«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ընթացքում բեկումնային որոշումներ չեն կայացվի,- երեկ նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` ավելացնելով,- Այնուամենայնիվ, դրական եմ համարում, որ ադրբեջանցիները նշում են, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ բանակցություններն ավելի հաճելի հունով էին ընթանում»: Ըստ նրա, այս անգամ եւս ադրբեջանական կողմը կհայտարարի առաջընթացի մասին, սակայն, ինչպես եւ նախկինում, Հայաստանին կմեղադրի ոչ կառուցողական մոտեցման մեջ: Անդրադառնալով հակամարտության արագ կարգավորման հարցում գերտերությունների շահագրգռվածությանը, Ս. Գրիգորյանն ասել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մոտեցումներն այս հարցում տարբեր են: «ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը կողմ են, որ արագ լուծվի ղարաբաղյան հարցը, քանի որ մեր տարածաշրջանը շատ կարեւոր այլընտրանքային տարբերակ է»,- նշել է Գրիգորյանը` ավելացնելով, որ Ռուսաստանը դրանում շահագրգռված չէ: