Ինչպես միշտ

14/03/2009

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հրավերով Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսը դիտորդական առաքելություն կուղարկի մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքին հետեւելու համար: Այս մասին որոշումը կայացվել է Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի Բյուրոյի մարտի 4-ի նիստում: ԵԽ Կոնգրեսը դիտարկել է նախկինում Հայաստանում անցկացված տեղական բոլոր ընտրությունները, այդ թվում՝ 2008թ. սեպտեմբերին Երեւանի թաղային համայնքներում տեղի ունեցած ընտրությունները, որի վերաբերյալ 2008թ. դեկտեմբերին ընդունել է թիվ 225(2008) հանձնարարականը։