Դեկտեմբերին ՀՀ կառավարությունը ի գիտություն էր ընդունել համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման մասին հայեցակարգը, որի համաձայն՝ Հայաստանի փոքր համայնքները նախ խոշորացվելու էին, իսկ այնուհետեւ երկրի 15.000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքները միավորվելու էին շուրջ 40-44 միջհամայնքային միավորումների կազմում, որոնք կունենան իրենց կազմի մեջ մտնող համայնքներից առանձին բյուջե, աշխատակազմ եւ այլն: Տրամաբանական է ենթադրել, որ միջհամայնքային …
կարդալ ավելին«Գերագույն Խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մեղադրում է անօրինական գործունեություն ծավալելու մեջ: «Կառավարությունը նախորդ շաբաթ իր նիստում հավանություն է տվել «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում լրացումներ անելու մասին Արդարադատության նախարարի նախաձեռնությանը: Ըստ դրա` «Արգելվում է կուսակցություններին անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին …
կարդալ ավելինՄինչ Երեւանի ավագանու ընտրությունները եւ բուն քվեարկության օրը ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար Հայ Ազգային կոնգրեսին կից ստեղծվել է 3-5 հոգուց բաղկացած հատուկ խումբ: Այդ մասին «7 օր»-ին ասել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Ըստ նրա, այդ խումբը բացահայտելու է կեղծիքների իրականացման մեխանիզմները եւ փաստերը, որոնք էլ ներկայացվելու են հասարակությանը: «Կուտակվում է ամբողջ ինֆորմացիան եւ, …
կարդալ ավելինԸստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրների, վերջին օրերին Դաշնակցությունում քննարկվում է մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո քաղաքական կոալիցիայից դուրս գալու հարցը: Ընտրություններից առաջ ընդդիմություն խաղալու եւ կոալիցիայից դուրս գալու մասին «սպառնալիքներն», իհարկե, ՀՅԴ-ի համար վերջին տարիներին սովորական մարտավարություն է դարձել, ինչի միջոցով դաշնակցականներն ընդամենը մի քանի նախարարի ու մարզպետի հարց են լուծում: Սակայն այս …
կարդալ ավելինԷրդողանը ոչ լրագրող է, ոչ էլ ընտրության առաջնորդ, նա ՄԱԿ-ի ամբիոնից շատ պատասխանատու հայտարարություն է արել` ասելով, թե ցանկանում է Հայաստանը տեսնել որպես բռնազավթված տարածք: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա` այս պարագայում անգամ չի գործում ֆուտբոլային (սպորտային) դիվանագիտությունը, որը արդյունավետ է եղել ԱՄՆ-ի եւ Չինաստանի հարաբերություններում, քանի …
կարդալ ավելինԵրեկ Բաքվում տեղի ունեցած բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «կողմերը համաձայնություն են ձեռք բերել կենտրոնացնել ուշադրությունը հիմնարար սկզբունքները վերջնական տեսքի բերելու վրա»: Պատասխանելով BBC ռադիոկայանի լրագրողի հարցին` թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հիմնարար սկզբունքները վերջնականորեն մշակելու համար, Բրայզան ասել է. «Հիմնարար սկզբունքները հստակեցնում են …
կարդալ ավելինՇենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ լսում էր քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի ու Սուրեն Սիրունյանի գործով դատակոչված հերթական վկաների ցուցմունքները: Հիշեցնենք, որ այս գործով անցնում են 15 վկաներ, որոնցից երեքը դատարանին ցուցմունքներ են տվել ապրիլի 15-ին: Հաջորդ չորս վկաները` Գագիկ Ավդալյանը, Վարուժան Մելիքյանը, Լեւոն Ենգիբարյանը եւ Սուսաննա Գալստյանը, դատարանի, մեղադրողների, պաշտպանների ու քաղբանտարկյալների հարցերին պատասխանեցին երեկ: …
կարդալ ավելինԵրեւանում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից Թուրքիա վերադառնալուն պես Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանն Անկարայում հայտարարել է, թե Թուրքիան «ձգտում է վերականգնել» Հայաստանի հետ լիարժեք հարաբերությունները, որոնք ամբողջությամբ «խզված են 15 տարի շարունակ»: Հիշեցնենք, որ Բաբաջանը Երեւանում հանդիպել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
կարդալ ավելինՀինգշաբթի օրն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա եւ հանդիպել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Երկու նախագահների բանակցությունները շարունակվել են երեկ եւ, ինչպես գրում է «ԽՏՎՎպՐրՈվՑ»-ը, չեն սահմանափակվել նավթագազային հարցերով: Ըստ թերթի, Ալիեւն ու Մեդվեդեւը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կայանալիք պետերբուրգյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները, որը կարող է անցկացվել …
կարդալ ավելինԹուրքական եւ հայկական կողմերի հայտարարությունները համադրելով` եզրակացնում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը Երեկ «Գոլդն Թուլիփ» հյուրանոցում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի` «Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին ԱԺ պատգամավորներ, նախկին նախարարներ, տարբեր քաղաքական գործիչներ: Այնտեղ էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Մխիթար Մնացականյանը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա …
կարդալ ավելին«Այն մասին, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում հայ-թուրքական սահմանների բացման հավանականությանը, նախկինում կարելի էր միայն ենթադրություններ անել: Կար միայն մի տարբերակ, համաձայն որի՝ Ռուսաստանը դրան առանց ջղագրգռության է նայում»,- day.az-ին տված հարցազրույցում ասել է Հետխորհրդային տարածքում քաղաքական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Կարավաեւը: Սակայն, ըստ նրա` այժմ, երբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ …
կարդալ ավելին«Նախորդ 10 տարիների ընթացքում Թուրքիային իրավունք տրված չէր, եւ Թուրքիան չէր համարձակվում խոսել ԼՂՀ-ի մասին: Սա փաստ է: Ուղղակի չէր համարձակվում, որովհետեւ առիթ չէր տրված: Այսօր այդ առիթն իրեն տրված է: Միգուցե` լավ է, վատ է, ես չեմ ուզում գնահատական տալ, ես ուզում եմ փաստն ասել: Այո, այսօր Էրդողանը կարող է գնալ Մեդվեդեւի հետ հանդիպման …
կարդալ ավելին«Մենք չենք պատրաստվում փոխել մեր պահանջները եւ դադարեցնել հանրահավաքները: Հակառակը, մենք նախատեսում ենք, որ հանրահավաքները տարածվեն ողջ Վրաստանով մեկ»,- երեկ հանրահավաքում հայտարարել է Վրաստանի Պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Կախա Կուկավան: Նրա խոսքով, ընդդիմությունը սկսում է «համընդհանուր մոբիլիզացիա, որպեսզի ցույց տա Սահակաշվիլիին, որ իր հրաժարականը ցանկանում են ոչ միայն թբիլիսցիները, այլ ողջ Վրաստանը»: Հիշեցնենք, որ Մ. Սահակաշվիլին …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: ՀՀ նախագահի մամլո գրասենյակից հանրապետության նախագահի փոխանցմամբ` նիստի արդյունքները «կնպաստեն կազմակերպության ամրապնդմանը եւ անդամ-երկրների փոխգործակցության արդյունավետության հետագա բարձրացմանը»: Ըստ Ն. Բորդյուժայի` քննարկումներն անցել են փոխըմբռնման …
կարդալ ավելինՄի խումբ ճանաչված եվրոպահայեր` աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը միացել են Եվրոպայի հայկական միությունների ֆորումի կողմից ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված բաց նամակին` հույս հայտնելով, որ ԱՄՆ նախագահը հարազատ կմնա Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ունեցած գաղափարներին: Նամակում …
կարդալ ավելին«ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պարզ ասաց, որ ԱՄՆ-ը պատրաստ է անել ամեն ինչ, որը կօգնի ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը, աշխատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ,- հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` ավելացնելով,- Մենք պատմական հնարավորություն ունենք Կովկասում խաղաղություն ու զարգացում հաստատելու համար»: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Օբաման ամբողջությամբ պաշտպանում …
կարդալ ավելինԵրբեմնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Թաթուլ Մանասերյանը վերջերս նշանակվել է ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական: Հիշեցնենք, որ նա հավակնում էր դառնալ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար, ինչը, սակայն, նրան չհաջողվեց: Ի դեպ, ապրիլի 20-23-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով մեկնելու է Լեհաստան:
կարդալ ավելինԵրեկ հայտնի է դարձել ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի դատավարության օրը: Ըստ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղարի՝ այն տեղի կունենա 22-ին` ժամը 14։00-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ս. Միքայելյանի դատավարությունը նախագահելու է դատավոր Հրայր Սարգսյանը: Հիշեցնենք, ապրիլի 1-ին 5 մասի բաժանված «7-ի գործի» դատավարությունից մինչ օրս շարունակվում էր միայն Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավարությունը: …
կարդալ ավելին«7-ի գործը» մասնատելուց հետո իշխանությունները կանգնել են լրջագույն խնդրի առջեւ: Մասնավորապես քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանի ու Սուրեն Սիրունյանի գործով դատավարությունը հասել է վկաների հարցաքննության փուլին, սակայն, ինչպես եւ կարելի էր սպասել, իշխանությունները որեւէ «խելքը գլխին» վկա չեն կարողացել գտնել: Եվ անցել են, ամենայն հավանականությամբ, պահեստային տարբերակին: Դատարան են ուղարկել հոգեկան խանգարում ունեցող մի վկայի, որը, ոչ …
կարդալ ավելինՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ՀԱԿ-ի քաղխորհուրդը, Կենտրոնական եւ տարածքային շտաբների ներկայացուցիչները երեկ հավաքվել էին՝ Երեւանի քաղաքապետի ընտրությունների հետ կապված մի շարք կազմակերպչական հարցեր քննարկելու համար: «Հաղթելով Երեւանի քաղաքապետի ընտրություններում, մենք կարող ենք փոփոխությունների հասնել ամբողջ քաղաքական համակարգում»,- ասել է Լեւոն Զուրաբյանը՝ ընդգծելով, որ այս ընտրությունները բացառիկ հնարավորություն է ՀԱԿ-ի համար: Ի դեպ, հավաքը …
կարդալ ավելին