Նոր ձեւաչափով

16/04/2009

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ներքին գործերի նախարարների երեւանյան խորհրդակցության մասնակիցների պատվիրակությանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ըստ նախագահի մամուլի ծառայության, սա այս ձեւաչափով առաջին հանդիպումն է: Ս. Սարգսյանն ասել է, որ ՀԱՊԿ շրջանակում իրավապահ մարմինների համագործակցությունն ամենաարդյունավետներից մեկն է, եւ նշել է, որ այս ոլորտում խնդիրները բոլորի համար գրեթե նույնական են, ինչը փոխգործակցության համար լավ հիմք է ստեղծում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեւանյան խորհրդակցության աշխատանքը գնահատելով արդյունավետ, նշել է, որ օրակարգի առանցքային հարցերից մեկը վերաբերել է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ձեւավորմանը, որի մասին որոշում ընդունվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` փետրվարի 4-ին Մոսկվայում կայացած արտահերթ գագաթաժողովում: