Տագնապալի քննարկում

07/05/2009

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ քննարկելու է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում գործակցության ողջ համալիրը: «Վաշինգտոն իմ այցի ընթացքում մենք քննարկելու ենք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում համագործակցության ողջ համալիրը: Քննարկելու ենք Անդրկովկասում պահպանվող տագնապալի իրադրությունը ու նախեւառաջ այն սադրիչ գործողությունները, որ ձեռնարկում է Վրաստանի ղեկավարությունը»,- երեկ հայտարարել է Լավրովը: