Չի հավատում

21/03/2009

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հերքել է այն տեղեկությունները, թե Հայաստանը թուրքական կողմի հետ քննարկում է Հայոց ցեղասպանության հարցը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, «Արմինֆո» լրատվական գործակալությունը դիմել է Արտգործնախարարություն, փորձելով պարզել` արդյո՞ք իրականությանը համապատասխանում են լուրերն այն մասին, թե Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հայտարարել է, որ իբր «Հայաստանը եւ Թուրքիան արդեն քննարկում են 1915 թվականի սպանությունները»: Ի պատասխան, Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է. «Չէի ցանկանա հավատալ, որ Թուրքիայի արտգործնախարարը նման հայտարարություն կարող էր անել, որովհետեւ թուրքական կողմի հետ Հայոց ցեղասպանության հարցը քննարկման առարկա չի եղել»: