Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ գրեթե դատարկ դահլիճում կարդացել է իր որոշումը ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի պաշտպանների բողոքի վերաբերյալ: Նա անփոփոխ է թողել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 23-ի որոշումը: Հիշեցնենք, որ մարտի 23-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Ջհանգիրյանին մեղավոր էր ճանաչել …
կարդալ ավելինԱյսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Ղազախստան` մասնակցելու Աստանայում հրավիրված ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստին:
կարդալ ավելինՄի քանի ամիսների ձգձգումից հետո երեկ վերջապես Ռուսաստանի եւ Հայաստանի ֆինանսների նախարարներ Ալեքսեյ Կուդրինը եւ Տիգրան Դավթյանը Մոսկվայում ստորագրել են 500 միլիոն դոլար վարկի համաձայնագիրը: Վարկը տրամադրվում է 15 տարի ժամկետով` ԼԻԲՕՐ + տարեկան 3% տոկոսադրույքով, ինչը ներկայումս կազմում է շուրջ 4%: Պայմանագրի ստորագրումից հետո Կուդրինը ասել է, որ հիմնական պարտքի մարումը կսկսվի միայն 5 …
կարդալ ավելինԱրդեն մի քանի օր է` ԱԺ-ում եւ դրանից դուրս ակտիվորեն քննարկվում է հարկային օրենսդրության փոփոխությունների` Կառավարության վերջին նախաձեռնությունը: Այն նախատեսում է հարկային տեսուչի ներկայություն խոշոր ընկերություններում եւ անկախ չափից` այն ընկերություններում, որոնք զբաղվում են ակցիզային ապրանքների արտադրությամբ ու ներմուծմամբ: Երեկ ԱԺ հատկապես գործարար պատգամավորները իրենց բուռն եւ արդարացի վրոդովմունքն են արտահայտել այս նախաձեռնության վերաբերյալ` այն …
կարդալ ավելինԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Հրանտ Մադաթյանը երեկ ԱԺ-ում Կառավարությանը հարց ուղղեց զբոսաշրջության վերաբերյալ: Սկսվում է զբոսաշրջության շրջանը, արդյո՞ք որեւէ քայլ արվում է, որ մեր երկրի քաղաքացիները արտերկիր գնալու փոխարեն` հանգստանան Հայաստանում, հարցրեց Մադաթյանը` կարծիք հայտնելով, թե ՀՀ-ում տուրիզմը զարգացնելու համար կարելի է քայլեր անել, որ հանգստյան վայրերում սպասարկման գներն իջեցնեն: Հարցին պատասխանելու համար ամբիոնին մոտեցավ …
կարդալ ավելինՀՀԿ-ն անցած ուրբաթ որոշել է ՀՀԿ խմբակցության քարտուղար նշանակել պատգամավոր եւ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովին: Այդ մասին երեկ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Շնորհավորենք Է.Շարմազանովին եւ ցանկանանք բեղմնավոր աշխատանք»,- մաղթեց Հ.Աբրահամյանը:
կարդալ ավելինԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ երեկ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հարց բարձրացրեց Վանաձորի «Քիմպրոմ» եւ Երեւանի «Նաիրիտ» գործարանների մասին: Վարչապետը եղել է Վանաձորում եւ խոստումներ է տվել, բայց մինչ օրս որեւէ լուրջ քայլ չի կատարվել: «Մայիսի 14-ին «Նաիրիտում» լուրջ վթար եղավ, դա կարող էր Երեւանի համար շատ աղետալի լինել: Ո՞րն էր պատճառը»,- հարցրեց պատգամավորը: Հարցին պատասխանող Էներգետիկայի եւ …
կարդալ ավելինԱզգային ժողովում գնալով ավելի են շիկանում կրքերը Կառավարության ներկայացրած հարկային փոփոխությունների փաթեթի շուրջ: Երեկ ամբողջ օրը «տնտեսական բլոկ» ներկայացնող պատգամավորները տարբեր ձեւաչափով քննարկում էին օրենսդրական այդ նախագիծը: Երեկ առավոտյան ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը հարցը քննարկել է նաեւ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի հետ: Քննարկմանը ներկա գործարար մի քանի պատգամավորներ մեզ հետ զրույցում ասացին, թե կառավարությունը …
կարդալ ավելին«Ես «իրար ուտում են» տերմինի հետ համաձայն չեմ, որովհետեւ ոչ մի կոնֆլիկտ չեմ տեսել` գաղափարական, քաղաքական, տնտեսական քաղաքականության վերաբերյալ, արտաքին քաղաքականության, կրիզիսից դուրս գալու ճանապարհների եւ այլն: Այս առումով որեւէ հակադրություն չեմ տեսել»,- մեկնաբանելով ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ վերջին շրջանում նկատվող լարվածությունը՝ «Ա1+»-ին ասել է ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Ըստ նրա, վերջին շրջանում երկու կուսակցությունների …
կարդալ ավելինՄայիսի 19-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, խորհուրդը լսել է Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի ներկա փուլի վերաբերյալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի զեկույցը, քննարկել է այդ ուղղությամբ մինչ օրս իրականացված քայլերն ու հավանություն տվել դրանց: «Ամրագրելով Հայաստանի տնտեսության միջնաժամկետ ու երկարաժամկետ զարգացման, ինչպես …
կարդալ ավելինԵրեկ «Մոսկվա» կինոթատրոնի շենքի մոտ հավաքված «Օրինաց երկիր» կուսակցության անդամները, որոնք եկել էին Երեւանի ավագանու իրենց թեկնածուի, իսկ ավելի ստույգ` իրենց «շեֆի»` Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման, ստիպված էին սպասել այնքան, մինչեւ ավարտվեր «Սերը մեծ քաղաքում» ֆիլմը: Ֆիլմի ավարտի եւ ՕԵԿ-ականների հանդիպման միջեւ ընկած ժամանակահատվածը, ինչպես նկատեց երիտասարդ ՕԵԿ-ականներից մեկը, շատ քիչ էր: «Ե՞րբ ա կինոն …
կարդալ ավելինՀարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը՝ հատուկ «168 Ժամի» համար Բրայան Ֆոլը մայիսի 13-15-ը այցով ժամանել էր Երեւան` հանդիպելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԳՆ եւ ՊՆ նախարարներին, այլ պաշտոնատար անձանց եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին: – Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ներքաղաքական իրավիճակը Երեւանում մայիսի 31-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների նախօրեին, …
կարդալ ավելինՎերջին ամիսներին հայ-թուրքական բանակցությունների ակտիվացման համատեքստում հետաքրքրական էր պարզել, թե ինչպե՞ս է Երեւանի բնակչությունը վերաբերվում այս գործընթացին, ինչպե՞ս է Թուրքիան ընկալվում մեր բնակչության կողմից: Այդ հարցերի պատասխանները ստանալու համար Երեւանի 663 բնակիչների շրջանում մայիսի 9-12-ն ընկած ժամանակահատվածում APR Group-ը իրականացրեց իր հերթական հեռախոսային հարցումը: «Ինչպե՞ս եք վերաբերվում հայ-թուրքական բանակցությունների վերջին զարգացումներին» հարցին մեր համաքաղաքացիների 50.5 …
կարդալ ավելին«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալիները գտնվում են Մոսկվայում եւ Վաշինգտոնում»,- Day.az-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ադրբեջանցի քաղաքագետ Ռաշադ Ռզակուլիեւը: «Չկան ուժեր, որոնք մտահոգված են տարածաշրջանի խնդիրներով: Կան աշխարհաքաղաքական կենտրոնների խմբեր, որոնք առաջ են քաշում սեփական շահերը, որպեսզի գրավեն աշխարհի ռազմավարական կարեւոր տարածաշրջաններից մեկը` Հարավային Կովկասը»,- ասել է նա` ավելացնելով, որ այդ կենտրոնները չեն կարող …
կարդալ ավելինՉնայած իշխանության` «փլավ ուտելու» մեծ ախորժակին, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի համոզմամբ` այս անգամ փլավը չի ուտվելու: «Պապը փլավ չի ուտելու միշտ: Էն խառնաշփոթը, որ կա, նեղությունից ա գալիս: Երբ իրենց գործերում հաջողություն են ունենում, այնքան են բարիանում, բայց հենց նեղն են ընկնում` սկսում են շնանալ»,- երեկվա ասուլիսում հայտարարեց Տիգրան Կարապետյանը` նկատելով, որ իշխանություններն արդեն …
կարդալ ավելինՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել են Բրյուսել, որտեղ երեկ մասնակցել են «28+1» ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին: Ըստ Արտգործնախարարության մամլո խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանի, Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից առաջ կայացել է Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերի հետ: «Պարբերական բնույթ է կրում հանդիպումը. …
կարդալ ավելինԸստ Հայ Ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրության, մայիսի 13-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը հանդիպել են Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Իսկ մայիսի 16-ին ՀԱԿ …
կարդալ ավելին«Մենք մտադիր ենք շարունակել օգնությունը կարիքավոր պետություններին, որոնք ճգնաժամի շրջանում առանձնապես ծանր վիճակում են հայտնվել: Ընդ որում՝ հիմնական ուշադրությունը դարձվելու է մեր մերձավոր հարեւաններին՝ ԱՊՀ-ի երկրներին»,- երեկ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Իտոգիին» տված հարցազրույցում: «Մենք արդեն զգալի միջոցներ ենք հատկացրել Բելառուսին, Ղրղըզստանին եւ Հայաստանին: Ծրագրում ենք այդ նպատակով գործի դնել նաեւ …
կարդալ ավելին«Եթե Թուրքիան հավակնում է տարածաշրջանում ազդեցիկ պետության դեր ստանձնել, ապա նա չի կարող հասնել դրան առանց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման. դա բացառված է»: Երեկ նման հայտարարություն է արել «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը` միաժամանակ նշելով, թե Թուրքիայի շահագրգռությունը Հայաստանի հետ սահմանները բացելու հարցում շատ մեծ է, քանի որ «սահմանները չբացելու դեպքում այդ երկիրը կարող …
կարդալ ավելինԹուրքական «Թըդայ Զամանը» հաղորդել է, որ արտաքին քաղաքականության վերլուծաբան Չենգիզ Չանդարը «Ռադիկալ» օրաթերթին ասել է, թե Թուրքիայի վարչապետ Էրդողանը թեեւ փորձում է սփոփել Ալիեւին` ցրելով նրա անհանգստությունները Ղարաբաղի խնդրի առնչությամբ, սակայն դրանով նա Կովկասում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մխրճել է ճահճի մեջ: «Թուրքիան սարսափելի վատ դիվանագիտություն վարեց եւ իր կովկասյան դիվանագիտությունը գերի թողեց Ալիեւին»,- ասել է …
կարդալ ավելին