Նաեւ Շվեյցարիան

07/05/2009

Շվեյցարիան հրաժարվել է մասնակցել երեկ Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Երկրի հրաժարվելու պատճառների մասին դեռեւս ոչինչ չի հաղորդվում: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանի ղեկավարությունն իր բացասական վերաբերմունքն արտահայտեց ուսումնավարժությունների վերաբերյալ, դրանց մասնակցելուց հրաժարվելու մասին հայտարարեցին Մոլդովան, Սերբիան, Ղազախստանը եւ Հայաստանը:

Ընդ որում, Հայաստանի՝ զորավարժություններից հրաժարվելու մասին, ինչպես հայտարարել են Վրաստանի Պաշտպանության նախարարությունում, իրենք տեղեկացել են ԶԼՄ-ներից: