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ իբր «Հայաստանը եւ Թուրքիան արդեն քննարկում …

կարդալ ավելին

100 դոլարից ոչ ավելի

21.03.2009

Երեկ Երեւանի փոխանակման կետերը 100 դոլարից ավելի վաճառք չէին իրականացնում: Դոլարի վաճառքի անվանական գինը փոխանակման կետերում 378 դրամ էր, որոշ կետերում` 375: Փոխանակման կետերից մի քանիսի աշխատակիցներն այդ երեւույթը բացատրել էին ԿԲ-ից ստացված ներքին հրահանգով, այն է` դոլարի վաճառքի անվանական արժեքը 378 դրամից չբարձրացնել:

կարդալ ավելին

«Հերոսական» արդարացումներ

21.03.2009

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` Հայ Ազգային կոնգրեսին չմիանալու վերաբերյալ իրենց նախնական դիրքորոշումն արտահայտելուց հետո ընդդիմադիր մամուլը սկսեց իրենց «անվանարկել` տուրք տալով իշխանությունների ցանկություններին»: Իշխանություններն էլ, ըստ նրա` իրենց գովերգում են, որովհետեւ «իշխանությունը պետք է օգտվեր այդ, այսպես ասած` տրված հնարավորությունից եւ, բնականաբար, պետք է գովերգեր»: Դիտարկմանը, թե գուցե պատճառը «Ժառանգության» մոտեցումների մեջ …

կարդալ ավելին

Ազատ անկում

21.03.2009

Հինգշաբթի օրն ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է բիզնեսի վարման տեսանկյունից երկրների 2009 թ. վարկանիշային աղյուսակը, որը գնահատում է, թե որքանով է այս կամ այն երկրում ավելի հեշտ զբաղվել բիզնեսով: 127 երկրների շարքում Հայաստանը նախորդ տարվա 63-րդ տեղից հայտնվել է 94-րդ տեղում` արձանագրելով ցուցակում ներգրավված պետությունների շրջանում ամենամեծ անկումը (31 կետով): Ըստ «Forbes»-ի, Հայաստանն ամենաբարձր վարկանիշն …

կարդալ ավելին