Կուսակցությունների, քաղաքական գործիչների անդառնալիորեն ընկած եւ Հանրային խորհրդի՝ դեռեւս ձեռք չբերած հեղինակությունը բարձրացնելու խնդիրը հանրապետության նախագահը փորձեց արհեստականորեն լուծել՝ նրանց վրա դնելով համաներման անհրաժեշտությունը հիմնավորելու եւ իրեն ներկայացնելու գործը: Եվ վերջիններիս պերճախոսությունից եւ համաներման անհրաժեշտությունը հիմնավորելու կարողությունից են կախված ազատազրկված բազմաթիվ մարդկանց ճակատագրերը: Այս դեպքում համաներման գաղափարը չարժե նեղացնել եւ կապել միայն մարտի մեկի դեպքերից …
կարդալ ավելին«Ես մի թեթեւ հայտարարություն ունեմ` իմ բարեկամներին դատարանի դահլիճ չեն թողնում: Հարգելի դատավոր, հայտարարեք, որ ամնիստիա է, թող գան բոլորը դահլիճ: Դատավորն իրավունք ունի, չէ՞, իր նախորդ սանկցիաները վերաորակավորելու: Ասեմ, ձեր իրավունքներն իմացեք: Ասեք, թող գան դահլիճ, թե չէ կջղայնանամ»,- ըստ «Ա1+»-ի, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում դիմելով դատավոր Արմեն Խաչատրյանին՝ …
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 26-ին հրամանագիր է ստորագրել Վիգեն Չիթեչյանին Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի եւ, համատեղության կարգով, Եվրոպական Միությունում ՀՀ ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից ազատելու մասին։ Ս. Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վիգեն Չիթեչյանը նշանակվել է Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Նույն օրը Ս. Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, …
կարդալ ավելին«Աղվանիզացիա»,- «Ա1+»-ի հետ զրույցում վերջին շրջանում դատավորների պահվածքն այսպես է բնութագրել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: «7-ի գործով» փաստաբաններ Լիպարիտ Սիմոնյանին, Մելանյա Առուստամյանին, Հովիկ Արսենյանին, Ստեփան Ոսկանյանին եւ Վարդուհի Էլբակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու` դատավոր Մնացական Մարտիրոսյանի պահանջը Ռուբեն Սահակյանը որակել է՝ իբրեւ «դատավորի կողմից հերթական կամայականություն»: Փաստաբանների պալատի խորհուրդը որոշել է կարճել Մարտիրոսյանի դիմումի …
կարդալ ավելինՎերջին շաբաթներին Հայաստանում գրեթե բոլորը սպասում էին այսօրվան` մայիսի 28-ին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հնարավոր համաներման անցկացմանը: Հատկապես անցած շաբաթ մերձիշխանական շրջանակներում ակտիվացան այսօր Հանրապետության տոնի առթիվ համաներում հայտարարելու մասին խոսակցությունները: Անգամ տեղեկություններ հրապարակվեցին, որ ազատազրկման վայրերում արդեն պատրաստվում են այն անձանց փաստաթղթերը, որոնց վրա տարածվելու է համաներումը: Համապատասխանո՞ւմ են այդ խոսակցություններն իրականությանը, թե՞ …
կարդալ ավելին– Մայիսի 9-ին Դուք Մանվել Գրիգորյանի հետ ԼՂՀ-ում էիք: Նույն օրը այնտեղ էր նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այդ օրերին Ստեփանակերտում բավականին լարված վիճակ էր, քաղաքական շատ գործիչներ կոշտ հայտարարություններ էին անում ՀՀ իշխանությունների հասցեին՝ հայ-թուրքական բանակցությունների եւ ԼՂՀ խնդրի կարգավորման հետ կապված: Ի՞նչ տրամադրություններ զգացիք Ղարաբաղում: – Վերջին շրջանում բավականին հաճախ եմ այցելում ԼՂՀ: …
կարդալ ավելինՀՀ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ հայտարարեց, թե երբ իր աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը հստակեցնի մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ղեկավարի կարգավիճակում մնալու հարցը, ինքը հանդես կգա մեկնաբանություններով: Հնարավոր է, որ ասուլիս հրավիրի եւ գնահատականներ տա, թե այս յոթ ամիսների ընթացքում ի՞նչ պայմաններում է աշխատել խումբը, կամ խմբի անդամներն ի՞նչ հարաբերություններ են ունեցել միմյանց …
կարդալ ավելինԵրեկվա դրությամբ նախագահից «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը չէր ստացել նամակի պատասխանը, որով նա դիմել էր Սերժ Սարգսյանին` խնդրելով վերականգնել մարտիմեկյան դեպքերի փաստերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի գործունեությունը, ինչը դադարել է նրա ղեկավար Վահե Ստեփանյանի` օրերս կայացրած հրաժարականի պատճառով: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Վերջինիս կարծիքով, Փաստահավաք խմբում …
կարդալ ավելին– Հիմնավորումը, թե ինչու հատկապես Ձեր թեկնածությունն առաջադրվեց ԲՀԿ-ի կողմից, այն էր, որ Դուք «քաղաքի տղա» եք, եւ լավ կհասկանաք` ի՞նչ է քաղաքի կառավարումը: Արդյո՞ք իրականում միայն դա էր Ձեր թեկնածության պատճառը, թե՞ այլ պատճառներ եւս կային: – Մեր կուսակցության առաջնորդը բազմիցս նշել է, թե ինչից է բխել իր այդ որոշումը: Պատճառն այն է, որ …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տարածել է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը` Հանրապետության տոնի առթիվ, որտեղ ասված է. «Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 1918թ. մայիսի 28-ը հայ ժողովրդի դարավոր պայքարի պսակն էր: Օտար լծի, անխնա շահագործման, ազգային ու կրոնական խտրականության, բռնությունների, ջարդերի եւ վերջապես ցեղասպանության միջով անցած մեր ժողովուրդն այսպիսով ստանձնում էր պատասխանատվություն. պատասխանատվություն սեփական …
կարդալ ավելինՀանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող գործող քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ նրա թիմակիցների հանդիպումներն ընտրողների հետ քարոզարշավի վերջին օրերին ավելի մարդաշատ են անցնում: Այս անգամ Գ. Բեգլարյանը Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքներում էր: Ավան համայնքում Երեւանի ավագանու Հանրապետականի թեկնածուների հանդիպումները բնակիչների հետ տեղի ունեցան երկու նոր բարեկարգված բակերում: Սայաթ-Նովա եւ Իսահակյան թաղամասերի բակերի բացման պատիվը վերապահված էր Գ. …
կարդալ ավելինՀանրապետության քաղաքական բուռն զարգացումներին զուգընթաց՝ հասարակական-հրապարակախոսական ոչ պակաս ակտիվություն է ցուցաբերում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Օրերս «Իրավունքը de facto» թերթում նա հանդես եկավ ընդարձակ հարցազրույցով` արտաքին եւ ներքին քաղաքականության մասին իր մտորումներով: Հետաքրքրական է, որ հարցազրույցը սկսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ Օսկանյանի վերաբերմունքն արտացոլող ակնարկով: Երբ նա նախագահական ողջ ընտրապայքարում հակալեւոնական եւ հակաընդդիմադիր ընդգծված դիրքորոշում …
կարդալ ավելինՄեր վերջին անկախությունը սկսվեց յուրահատուկ՝ Արցախի ազատագրության դրոշի ներքո։ Սա այն խնդիրն է, որի նկատմամբ մշտապես առանձին զգայունություն է դրսեւորել մեր ամբողջ ժողովուրդը, եւ այն խաղացել է ազգի հզոր միավորողի դեր։ Սակայն այն ոչ միայն իշխանություններ է ձեւավորել, այլեւ իշխանությունների ու վարչակարգերի հրաժարականի պատճառ է դարձել, որոշել երկրի ղեկավարների ճակատագիրը։ Այսօր մեր հասարակությունը գտնվում է …
կարդալ ավելին«Թուրքիայի հետ երկկողմ բանակցություններ վարելու պատրաստակամությունը, ընդհանուր առմամբ, քաղաքական ճիշտ մոտեցում է, ինչը, թեեւ տարբեր գործնական արդյունքներով, այս կամ այն կերպ ձգտել են կյանքի կոչել Հայաստանի Հանրապետության բոլոր վարչակազմերը»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարզազրույցում հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը: Միաժամանակ, ըստ նրա, այս …
կարդալ ավելին«ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հաջողվել առաջընթաց արձանագրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ»,- այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա, դժվար է չհամաձայնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ով վերջերս քննադատել է Մինսկի խմբի գործունեությունը, որը ձեւավորվել է 1992թ., եւ որը նախագահում են Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի համանախագահները: «Պատմական փաստերը դա են վկայում. …
կարդալ ավելինՄարտի 1-ի դեպքերի ուսումնասիրությամբ զբաղվող փաստահավաք խումբը` իշխանությունների ակտիվ միջամտությամբ անգործության մատնվելուց հետո, այժմ էլ կանգնել է փաստացի փլուզման վտանգի առջեւ: Փաստահավաք խմբի ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե մտադիր է դադարեցնել իր գործունեությունը փաստահավաք խմբում: Իր մտադրությունը նա պատճառաբանել է խմբում ստեղծված «անառողջ մթնոլորտով»: …
կարդալ ավելինԱրդեն մի քանի օր է` Կորյուն-Մաշտոցի պողոտա խաչմերուկում` Մատենադարանի դիմաց հայտնվել է «Կիլիկիա» առագաստանավը: Պաշտոնապես այդ անհեթեթությունը պատճառաբանվում է նրանով, որ այդ առագաստանավը 7 տարեկան է, եւ դրա առթիվ պետք է համերգ կազմակերպվի: Իրականում բացառված չէ, որ դա իշխանությունների հերթական եւ վերջին «շուստրիությունն» է` Երեւանի ավագանու ընտրություններից առաջ: Մայիսի 29-ին Մատենադարանում նախատեսված է Հայ Ազգային …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը թափուր է մնացել կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալուց հետո, իշխանությունները որոշել են առաջարկել ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությանը: Սակայն, ըստ նույն աղբյուրների, «Ժառանգությունը» հրաժարվելու է այդ պաշտոնից, ինչն արդեն իսկ հայտնի է իշխանություններին: Պաշտոնապես «Ժառանգությանն» առաջարկելուց եւ մերժում ստանալուց հետո իշխանություններն այդ պաշտոնն …
կարդալ ավելին«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը նախապատրաստելու նպատակով ծրագրում են մինչեւ հունիսի 4-ը այցելել տարածաշրջան»,- այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Այն դեպքում, եթե հանդիպումը կայանա, համանախագահները հուսով են, որ երկու երկրների ղեկավարները կշարունակեն կառուցողական այն մոտեցումը, որ սկսվել է մայիսի 7-ին Պրահայում կայացած նրանց հանդիպմանը,- …
կարդալ ավելինՄարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության նպատակով անցած տարեվերջին ստեղծված Փաստահավաք խմբի ղեկավար Վահե Ստեփանյանը մտադիր է հեռանալ Փաստահավաք խմբից: Այդ մասին նա երեկ ասել է «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում` իր մտադրությունը բացատրելով խմբում ստեղծված իրավիճակով, որը «փոխհարաբերությունների առումով բավականին բարդ է եւ ժամանակի ընթացքում սրվում է»: «Ես հույս ունեի, որ որոշ ժամանակ եթե չհավաքվենք, դրանից հետո …
կարդալ ավելին