Գնում է Սանկտ Պետերբուրգ

04/06/2009

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Պետերբուրգյան միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին: Ըստ նախագահի մամուլի գրասենյակի, Սանկտ Պետերբուրգում նախատեսվում է Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ֆորումի շրջանակում Ս.Սարգսյանը երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության իր գործընկերոջ` Դմիտրի Մեդվեդեւի հետ: