քաղաքականություն

Գտեք տարբերությունը

07.05.2009

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ըստ «Ասոշիեյթեդ փրես» գործակալության, հանդիպումների հիմնական նպատակն է եղել խրախուսել երկու երկրներին` լուծման հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Իսկ «Ֆրանսպրեսի» հաղորդմամբ, հանդիպումների ժամանակ բանակցություններ են ընթացել նաեւ էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ: «ԱՄՆ-ի եւ Հայաստանի …

կարդալ ավելին

Հասնենք Սասուն, մտնենք Վան – 2

07.05.2009

«ՀԱԿ-ը, բացառությամբ իր մասը կազմող մի կազմակերպության, կողմ է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը եւ պատրաստ է այդ հարցում աջակցել ՀՀ իշխանությունների ձեռնարկած բոլոր դրական քայլերին»,- Հայ Ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում հայտարարել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դրանից անմիջապես հետո միանգամից այդ «կասկածյալը» դարձավ Ժիրայր Սէֆիլյանը` իր գլխավորած «Հայ կամավորների համախմբում ազգային նախաձեռնություն» կազմակերպությամբ: Եվ …

կարդալ ավելին

«Սոցիոլոգն» ու «ճիշտը»

07.05.2009

Մի քանի օր առաջ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ժամանակ հաղորդավար Նվեր Մնացականյանի այն դիտարկմանը, թե ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի` Ձեր գործերը այնքան էլ լավ չեն, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ասել էր. եթե Ադիբեկյանն ապացուցի, որ իր սոցհարցումները «ճիշտ են», ապա ինքը մեկ միլիոն դոլար կտա Ադիբեկյանին: ԲՀԿ առաջնորդը նաեւ նշել էր, որ հակառակ դեպքում՝ իրենք …

կարդալ ավելին

Առկա են սպառնալիքներ

07.05.2009

Մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ մայիսի 3-6-ը Երեւանում էր գտնվում Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի տեղական եւ տարածաշրջանային նախընտրական առաքելության պատվիրակությունը, որի այցի վերաբերյալ տեղեկատվությունը տեղադրված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում: ԵԽ Պատվիրակության երեք անդամները` Կոնգրեսի փոխնախագահ Ֆաբիո Պելեգրինին (Իտալիա), Միշել Գեգանը (Ֆրանսիա) եւ Նայջլ Մերմագենը (Մեծ Բրիտանիա) հանդիպումներ են անցկացրել կառավարության, քաղաքային իշխանությունների, քաղաքական …

կարդալ ավելին

«Սհեֆերը պետք է պատասխան տա»

07.05.2009

Երեքշաբթի օրը Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել ՆԱՏՕ-ի` երեկ Վրաստանում մեկնարկած զորավարժություններին: «Ինտեֆաքսի» հաղորդմամբ` ՀՀ Պաշտպանության նախարարությունից այս առնչությամբ ընդամենն ասել են, թե ՀՀ-ն հրաժարվում է մասնակցել` «ելնելով ստեղծված հանգամանքներից»: Այսքանը: Պարզաբանված չէ, թե խոսքը հատկապես ո՞ր հանգամանքների մասին է: Իհարկե, Հայաստանի դեպքում առաջին «հանգամանքը» այդ զորավարժությունների նկատմամբ Ռուսաստանի, մեղմ ասած, կոշտ …

կարդալ ավելին

Հերքել է

07.05.2009

«Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը բացառվում է»,- այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը` հերքելով ադրբեջանական եւ թուրքական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Պրահայում կայանալիք եռակողմ հանդիպման վերաբերյալ: «Պրահայում Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում ոչ միայն չի նախատեսվում եւ, բնականաբար, տեղի չի ունենալու, այլեւ բացառվում …

կարդալ ավելին

«Սա քաղաքի կառավարման նոր մոդելի ընտրություն է»

07.05.2009

Երեւանի ավագանու ընտրություններում Հանրապետական կուսակցության ավագանու ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը եւ Տարոն Մարգարյանը մայիսի 6-ին քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցան Քանաքեռ-Զեյթուն համայնքում։ Առաջին կանգառը Սարկավագի 131 եւ հարակից շենքերի բակն էր, ուր բազմաթիվ քանաքեռցիներ էին հավաքվել։ Այս բակում ընթացքի մեջ է բակերի բարեկարգման ծրագիրը։ Իսկ մեծ խաղահրապարակի շուրջ արդեն լուսավորություն էր անցկացվում։ Աշխատանքների ընթացքին հետեւում ու …

կարդալ ավելին

Հանգստացնում է Ադրբեջանին

07.05.2009

Երեկ «Ռոյթերզ» գործակալությունը մի տեղեկատվություն է հրապարակել, որը վերնագրված է՝ «Թուրքիան փորձում է հանգստացնել Ադրբեջանին` կապված Հայաստանի հետ ջերմացման հետ»: Հրապարակման մեջ աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նոր նախարար Ահմեդ Դավիթօղլուն այդ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո փորձել է փարատել Ադրբեջանի մտահոգությունները` կապված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հետ: Աղբյուրը հիշեցնում է հայ-թուրքական …

կարդալ ավելին

Դիմելու են «ցավոտ փոխզիջումների»

07.05.2009

Կովկասի գծով փորձագետ, բրիտանացի լրագրող, «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եւ պատերազմի մեջ» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը «The Financial Times» թերթում հոդված է հրապարակել, որը վերնագրել է այսպես. «Թող Կովկասում պատերազմի ուրվականը հանգիստ ննջի»: Հոդվածում մասնավորապես ասված է. «Մինչդեռ ամբողջ աշխարհը պայքարում է գլոբալիզացիայի առաջին ճգնաժամի դեմ, Կովկասը, կարծես, կանգնել է Առաջին համաշխարհայինի …

կարդալ ավելին

Ցուցմունքները նույնաբովանդակ են

07.05.2009

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց ԱԺ պատգամավոր, քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանի գործով դատավարությունը: Հ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով` զանգվածային անկարգությունների կազմակերպում: Երեկվա դատավարության ժամանակ հարցաքննության էր ներկայացել դատակոչված վկաներից միայն մեկը: «Ոստիկանների ցուցմունքները նույնաբովանդակ են, ուստի նրանք նախօրոք տպագրված եւ ստորագրված ցուցմունքներ են տվել»,- վկային հարցաքննելուց հետո ասաց …

կարդալ ավելին

Ժամանակը եկել է

07.05.2009

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ վրաց ժողովուրդը երկրի ղեկավարությանը չի ների անցյալ տարի Կովկասում տեղի ունեցած իրադարձությունների համար, եւ վստահություն է հայտնել, որ Միխայիլ Սահակաշվիլիի ռեժիմը շուտով կփոխարինվի: «Եկել է ժամանակը, որ Վրաստանի իշխանությունները պատիժ կրեն անցյալ տարվա օգոստոսին կատարածի համար: Իշխանությունները կարծում են, թե …

կարդալ ավելին

Դեմ է

07.05.2009

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դարձյալ դեմ է արտահայտվել Եվրամիությանը Թուրքիայի անդամագրվելու հնարավորությանը: Ըստ «Ասոշիեյթեդ պրես» գործակալության` այս կարծիքը նա հայտնել է հանդես գալով Եվրամիության հետ Ֆրանսիայի հարաբերություններին նվիրված ճառով: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Եվրամիությունը պետք է Թուրքիայի հետ արագ բանակցություններ սկսի այնպիսի հարթակ ստեղծելու շուրջ, որտեղ հնարավոր կլինի քննարկել էկոնոմիկայի եւ անվտանգության հարցերը: Ըստ …

կարդալ ավելին

Նաեւ Շվեյցարիան

07.05.2009

Շվեյցարիան հրաժարվել է մասնակցել երեկ Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Երկրի հրաժարվելու պատճառների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանի ղեկավարությունն իր բացասական վերաբերմունքն արտահայտեց ուսումնավարժությունների վերաբերյալ, դրանց մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարեցին Մոլդովան, Սերբիան, Ղազախստանը եւ Հայաստանը: Ընդ որում, Հայաստանի՝ զորավարժություններից հրաժարվելու մասին, ինչպես հայտարարել են Վրաստանի Պաշտպանության նախարարությունում, իրենք տեղեկացել …

կարդալ ավելին

Թրջվեցին միասին

07.05.2009

Երեկ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզչության շրջանակներում Հայ Ազգային կոնգրեսի թեկնածուները հանդիպեցին Աջափնյակ համայնքի ընտրողների հետ: Երեկվա հանդիպմանը նույնպես մասնակցում էին ՀԱԿ-ին անդամակցող գրեթե բոլոր ղեկավարները: Իսկ դանդաղ մաղող անձրեւը չխանգարեց, որ Աջափնյակի հարյուրավոր բնակիչներ մնային հրապարակում ու լսեին ելույթ ունեցողներին: «Մենք ընդամենը խնդրում ենք, որ մայիսի 31-ին բոլորդ մեկ մարդու նման գնաք ընտրության եւ ընտրեք …

կարդալ ավելին

Առանց որեւէ ապացույցի

05.05.2009

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը հրապարակել է քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի մեղադրական եզրակացությունը: Նախկինում «7-ի գործով» անցնող Գ. Ոսկերչյանը մեղադրվում է Քրօր-ի 225 հոդվածի 1-ին մասով` մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Եվ ըստ երեկ հրապարակված մեղադրական եզրակացության, նա եւ մի շարք անձինք «երկրում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու եւ զանգվածային անկարգություններ …

կարդալ ավելին

Գնում է Ղարաբաղ

05.05.2009

Այս շաբաթվա վերջին նախագահ Սերժ Սարգսյանը մեկնելու է ԼՂՀ, որտեղ, ըստ նախագահի մամուլի գրասենյակի՝ մասնակցելու է Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին, ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման օրվան եւ Շուշիի ազատագրման տարեդարձին նվիրված միջոցառումներին: Դժվար չէ ենթադրել, որ Ս. Սարգսյանը կքննարկի նաեւ ԼՂ-ում ստեղծված քաղաքական վիճակը, մասնավորապես` ՀՀ իշխանությունների հասցեին հնչող քննադատական հայտարարությունները:

կարդալ ավելին

Այլեւս անհամատեղելի

05.05.2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Բագրատ Եսայանն ազատվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվել է Մանուկ Մկրտչյանը: Պաշտոններից ազատվել են նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Դավիթ Երիցյանը, բնապահպանության նախարարի տեղակալ Հակոբ Մաթիլյանը: Արտակ Չոբանյանը, Արտաշես Նիկոյանը եւ Զոհրաբ Թորոսյանն ազատվել են` համապատասխանաբար, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզպետի …

կարդալ ավելին

Լավագույն ավանդույթները շարունակվում են

05.05.2009

Շաբաթ օրը պաշտոնապես մեկնարկեց Երեւանի ավագանու` մայիսի 31-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Հենց առաջին օրը Երեւանի տարբեր համայնքներում կայացան ընտրություններին մասնակցող տարբեր կուսակցությունների «հանդիպումներն ընտրողների» հետ: Եվ եթե իշխանական կուսակցությունների հանդիպումներն առանձնանում էին ընդամենը նրանով, որ «լավագույն ավանդույթների» համաձայն՝ ավտոբուսներով մարդիկ էին բերվում, այ Ազգային կոնգրեսի` երեկ Արաբկիրում տեղի ունեցած հանրահավաքից հետո, էլի ավանդույթի համաձայն, …

կարդալ ավելին

Դիմում է գրել

05.05.2009

Երեկ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` հանձնաժողովի նախագահի եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի պարտականություններից հրաժարվելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ա. Աղաբեկյանն իր այդ մտադրության մասին հայտնել էր կոալիցիայից` ՀՅԴ-ի դուրս գալուց հետո:

կարդալ ավելին

Նաեւ Ղարաբաղի մասին

05.05.2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին Ծաղկաձորում հանդիպել է աշխարհի 15 երկրների 30 երիտասարդ քաղաքական, պետական գործիչների հետ, որոնք մասնակցել են ՄԻԱԿ-ի կողմից անցկացվող հավաքին: Ի թիվս այլ հարցերի՝ նա անդրադարձել է նաեւ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին` նշելով, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմի մեջ էր մտցվել` հաշվի չառնելով բնակիչների կամքը, դա կատարվել էր Սովետական Միության ՀԿԿ …

կարդալ ավելին