Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի ու Սուրեն Սիրունյանի գործով դատաքննության ժամանակ ցուցմունքներ տվեցին երեք վկաներ` «Պահպանողական» կուսակցության փոխնախագահ Զավեն Վարդանյանը, 2008թ. ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական արշավի քարոզչական աշխատանքների պատասխանատու Տիգրան Հակոբյանը եւ Սամվել Գասպարյանը: Հատկապես վերջինիս ցուցմունքները բավական զվարճացրեցին ոչ միայն քաղբանտարկյալներին, նրանց պաշտպաններին ու հարազատներին, հասարակական կազմակերպությունների …
կարդալ ավելին«Քաղաքականություն» հիմնադրամի տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովի հավաստմամբ` ՌԴ-ն ըմբռնումով է մոտենում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, կարծելով, որ այս դեպքում Հայաստանը կամրապնդի իր ռազմավարական խորությունը: Նրա կարծիքով, ՀՀ-ն դուրս կգա շատ բարդ աշխարհաքաղաքական համատեքստից, որում գտնվում էր, քանի որ որոշ հարեւան երկրներ բացահայտ թշնամական վերաբերմունք ունեն նրա նկատմամբ: «Դա իսկապես պատմական շրջադարձ է, որը կփոխի աշխարհաքաղաքական իրավիճակը …
կարդալ ավելին– Պարոն Գրիգորյա՛ն, անվիճարկելի են այն առավելությունները, որոնք ունի հայ-թուրքական սահմանի բացումը, այլ կերպ ասած` Հայաստանի ապաշրջափակումը: Սակայն, Ձեր կարծիքով, ո՞րն է լինելու այն գինը, որը դրա համար պետք է վճարի Հայաստանը: – Նախ անդրադառնանք` ինչ գին է վճարելու Թուրքիան: Այն գինը, որ նույնիսկ այսօր վճարում է Թուրքիան, շատ մեծ է անգամ նման հզոր երկրի …
կարդալ ավելինԻրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը` ապրիլի 14-ին, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, Սարգսյանն ու Սաիդ Ջալիլին գոհունակությամբ ընդգծել են անկախությունից ի վեր երկու բարեկամ երկրների միջեւ փոխվստահության մթնոլորտում դինամիկ զարգացող հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ համագործակցության …
կարդալ ավելինՄիջազգային ճգնաժամային խումբը (International Crisis group) զեկույց է հրապարակել հայ-թուրքական հարաբերություններում ընթացող ներկայիս զարգացումների վերաբերյալ: Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի` ՄՃԽ զեկույցի, «ակադեմիական եւ քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները մեկ տասնամյակի ընթացքում հիմք դրեցին այժմյան ինտենսիվ միջկառավարական պաշտոնական հարաբերությունների ստեղծմանը: Երկու կողմերն այժմ մոտ են փաթեթային համաձայնության, որը կհաստատի դիվանագիտական հարաբերություններ, կբացի սահմանը եւ կստեղծի երկկողմանի հանձնաժողովներ, որոնք …
կարդալ ավելինԸստ ՌԻԱ «Նովոստիի»` «Կրեմլի մի աղբյուրի» փոխանցմամբ, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիեւի հետ, որը Մոսկվա է ժամանելու հինգշաբթի օրը, քննարկելու է տնտեսության, էներգետիկայի զարգացման հարցերը, մասնավորապես, ադրբեջանական բնական գազի իրացման շուկայի ընդարձակումը, ինչպես նաեւ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ Կասպից ծովի կարգավիճակը: Հիշեցնենք, որ Ալիեւը Մեդվեդեւի հրավերով Ռուսաստան է ժամանելու երկօրյա աշխատանքային …
կարդալ ավելին– Երբ Դուք զբաղեցնում էիք Երեւանի քաղաքապետի պաշտոնը, գիտակցո՞ւմ էիք, որ Երեւանի քաղաքապետը պետք է զբաղվի աղբահանությամբ, կամ, որ նստած է փողի վրա: – Իրականում Երեւանում լուրջ հնարավորություններ եւ ֆինանսական միջոցներ կան, բայց դա չի նշանակում, որ այդ մարմինը պետք է երեւանցիների ձեռքը կրակն ընկնի կամ` հակառակը: Երբ մարդ մտածում է, թե այդ պաշտոնում կարող …
կարդալ ավելինՀՀԿ-ն մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու է «Քեզ համար, Երեւան» կարգախոսով: «Խորհրդարանական ընտրություններին մենք գնացինք՝ «Քեզ համար, Հայաստան», նախագահական ընտրություններին` «Առաջ, Հայաստան» կարգախոսով: Այսինքն, ցանկանում ենք ասել, որ մեզ համար ընտրությունները ոչ թե ընդդեմ ինչ-որ մի գաղափարախոսության, ուժի դեմ է, այլ հանուն մի գաղափարի` Հայաստանի զարգացման, հասարակության խնդիրների լուծման: Մեր կուսակցությունն ուզում է …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի հետ: Ըստ ԱԺ մամուլի ծառայության, հանդիպման ընթացքում Հ. Աբրահամյանը վերահաստատել է ԵԱՀԿ շրջանակներում ստանձնված բոլոր հանձնառությունները` անվտանգության բոլոր հարթություններում: Հանդիպումից հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը ստորագրել են Համագործակցության հուշագիր:
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներքին գործերի նախարարների երեւանյան խորհրդակցության մասնակիցների պատվիրակությանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ըստ նախագահի մամուլի ծառայության, սա այս ձեւաչափով առաջին հանդիպումն է: Ս. Սարգսյանն ասել է, որ ՀԱՊԿ շրջանակում իրավապահ մարմինների համագործակցությունն ամենաարդյունավետներից մեկն է, եւ նշել է, որ այս ոլորտում խնդիրները …
կարդալ ավելին«Ադրբեջանը շատ ցավագին է արձագանքում այն ամենին, ինչը կապված է Հայաստանի հետ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքականություն» հիմնադրամի նախագահ, Ռուսաստանի Հանրային պալատի անդամ Վյաչեսլավ Նիկոնովը` խոսելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում Բաքվի արձագանքի մասին: «Բնականաբար, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը բավականին ցավագին է ընկալվում Բաքվում, որտեղ կարծում են, որ Հայաստանի հետ ցանկացած գործընթացի պետք է նախորդի …
կարդալ ավելինԱդրբեջանը երեք պայման է ներկայացրել, որոնց կատարման դեպքում իր համաձայնությունը կտա Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի բացման հարցում: Երեկ նման տեղեկատվություն է հրապարակել թուրքական «Hurriyet» թերթը: Մեջբերելով ադրբեջանական մի դիվանագետի, «Hurriyet»-ը գրել է, թե բոլոր երեք պահանջները կապված են Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից հայկական ուժերի դուրսբերման հետ: «Hurriyet»-ի տեղեկություններով, Ադրբեջանը թուրքական կողմին է փոխանցել հետեւյալ պահանջները. 1. …
կարդալ ավելինՌուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ապրիլի 16-17-ը աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա: Այդ մասին երեկ հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ալիեւի այցի ընթացքում, ամենայն հավանականությամբ, քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հարաբերություններում Ադրբեջանի դիրքորոշման, ինչպես նաեւ «Նաբուկո» գազատարի շինարարության հետ կապված հարցեր:
կարդալ ավելին«Թուրքական ԶԼՄ-ներում եւ իշխող էլիտայում Հայաստանի հետ սահմանը բացելու միտումը ավելի առաջնային է, քան դիվանագիտական հարաբերություններ հաստատելու միտումը: Դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլեր դեռեւս արվելու են, բանակցությունները դեռեւս շարունակվելու են, բայց հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությունը թվում է ավելի շոշափելի»,- երեկ նման տեսակետ հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: Այդ պատճառով էլ, ըստ նրա, …
կարդալ ավելին– Տիկին Խառատյան, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, թե Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ հաջորդ ֆուտբոլային խաղը դիտելու ինքը կարող է գնալ անցնելով բաց սահմանով: Այսօր կա՞ գնահատական, վերլուծություն, թե երկու երկրները եւ հատկապես Հայաստանը ինչ օգուտներ է ունենալու սահմանի բացումից: – Ճիշտն ասած՝ ես չգիտեմ, թե ընդհանուր հաշվարկ արվե՞լ է շահի …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ հրավիրած ասուլիսում, պատասխանեց թվով 60 հարցի: Քանի որ հնարավոր չէ ամբողջությամբ այն տեղադրել թերթի էջերում, ներկայացնում են կրճատումներով: Ճգնաժամի մասին – «Շանթ» հ/ը- Ձեր պաշտոնավարման մեկ տարվա ավարտը համընկավ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հայաստանյան դրսեւորումների հետ: Կարծիք կա, որ մի շարք գործոնների հետ պայմանավորված այս մեկ տարվա …
կարդալ ավելին«Թուրքից էլ վատն է»,- ասում ենք հայերս այն հայի մասին, ով իրեն դրսեւորում է այնպես, ինչպես դրսեւորում են, ասենք, այսօր հարկահավաքները, մաքսավորները, ճանապարհային ոստիկանները, դատավորները, երկրի բարձրագույն ղեկավարները եւ այլք: Եվ դա ոչ միայն դարերից եկող, ժողովրդական դառը ֆոլկլորից մնացած արտահայտություն է, որ մեխանիկորեն հասել է մեր օրեր, այլ ամեն օր նորովի գիտակցվող փաստ, իրականություն: …
կարդալ ավելինՔաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կինը` Ռուզան Բադալյանը` երեկ կես ժամով վերջապես կարողացել է հանդիպել ամուսնուն, ով մարտի 17-ից գտնվում է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում: Ռ. Բադալյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ Շ. Հարությունյանն ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում, բժիշկները եւս տեղեկացրել են, որ նրա վիճակը նորմալ է: Շ. Հարությունյանի կինն ասել է, թե իր կարծիքով, երեկվա …
կարդալ ավելին«Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը կախված կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի արդյունքներից»,- այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Հիշեցնենք, որ համանախագահների այցը տարածաշրջան նախատեսված է ապրիլի 20-21-ին: Նրանք նախատեսում են այդ այցի ընթացքում քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման նախապատրաստմանը վերաբերող հարցեր, որը տեղի կունենա մայիսի …
կարդալ ավելին«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանը բացելու ուղղությամբ Թուրքիայի կառավարող կուսակցության կողմից վերջին ամիսներին անցկացվող քաղաքականությունը չի ծառայում Ադրբեջանի շահերին, եւ այն պետք է գնահատվի որպես հարված Ադրբեջանի թիկունքին»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր, տնտեսական քաղաքականության մշտական կոմիտեի անդամ Վահիդ Ահմեդովը: «Օբամայի այցը Թուրքիա եւ նրա արած հայտարարությունները տագնապալի են, քանի որ …
կարդալ ավելին