քաղաքականություն

Հաջորդը` հուլիսին

06.06.2009

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածել են համատեղ հայտարարություն` Սանկտ Պետերբուրգում կայացած Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպման արդյունքների վերաբերյալ: Ըստ հայտարարության` նախագահները քննարկել են ԼՂՀ հակամարտության կարգավորման ընդհանուր կոնցեպցիան, որը ներկայացվել է միջնորդների կողմից: Ըստ ԵԱՀԿ-ի կայքում տեղադրված հայտարարության, համանախագահները հայտնում են, որ զրույցը Սարգսյանի եւ Ալիեւի միջեւ տեղի է ունեցել կառուցողական մթնոլորտում: Արդյունքում արձանագրվել են դրական …

կարդալ ավելին

Հիմա էլ` 3,6 մլն դրամ

06.06.2009

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց 3,6 մլն դրամի տուգանք, 75.000 դրամ պետտուրքի վճարում եւ հերքում սահմանել «ՀԺ»-ի նկատմամբ: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը 16 մլն 120.000 դրամ փոխհատուցում էր պահանջել այն հոդվածի համար, որով թերթը տեղեկացրել էր, թե Դուբայում ոստիկանները հարբած վիճակում բերման են ենթարկել Լեւոն Քոչարյանին: Դատարանը …

կարդալ ավելին

Կեղծող Օնոն

06.06.2009

Ըստ ՀՀ Հատուկ քննչական ծառայության, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 8/15 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 5-ին ձերբակալվել է թիվ 8/15 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Օնիկ Ալեքսանյանը: Նա կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված արարքի, այն է` քվեարկության արդյունքները կեղծելու մեջ:

կարդալ ավելին

ՕԵԿ-ի հետքերով

06.06.2009

«Երեւանի ավագանու ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ Հայ Ազգային կոնգրեսը իբրեւ քաղաքական ուժ՝ կայացած չէ եւ վստահություն չի վայելում մեր ընդդիմադիր ժողովրդի կողմից», «Ընդդիմադիր միակ ուժը լինելու հավակնություններ ունեցող ՀԱԿ-ը, իբրեւ այդպիսին, չհանձնեց քննությունը»: Այս հայտարարությունները պատկանում են ոչ թե, ասենք, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին կամ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, այլ մինչեւ երեկ ընդդիմադիր …

կարդալ ավելին

Հրահանգված առաջարկությունների շքերթ

06.06.2009

ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի կողմից համաներման առաջարկությունն արդեն ուղարկել է ՀՀ նախագահին: Իսկ հանձնաժողովին նման առաջարկությամբ դիմել են դրա անդամներ Արծվիկ Մինասյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Մինչ այդ դեռեւս անցած շաբաթ համաներում իրականացնելու հայտարարությամբ Սերժ Սարգսյանին էր դիմել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նման առաջարկություն է պատրաստում նաեւ …

կարդալ ավելին

Լիքը շնորհակալություն

06.06.2009

Հունիսի 4-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Այդ մասին հաղորդում է նախագահի մամլո գրասենյակը։ «Շնորհակալություն հայտնելով Պետերբուրգյան տնտեսական ֆորումին մասնակցության հրավերի համար` նախագահ Սարգսյանն ասել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ֆորումը լրացուցիչ նշանակություն է ձեռք բերում: Հայաստանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին` մեր երկրին 500 միլիոն …

կարդալ ավելին

Այսպես երկար շարունակվել չի կարող

06.06.2009

– Մինչեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունները գրեթե բոլորը պնդում էին, թե ընտրակեղծիքներ լինելու դեպքում Հայաստանը վերջնականապես կհեղինակազրկվի: Չնայած արձանագրված մասսայական ընտրախախտումներին, ընտրություններից հետո իշխանություններն ու եվրոպական դիտորդները հայտարարում են, թե այս ընտրությունները «մի քայլ առաջ» էին նախորդ ընտրությունների համեմատ: Ձեր կարծիքով՝ առաջընթաց կա՞, ո՞րն է այդ առաջընթացը: – Ոչ, կարծում եմ` ոչինչ չի փոխվել: «Մի քայլ …

կարդալ ավելին

Հաջորդը` դատական կարգով

06.06.2009

Երեկ ՀԱԿ-ը դիմել է ԿԸՀ` Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն «Ազատությանն» ասել է, որ եթե հանձնաժողովը չբավարարի պահանջը, կբողոքարկեն դատական կարգով: Ըստ ՀԱԿ-ի ներկայացուցիչների, ընտրության օրն իրագործվող ամենաթողությունը ներկայումս թեւակոխել է հետընտրական փուլ, որտեղ ընտրական մարմինները «կոպիտ ու բացահայտ օրինախախտումներով խոչընդոտում են բողոքարկման ընթացքը եւ զբաղված են օրինախախտումների …

կարդալ ավելին

Կասեցրել է

06.06.2009

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել կասեցնել ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր` Վարդան Ջհանգիրյանի գործը: Դեռեւս այն ժամանակ, երբ գործը Երեւանի քրեական դատարանում էր, Վ. Ջհանգիրյանի պաշտպաները բազմիցս միջնորդություններ էին ներկայացրել գործը կասեցնելու համար, որպեսզի իրենց պաշտպանյալը կարողանա բուժման նպատակով մեկնել արտերկիր, սակայն նրանց ոչ մի միջնորդություն չէր ընդունվել, բոլորը մերժվել …

կարդալ ավելին

Ինչ ցույց տվեցին վերջին ընտրությունները

06.06.2009

Որպես կանոն, յուրաքանչյուր կարեւոր իրադարձությունից հետո քննարկումները միայն խճճում են պատկերը, եւ միշտ գալիս է ժամանակը, երբ ցանկություն է առաջանում կուտակված եւ քննարկվող բազմաթիվ հարցերին ի վերջո գտնել կարճ եւ պարզ պատասխաններ։ Իհարկե, դա բերում է անխուսափելի պարզունակեցման, բայց երբեմն դա օգուտ է, օրինակ, հանրային ընտրություններում, երբ ժողովուրդը, ինչպես պարզվեց, հաճախ նման մոտեցումները գերադասում է …

կարդալ ավելին

«Ժառանգությունը» բացում է խաղաքարտերը

06.06.2009

Վերջին զարգացումները, մասնավորապես, Երեւանի ավագանու ընտրության արդյունքները ցույց տվեցին, որ «Հայ Ազգային կոնգրեսը իբրեւ քաղաքական ուժ, կայացած չէ»,- երեկ հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։ «Ընդդիմադիր միակ ուժը լինելու հավակնություններ ունեցող ՀԱԿ-ը, իբրեւ այդպիսին, չհանձնեց քննությունը»,- ասել է նա: Այս անսպասելի դիրքորոշումը մեղմելու համար Փոստանջյանը, բնականաբար, նշել է, …

կարդալ ավելին

Հին ալբոմ

06.06.2009

Արդեն երկու տասնամյակ է ընտրություններից հետո, լինեն խորհրդարանական, նախագահական, ՏԻՄ կամ Երեւանի ավագանու, փորձագետներն ու հասարակությունը միաբերան արձանագրում են` յուրաքանչյուր ընտրություն աննախադեպ էր կեղծիքների մասշտաբով եւ ընտրություններում ներգրավված, ընդ որում՝ սեփական ցանկությամբ, մարդկանց թվով։ Երեւանի ավագանու ընտրություններից հետո դիտորդներից ոմանք անգամ արձանագրեցին, թե Հայաստանում ընտրական համակարգը մահացավ: Ընտրական համակարգի մահվան մասին լուրերը կարելի էր չափազանցություն …

կարդալ ավելին

Ցանկություն չունեն

04.06.2009

Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը փորձել է քննարկել դեռեւս ամիսներ առաջ 4 պատգամավորների` Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Խաչատուր Սուքիասյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին 2008թ. ԱԺ որոշումը չեղյալ համարելու մասին նախաձեռնությունը օրակարգ մտցնելու հարցը: Հանձնաժողովի անդամները «հանկարծ» պարզել են, որ նախաձեռնության զեկուցողը` Հ. Հակոբյանը բացակայում է: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` հիմնական զեկուցողի բացակայության դեպքում …

կարդալ ավելին

Վտանգավոր ուշադրություն

04.06.2009

«Կրեմլում կարեւորում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական ֆորումի շրջանակներում սպասվող հանդիպումը»,- երեկ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան: «Կարեւոր է հենց նախագահների հանդիպման փաստը, քանի որ դա նշանակում է մի գործընթացի շարունակություն, որը նախագահը սկսել էր, երբ կնքվել էր Մոսկովյան հռչակագիրը»,- ասել …

կարդալ ավելին

Հաստատել է ձախողումը

04.06.2009

«Ժամանակը ցույց տվեց, որ առաջադրված լինելով քաղաքական ուժերի կողմից, Փաստահավաք խմբի անդամները, ցավոք սրտի, չկարողացան ձերբազատվել իրենց քաղաքական օրակարգից եւ գործել որպես իրապես անկախ փորձագետներ, հանգամանք, առանց որի՝ ինքնին խնդրահարույց է դառնում փաստահավաք խմբի գոյությունը, ինչն էլ իր հերթին բերեց խմբի ներսում ստեղծված ներկա մթնոլորտին, եւ ըստ էության, խմբի գործունեության ձախողմանը»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել …

կարդալ ավելին

Բեկում չի լինի

04.06.2009

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ընթացքում բեկումնային որոշումներ չեն կայացվի,- երեկ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` ավելացնելով,- Այնուամենայնիվ, դրական եմ համարում, որ ադրբեջանցիները նշում են, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ բանակցություններն ավելի հաճելի հունով էին ընթանում»: Ըստ նրա, այս անգամ եւս ադրբեջանական կողմը կհայտարարի առաջընթացի մասին, սակայն, ինչպես եւ նախկինում, Հայաստանին կմեղադրի ոչ …

կարդալ ավելին

Գնում է Սանկտ Պետերբուրգ

04.06.2009

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Պետերբուրգյան միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին: Ըստ նախագահի մամուլի գրասենյակի, Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ֆորումի շրջանակում Ս.Սարգսյանը երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդեւի հետ:

կարդալ ավելին

Խե՜ղճ Նորիկ

04.06.2009

Մայիսի 31-ին Երեւանի ավագանու ընտրություններում արձանագրված խախտումներն ու ընտրակեղծիքները «բացահայտելու նպատակով» երեկ Գլխավոր դատախազությունում վերահաշվարկվել են Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/05 ընտրական տեղամասի քվեաթերթիկները: Հիշեցնենք, որ սա այն տեղամասն էր, որտեղ արձանագրվել էին այս ընտրություններում կիրառված «ոչ ընտրական» բոլոր մեթոդները` լցոնումներ անգամ ԱՄՆ դեսպանատան պաշտոնյայի ներկայությամբ, բռնություններ լրագրողների եւ դիտորդների նկատմամբ, եւ այլն, եւ այլն: Եվ ահա …

կարդալ ավելին

Ընդդեմ «ժողովրդավարական ֆասադի»

04.06.2009

«Կատարվել է աննախադեպ ընտրական զեղծարարություն, որին մասնակցել են ոչ միայն իշխող կոալիցիայի կուսակցությունները, սովորական դարձած մեթոդներով, այլ նաեւ տոտալիտար մեթոդներով ծառայեցվել է ողջ պետական համակարգը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ համակարգմամբ»,- երեկ լրագրողներին ներկայացնելով ՀԱԿ-ի հայտարարությունը Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ` ասաց Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Այդ հայտարարության մեջ խոսվում է մարզերից Երեւան բերված ընտրողների, …

կարդալ ավելին

Նոր աստիճաններ

04.06.2009

Հունիսի 2-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել դիվանագիտական աստիճաններ շնորհելու մասին: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, Արգենտինայի, Չիլիի, Ուրուգվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանին շնորհվել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Լեհաստանում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Գալոյանին շնորհվել է ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

կարդալ ավելին