ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Բագրատ Եսայանն ազատվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոնից: Նրա փոխարեն նշանակվել է Մանուկ Մկրտչյանը: Պաշտոններից ազատվել են նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Դավիթ Երիցյանը, բնապահպանության նախարարի տեղակալ Հակոբ Մաթիլյանը: Արտակ Չոբանյանը, Արտաշես Նիկոյանը եւ Զոհրաբ Թորոսյանն ազատվել են` համապատասխանաբար, ՀՀ Արարատի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոններից: Պաշտոնից ազատվել է նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Նրա փոխարեն նշանակվել է Արսեն Քարամյանը: Արթուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ: