Նողաիդելին` ՀՀ-ում

31/03/2009

«Հանուն արդար Վրաստանի» շարժման առաջնորդ Զուրաբ Նողաիդելին երկօրյա այցով գտնվում է Հայաստանում»,- այդ մասին հայտնում է «ԳրուզիաOnline» գործակալությունը: Ըստ կուսակցության մամուլի ծառայության, Նողաիդելին Հայաստան է ժամանել կիրակի օրը եւ այսօր վերադառնալու է Վրաստան: «Նողաիդելին որոշ հանդիպումներ պետք է անցկացնի Հայաստանում, սակայն դրանց մանրամասները հայտնի չեն»,- նշում է «ԳրուզիաOnline»-ը: