քաղաքականություն

«Խանգարվածից» մտահոգված չէ

12.05.2009

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման, ԼՂ-ի պաշտպանական բանակի ստեղծման օրը` մայիսի 9-ին, Ստեփանակերտի Սպայի տանն անցկացվել է հանդիսավոր նիստ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂ բանակի բարձրագույն հրամանատարական կազմը: Միջոցառման ընթացքում պաշտպանության կազմակերպման գործում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար ԼՂ …

կարդալ ավելին

Գործընկերությո՞ւն, թե՞ լարախաղացություն

12.05.2009

Մայիսի 7-ին Պրահայում կայացավ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագիրը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը։ Նախորդ համարներից մեկում մենք մանրամասն անդրադարձել ենք թե՛ այս ծրագրին՝ ընդհանրապես, թե՛ Հայաստանի առջեւ բացվող հնարավորություններին` մասնավորապես։ Հիշեցնենք, որ ԵՄ-ն գործընկերության առաջարկ արել էր նախկին ԽՍՀՄ 6 երկրների՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Ուկրաինա եւ Մոլդովա: Բոլորն էլ ընդունել էին Եվրոպայի առաջարկը։ Այս …

կարդալ ավելին

Խուճապի մեջ են

12.05.2009

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի երեկվա հայտարարություններն այն մասին, որ քայլ առ քայլ Ադրբեջանին պետք է վերադարձվեն տարածքները եւ ապահովվի փախստականների վերադարձը, իսկական խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում: Դրան նախ պատասխանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: «Ս.թ. մայիսի 7-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպմանը տարածքներից դուրս գալու …

կարդալ ավելին

Ժողովուրդը թույլ չի տա

12.05.2009

«Լեգիտիմությունից իսպառ զրկված իշխանությունը՝ հետընտրական ժամանակաշրջանում արտաքին աշխարհում ինչ-որ վստահություն, գործընկերային աջակցություն գտնելու համար, պարզ է, որ պետք է վաճառքի հաներ իր ունեցածը, իսկ Հայաստանը ոչ նավթ ունի, ոչ հարուստ հանածոներ ու բնական հարստություններ. մեր ամբողջ ունեցածը մեր փոքրիկ հողակտորն է ու ցեղասպանության հարցը»,- «Ա1+»-ի հետ հարցազրույցում հայտարարել է 4 տարվա ազատազրկման դատապարտված եւ «Երեւան» …

կարդալ ավելին

Տիգրան Մանսուրյանի համերգը

12.05.2009

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը, որն արդեն ավանդաբար անցկացվում է Երեւանի Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում, մայիսի 15-ին կներկայացնի անվանի հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 70-ամյակին նվիրված համերգային ծրագիրը։

կարդալ ավելին

Ընդունել է Կարպովին

12.05.2009

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հայտնի հասարակական գործիչ, Խաղաղության հիմնադրամի վարչության նախագահ, շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն Անատոլի Կարպովին: Ըստ նախագահի մամուլի գրասենյակի, Ս.Սարգսյանն ասել է, որ Անատոլի Կարպովը Հայաստանում մշտապես ցանկալի հյուր է, եւ մեր երկրում ոչ միայն լավ են հիշում նրա շախմատային հաջողություններն, այլեւ քաջատեղյակ են հասարակական գործունեությանը: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, …

կարդալ ավելին

Օգնության կոչ

10.05.2009

Երեկ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կինը եւ քույրը հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Ապրիլի 9-ին «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի բժիշկների եզրակացությամբ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը պետք է տեղափոխվեր կալանավայր: Ապրիլի 14-ից Շանթ Հարությունյանը գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում», սակայն շուրջ մեկ ամիս է, ինչ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը չկա: Մենք չգիտենք ո՞ւմ դիմել: Մինչ օրս ոչ մի …

կարդալ ավելին

Խախտեց նաեւ երկրորդը

10.05.2009

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկում է 38 տոկոսով կրճատել Հայաստանին տրամադրվող ընդհանուր օգնությունը, իսկ Ադրբեջանինը` ավելացնել 20 տոկոսով: 2010թ. առաջարկվում է Հայաստանին որպես տնտեսական օգնություն տրամադրել 2009թ. համեմատ 48 մլն դոլարով պակաս գումար: Ընդ որում, ի տարբերություն նախորդ տարիների, առաջարկվում է 2010 թվականին Լեռնային Ղարաբաղին գումար չտրամադրել: Իբրեւ Արտաքին ռազմական օգնություն՝ 2010 թ. նախատեսվում է …

կարդալ ավելին

Խե՜ղճ Նիկոյան

10.05.2009

Երեկ Ազգային ժողովի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովում հերթական անգամ սկանդալային հայտարարություններ են հնչել, որոնք հերթական անգամ ապացուցել են, որ մարտի 1-ի գործը «սարքած» իշխանությունները ոչ միայն որեւէ բանականությանը մոտ ապացույց չեն կարողանում ներկայացնել, այլ նաեւ հակասում են մեկը մյուսին: Մասնավորապես Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը երեկ հերքել է ԱԺ այդ …

կարդալ ավելին

Սոլանայի ու Բորոզոյի հետ

10.05.2009

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանայի հետ: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մեր հանդիպումը շատ կառուցողական էր եւ հետաքրքիր»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է Խ.Սոլանան: Քննարկված հարցերի մեջ մեծ տեղ է գրավել ԵՄ «Արեւելյան գործընկերության» շրջանակներում համագործակցությունը: …

կարդալ ավելին

Ցանկացած զիջում մահացու է

10.05.2009

ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ցանկացած տարածքային զիջման գեներալ-գնդապետ Գուրգեն Դարիբալթայանը դեմ է: «Ես զինվորական եմ: Ինձ համար ցանկացած զիջում մահացու է, բայց եթե երկու երկրների իշխանությունները քաղաքական որոշում կայացնեն փոխզիջումների մասին, ստիպված պետք է ընդունենք»,- պատասխանելով ԼՂ հարցում տարածքների հանձնման ՀՀ իշխանությունների պատրաստակամության մասին «Ա1+»-ի հարցին` երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է գեներալը, ում ասուլիսի առիթը …

կարդալ ավելին

Ոչ մի նոր բան

10.05.2009

Անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլահ Գյուլի միջեւ կայացած հանդիպմանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ այն անցել է բավական գործնական մթնոլորտում, որի ընթացքում երկու երկրների նախագահները համաձայնել են հարգել այն պայմանավորվածությունները, որոնք նախապես ձեռք էին բերվել՝ ողջամիտ ժամկետներում եւ առանց նախապայմանների կարգավորելու հարաբերությունները: Այդ կապակցությամբ նախագահները արտաքին գործերի …

կարդալ ավելին

Ակնկալում են կոնկրետ առաջընթաց

10.05.2009

Նախօրեին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած հանդիպման կապակցությամբ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասյեն եւ Մեթյու Բրայզան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մայիսի 7-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում` ԱՄՆ դեսպանի կեցավայրում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմակերպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի …

կարդալ ավելին

Հերթական չստացված ներկայացումը

10.05.2009

Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստին հրավիրված ՀՀ Քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը երեկ հայտարարեց, թե փաստահավաք խմբի կողմից Ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքների ուսումնասիրությունների շատ դրույթներ, մեղմ ասած` «անհեթեթություններ» են, որոնց հետ քննչական մարմինը համաձայն չէ: Ըստ Վ. Հարությունյանի` փաստահավաք խումբը նպատակ է ունեցել խեղաթյուրել նախաքննությամբ ձեռք բերված փաստերը: …

կարդալ ավելին

Գնալու են դռնեդուռ

10.05.2009

Մեկ շաբաթ է անցել Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավից, եւ մայրաքաղաքում մոլեգնում է նախընտրական պայքարը: Մոլեգնում է բառի բուն իմաստով, քանի որ շաբաթվա բոլոր օրերին ու բոլոր ժամերին վարար անձրեւի տակ Երեւանի փողոցներն ասֆալտապատվում են: Բնականաբար, իշխանական կուսակցություններն օգտագործում են բոլոր հնարավոր լծակները ժողովրդի բարեհաճությունը կամ թեկուզ իրենց օգտին ձայն տալու խոստումը պոկելու համար: Արդեն …

կարդալ ավելին

Պահը բաց ենք թողել

07.05.2009

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել է, թե Հայաստանը բաց է թողել Սփյուռքին ու Ղարաբաղին ընթացող բանակցությունների մասին տեղեկացնելու պահը: Նա հայտնել է նաեւ, թե ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Պրահայից հետո մեկնելու է Ստեփանակերտ, որտեղ խորհրդակցություն կանցկացնի Ղարաբաղի ղեկավարների հետ:

կարդալ ավելին

Անհամբեր սպասում են

07.05.2009

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջընթաց են ակնկալում ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում Պրահայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո»,- այդ մասին ադրբեջանական «Trend News»-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն: «Մենք անհամբերությամբ սպասում ենք հետագա առաջընթացի: Համանախագահող երկրներն արդեն երկու տարի առաջ ներկայացրել են կողմերին հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակը, եւ մենք հույս …

կարդալ ավելին

Սոցապը` համարյա ԱԺՄ-ին

07.05.2009

Մեր տեղեկություններով, կոալիցիոն առեւտրի շրջանակներում արդեն որոշվել է, թե ում միջեւ են բաշխվելու ՀՅԴ-ի թափուր թողած պաշտոնները: Ըստ լավատեղյակ աղբյուրների, մեկական նախարարություններ տրվելու են «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցություններին, իսկ մնացած պաշտոններում նշանակվելու են հանրապետականներ: Առայժմ հայտնի է միայն, որ գյուղնախարարի պորտֆելը տրվելու է ՕԵԿ-ին, որն էլ այդ պաշտոնում նշանակելու է ՀՀ Վերահսկիչ պալատի …

կարդալ ավելին

Տագնապալի քննարկում

07.05.2009

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ քննարկելու է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում գործակցության ողջ համալիրը: «Վաշինգտոն իմ այցի ընթացքում մենք քննարկելու ենք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում համագործակցության ողջ համալիրը: Քննարկելու ենք Անդրկովկասում պահպանվող տագնապալի իրադրությունը ու նախեւառաջ այն սադրիչ գործողությունները, որ ձեռնարկում է Վրաստանի ղեկավարությունը»,- երեկ հայտարարել է Լավրովը:

կարդալ ավելին

Փոխել կլինի միայն հանդիպման վայրը

07.05.2009

Այսօր Պրահայում կայանալիք Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասնակից երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում տեղի է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս հանդիպմանը գրեթե բոլորը վերաբերվում են «մեծ լավատեսությամբ»` սկսած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, ԱՄՆ Պետքարտուղարությունից, վերջացրած Ադրբեջանով: Բոլորը` բացի Հայաստանից: Նշված ուղղություններից լավատեսական հայտարարությունների ֆոնին երեկ ՀՀ նախագահի մամուլի խոսնակն …

կարդալ ավելին