Հանդիպել է Կապինոսին

16/04/2009

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի հետ: Ըստ ԱԺ մամուլի ծառայության, հանդիպման ընթացքում Հ. Աբրահամյանը վերահաստատել է ԵԱՀԿ շրջանակներում ստանձնված բոլոր հանձնառությունները` անվտանգության բոլոր հարթություններում: Հանդիպումից հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը ստորագրել են Համագործակցության հուշագիր: