Երեկ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը փորձել է քննարկել դեռեւս ամիսներ առաջ 4 պատգամավորների` Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին եւ Խաչատուր Սուքիասյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին 2008թ. ԱԺ որոշումը չեղյալ համարելու մասին նախաձեռնությունը օրակարգ մտցնելու հարցը: Հանձնաժողովի անդամները «հանկարծ» պարզել են, որ նախաձեռնության զեկուցողը` Հ. Հակոբյանը բացակայում է: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն` հիմնական զեկուցողի բացակայության դեպքում նախաձեռնության քննարկումը 30 օրով հետաձգվել է: «Կանոնակարգ-օրենքը չի նախատեսել, որ ազատազրկվածը կարող է որեւէ նախաձեռնության հեղինակ լինել: Օրենքով չի կարգավորում նրա ներկա գտնվելու մեխանիզմը, սակայն գտնում է, որ համապատասխան ցանկության դեպքում հարցը հնարավոր էր լուծել: Կարող էին Հ.Հակոբյանին ազատազրկման վայրից գործուղել ԱԺ, բայց չարեցին, քանի որ ցանկություն չունեին»,- ասել է հանձնաժողովի անդամ, «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: