Դառնում է ամենօրյա

24/03/2009

Մարտի 21-22-ին եւ երեկ օրվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման հերթական դեպքերը: Ըստ ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության, հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Քյուրդլար, Հորադիզ, Մեհդիլի, Յուխարը Սեյիդահմեդլի, Աշաղը Աբդուռահմանլի, Քարվենդ, Աշաղը Վեյսալի, Կուրոպատկինո, Մարզիլի, Յուսուֆջանռու, Գիյասլը, Թաղիբեյլի, Շուրաբադ եւ Լեւոնարխ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: