Խմբագրություն զանգահարած Շենգավիթ համայնքի բազմաթիվ բնակիչներ տեղեկացնում են, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն, արդեն քանի օր է, տնետուն ընկած հավաքում են բնակիչների անձնագրային տվյալները` խոստանալով, որ մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի օգտին քվեարկելու դեպքում յուրաքանչյուր ձայնի համար 5000-ական դրամ կվճարեն: «Երեկ մեր տուն եկան, անձնագրերն ուզեցին ու սկսեցին պատմել, թե ինչ երանության մեջ ենք …
կարդալ ավելինԹուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները Բարաք Օբամայի` Հայոց ցեղասպանության շուրջ «միակողմանի» հայտարարության համար մեղադրում են վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին եւ նախագահ Աբդուլլահ Գյուլին, քանի որ նրանց «չի հաջողվել, ինչպես հարկն է, ներկայացնել 1915թ. ողբերգական դեպքերի` թուրքական կողմի տարբերակը»: Ըստ թուրքական «Hurriyet»-ի, «Հանրապետական ժողովրդական» կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը քննադատել է Էրդողանի այն հայտարարությունը, որ Օբաման ցեղասպանության շուրջ …
կարդալ ավելին«2009թ. կարեւոր տարի կդառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից: Եթե պահանջվի, մենք կարող ենք օգնել այդ գործընթացին»,- երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան:
կարդալ ավելինԵրեկ խորհրդարանը 75 «կողմ», 6 «դեմ» եւ 12 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Ոստիկանության գործունեությունը կանոնակարգող 3 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը: «Դեմ» էին քվեարկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները եւ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Հիշեցնենք, որ այդ օրինագծում կային բազմաթիվ խոցելի դրույթներ, որոնք լայն լիազորություններ են սահմանում Ոստիկանության համար: Այս անգամ թեեւ …
կարդալ ավելինՉնայած երկուշաբթի օրը ՀՅԴ-ն հայտարարեց կոալիցիայից դուրս գալու եւ ընդդիմություն դառնալու իր որոշման մասին, ու չնայած հենց այդ նույն օրը ՀՅԴ-ական 3 նախարարները, մարզպետը, ԱԺ փոխնախագահն ու մշտական 2 հանձնաժողովների նախագահները հրաժարականի դիմումներ ներկայացրեցին, «ընդդիմադիր» այդ կուսակցությունը հավանաբար կշարունակի պահպանել որոշ պաշտոններ: Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոալիցիայի անունից ԱԺ ՀՅԴ խմբակցությանն առաջարկեց հետ վերցնել …
կարդալ ավելին2007թ. համեմատ Երեւանի քաղաքապետի պաշտոնը որպես քաղաքական պաշտոն ընկալողների թիվը 2 անգամ նվազել է, բայց ընտրողների կեսը դեռեւս քաղաքապետի ընտրությունները քաղաքական է համարում: Ընդ որում, այդ 50%-ից միայն 12%-ն է նախընտրում ընդդիմադիր քաղաքական գործիչ, 20%-ը նախընտրում է իշխանական քաղաքական գործիչ, եւ 16%-ը` անկախ քաղաքական գործիչ: Այս «արժանահավատ» տվյալները կարող էր հրապարակել, իհարկե, միայն «Սոցիոմետր» սոցիոլոգիական …
կարդալ ավելինԵրեկ Ազգային ժողովի եւ կառավարության հարցուպատասխանի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր է ուղղել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Մինչեւ կոնկրետ հարցերին անցնելը Ր. Հովհաննիսյանը Տ. Սարգսյանին կոչ է արել մի կողմ թողնել «առանց նախապայմանների բառախաղը» եւ լինել թափանցիկ, ինչպես մեկ տարի առաջ խոստանում էր վարչապետի պաշտոնը ստանձնելիս: «Ժառանգության» ներկայացուցիչը նախ հարցրել է` …
կարդալ ավելինԵրեքշաբթի օրվա վերջում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ-ի մշտական հանձնաժողովների նախագահներին եւ խմբակցությունների ներկայացուցիչներին ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում առկա իրավիճակն ու վերջին զարգացումները: Քննարկվել է, մասնավորապես, ապրիլի 22-ի գիշերը հրապարակված Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որտեղ հիշատակում կա «ճանապարհային քարտեզ» կոչված փաստաթղթի մասին: Է.Նալբանդյանի եւ պատգամավորների հանդիպումը տեւել է ավելի քան …
կարդալ ավելին– Պարոն Հարությունյան, մայիսի 31-ին առաջին անգամ կայանալու են Երեւանի ավագանու ընտրությունները։ Ի՞նչ փոփոխություններ կբերեն դրանք մայրաքաղաքի կառավարման համակարգում։ Որո՞նք են «Երեւանի մասին» օրենքի առավելությունները եւ թերությունները։ – Ժողովրդավարական երկրի համար զարգացման կարեւորագույն չափանիշներից մեկը տեղական ինքնակառավարման մակարդակն է։ Իշխանության այդ ձեւը շատ ավելի մոտ է բնակչությանը։ Որքան ուժեղ տեղական ինքնակառավարում է իրականացվում, այնքան ավելի …
կարդալ ավելինԴեռեւս անցած շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Հայ Հեղափոխական դաշնակցությունը` ՀՅԴ-ն, իշխող կոալիցիայից դուրս գալու մասին որոշում է կայացրել, որը, սակայն, պաշտոնապես հրապարակվել է միայն երեկ: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեկ հատուկ այդ նպատակով հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ կոալիցիայից դուրս գալու պատճառը հայ-թուրքական հարաբերություններում եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի …
կարդալ ավելինԵրեկ ԵԽ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի հարցը, որտեղ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն հայտարարել են, թե ՀՀ իշխանությունները դրական քայլեր են կատարել երկրում իրավիճակը մեղմելու ուղղությամբ, ուստի նպատակահարմար չեն գտնում ՀՀ հարցը ԵԽ լիագումար նիստի օրակարգ ընդգրկել: Ըստ նրանց` ՀՀ-ն մինչեւ հունիս շարունակելու է մնալ մոնիտորինգի տակ, եւ, կախված նրանից, թե ինչ …
կարդալ ավելինԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելելու է «Նաիրիտ Գործարան»: Երեկ խմբագրություն էր զանգահարել գործարանի աշխատակիցներից մեկը, ով պատմում էր, թե ինչպես են ընդունելու «մեծարգո» վարչապետին: «Հանդիպելու են միայն այն բանվորները, որոնք իրենց հետ արդեն համաձայնության են եկել, նախապատրաստած հարցերը, որ տրվելու են, հետաքրքրում է ոչ թե բանվորներին, այլ իրենց: Վարչապետը պետք …
կարդալ ավելինԵրեկ քաղաքացիական հագուստով անձանց մի քանի խմբեր Երեւանի տարբեր վայրերում՝ Ամիրյան փողոցում, Մաշտոցի պողոտայում, Կարապի լճի մոտ եւ Արաբկիրում հարձակվել են Հայ Ազգային կոնգրեսի կողմից Մայիսի 1-ին հրավիրված արտոնված հանրահավաքի իրազեկման թռուցիկները բաժանող երիտասարդների վրա, ծեծկռտուք սարքել, խլել թռուցիկները, ոմանց առեւանգել: Այդ առնչությամբ երեկ ՀԱԿ-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ըստ նախնական տվյալների՝ …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրների համաձայն՝ առաջիկայում պաշտոնանկ է արվելու ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը: Այդ պաշտոնի հավանական թեկնածուների թվում նշվում են ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ Մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի անունները: Բացառված չէ, որ այս պաշտոնանկությունը կապվի վերջերս տեղի ունեցած մի միջադեպի հետ, երբ մի ջիփ հարվածելով կոտրել էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) դարպասները, …
կարդալ ավելինՀՅԴ-ն երեկ վերջապես հայտարարեց կոալիցիայից դուրս գալու մասին: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հատուկ այդ նպատակով հրավիրված ասուլիսում պաշտոնապես հայտարարեց, որ ՀՅԴ-ն դադարեցնում է մաս կազմել կոալիցիային, հրաժարվում է կառավարությունում եւ ԱԺ-ում ունեցած քաղաքական ու հայեցողական պաշտոններից ու դառնում է ընդդիմություն: ՀՅԴ-ի այդ քայլը Ա.Ռուստամյանը բացատրեց ԼՂՀ հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ՀՀ նախագահ …
կարդալ ավելին«Մենք բազմիցս նշել ենք, թե ինչն է անընդունելի մեզ համար այս գործընթացում. առաջին` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել ղարաբաղյան հարցի կարգավորման հետ, եւ երկրորդ` անընդունելի է պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարեց ՀԺԿ ղեկավար, Երեւանի ավագանու ընտրություններում Հայ Ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Դեմիրճյանը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին եւ Հայաստանի, Թուրքիայի …
կարդալ ավելին«Երկրի նախագահը բազմաթիվ անգամ ասել է, որ սահմանի բացումը լինելու է առանց նախապայմանների: Ոչ մի նախապայման չկա: Սահմանը բացում են, բայց Ցեղասպանության ճանաչմանն այն չի խանգարում: Եթե որեւիցե նախապայման լինի, նույն քայլին (նկատի ունի կոալիցիայից դուրս գալու ՀՅԴ-ի քայլը.- խմբ.) կդիմի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը»,- երեկ ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` միաժամանակ հավելելով, թե …
կարդալ ավելին«Հայաստանի Հանրապետության ֆուտբոլային 2:0 պարտությանը հաջորդեց քաղաքական 3:0 պարտությունը: Կարծում եմ, որ այս կտրվածքով մենք ժամանակը գնահատելու շատ լուրջ խնդիր ունենք, եւ որքան արագ դա կատարենք, այնքան ՀՀ-ի շահերից բխող կլինի»,- երեկ ԱԺ քառօրյա նստաշրջանի ժամանակ դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Նաեւ հավելեց, թե` «այս օրերի ընթացքում, եթե …
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ կրկին Երեւանում էին, կրկին հանդիպում ունեցան նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հետո կրկին ասուլիս տվեցին եւ կրկինգ ոչ մի նոր բան չասացին։ Սովորաբար ասուլիս հրավիրում են, երբ որեւէ նոր ասելիք են ունենում։ Մինսկի խմբի դեպքում այս կանոնը վաղուց արդեն չի գործում՝ գալիս են, հանդիպում, «ցրողական» պատասխաններ տալիս ու գնում։ Կոնկրետ հայաստանցիները …
կարդալ ավելին– Ձեր ղեկավարությամբ բավական ակտիվացել է Հայաստանի արտաքին քաղաքականությունը: – Կուզեի ընդգծել, որ մեր արտաքին քաղաքականությունը ղեկավարում է ՀՀ նախագահը, իսկ ես ղեկավարում եմ ԱԳ նախարարությունը, որի գլխավոր առաքելությունն է՝ իրականացնել այն խնդիրները, որոնք մեր առջեւ դնում է ՀՀ նախագահը: – Ինչպե՞ս կգնահատեք հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, հատկապես հաշվի առնելով այն կարծիքները, որ երբեք մեր …
կարդալ ավելին