Կառավարությանն առընթեր Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը երեկ հրաժարվել է պատասխանել մեր թղթակցի այն հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ ինքը նախագահ Սերժ Սարգսյանին ազատման դիմում է ներկայացրել: Հիշեցնենք, որ ըստ լուրերի՝ առաջիկայում Մ. Վարդանյանի պաշտոնում նշանակվելու է Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը: «Չեմ կարող ասել, շուտով կիմանաք: Դա կախված է նախագահից»,- երեկ ասել է Մ.Վարդանյանը` ըստ էության չհերքելով իր հրաժարականի մասին լուրերը: