քաղաքականություն

Ինչպե՞ս են նկարվել թվերը

04.06.2009

ՀՀ Գլխավոր դատախազությունում երեկ տեղի ունեցավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/05 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկը: Վերահաշվարկն իրականացնող փորձագետները հենց սկզբում արձանագրեցին, որ այդ տեղամասի քվեաթերթիկների պարկը «փակվելուց հետո բացվել է»: Իսկ դա այն տեղամասն էր, որտեղ կեսօրից հետո ներխուժել էին մոտ 20 երիտասարդներ, բռնություն էին գործադրել լրագրողների, «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» հ/կ-ի դիտորդ Սոնա Այվազյանի վրա ու լցոնում …

կարդալ ավելին

«Ելքն անհնազանդությունն է»

04.06.2009

Երեկ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում (7-րդ եւ 8-րդ ընտրատարածք) ՀԱԿ-ի նախընտրական շտաբի պետ Վահագն Խաչատրյանը հայտարարեց, որ համաձայն է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության գնահատականների հետ, որոնց համաձայն՝ Հայաստանում ընտրական համակարգը վախճանվել է: Նրա բնորոշմամբ, տեղի ունեցածն «ավազակային հարձակում էր տեղամասերի վրա»: «Այն բանդան, որ հարձակվում էր տեղամասերի վրա, այսպիսի մեխանիզմով էր աշխատում. մի քանի րոպե առաջ հանձնաժողովի …

կարդալ ավելին

Կարող է դիմել

04.06.2009

«Եթե Հայաստանը հայտնվի ճգնաժամային իրավիճակում, կկարողանա դիմել ՆԱՏՕ-ի Եվրաատլանտյան աղետների արձագանքները համակարգող կենտրոն, որտեղ ՀՀ-ին կտրամադրվի անհրաժեշտ օգնություն»,- այդ մասին երեկ ՆԱՏՕ-ի երեւանյան տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած սեմինարի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի փորձագետ Յան Մալդերը` ներկայացնելով ճգնաժամային իրավիճակների կառավարման եւ արտակարգ իրավիճակներում ԶԼՄ-ների դերի մասին զեկույցը: «Կենտրոնում յուրաքանչյուր երկիր իր մատյանն ունի, որտեղ գրանցվում են …

կարդալ ավելին

Հայաստանը՝ կոռուպցիայի ջահակիրների շարքում

04.06.2009

Եվ այսպես, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն շարժման հետազոտության համաձայն, եւս մեկ անգամ ի լուր աշխարհի հայտարարվեց, որ կաշառակերությունն ու կաշառատվությունը խորապես արմատացած է մեր արյան մեջ։ «Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր» կոչվող համաշխարհային հարցման արդյունքները բավականին խոսուն են՝ հատկապես այլ երկրների հետ համեմատության մեջ։ Հարցումն անց է կացվել աշխարհի 69 երկրներում, ավելի քան 73 հազար մարդկանց …

կարդալ ավելին

«Թուրքիան պահպանում է նշված ուղեգիծը»

04.06.2009

– Ինչպե՞ս եք բնութագրում ԼՂՀ խնդրի կարգավորման ներկայիս փուլը: – ԼՂՀ խնդրի կարգավորման ներկայիս փուլը հանդիսանում է այն իրողության շարունակությունը, որը ստեղծվել է դեռեւս 1994թ., երբ համաձայնագիր ստորագրվեց զինադադարի մասին, եւ արտաքին ուժերի միջնորդությամբ հակամարտության բոլոր կողմերը (Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը) սկսեցին կարգավորման խաղաղ գործընթացը: Գործընթացի ներկայիս փուլում, որտեղ բանակցություններն ընթանում …

կարդալ ավելին

Էլի կոչ են անում

04.06.2009

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Դրանում մասնավորապես ասված է. «Ժառանգությունը» համամիտ է միջնորդների եւ միջազգային կազմակերպությունների այն մոտեցմանը, ըստ որի` ԼՂ հակամարտության կարգավորման ուղիները պետք է գտնեն հենց հակամարտության կողմ հանդիսացող հասարակությունները ԼՂ-ում, ՀՀ-ում եւ Ադրբեջանում, իսկ մյուս բոլոր պետությունները, որոնք կողմերին օգնում են այդ հարցում, կարող են հանդես գալ …

կարդալ ավելին

Հետաձգվել է

02.06.2009

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ կրկին հետաձգել է ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի մասով քրեական գործի քննությունը: Նույն դատարանում երեկ սկսվել ու անմիջապել հետաձգվել է նաեւ Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ գործի քննությունը, քանի որ պաշտպանները դիմում են ներկայացրել դատարան, որ իրենցից 2-ը պետք է ներկա գտնվեն նախապես նշանակված մեկ այլ քրեական գործով նիստի, …

կարդալ ավելին

Էլի Բաքվում

02.06.2009

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան կրկին ժամանել է Բաքու` այս անգամ մասնակցելու Բաքվում կայանալիք 16-րդ Միջազգային նավթագազային ցուցահանդեսին, որն անցկացվելու է հունիսի 2-5-ը: Ցուցահանդեսին մասնակցելու համար Բաքու է ժամանելու նաեւ էներգետիկայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը: Ցուցահանդեսին մասնակցելու են Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Ղազախստանի ներկայացուցիչները:

կարդալ ավելին

Խորհրդակցություն

02.06.2009

Ըստ լավատեղյակ աղբյուրների, երեկ Հայաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների եւ ԱՄՆ դեսպանները անցկացրել են համատեղ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկել են Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքը եւ արդյունքները: Այդ խորհրդակցության մասին պաշտոնապես ոչինչ չի հաղորդվել, սակայն, նույն աղբյուրների համաձայն, հանդիպման նախաձեռնությամբ հանդես է եկել ԱՄՆ դեսպանատանը: Հիշեցնենք, որ մայիսի 31-ին արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ Հայ Ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրությունների …

կարդալ ավելին

Ի՞նչ են մտածում

02.06.2009

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրությունների եւ դրանց արդյունքների վերաբերյալ իր գնահատականը կարտահայտի միայն շտաբների անդամների ինֆորմացիային ծանոթանալուց հետո: Այդ մասին ասել է ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը` նշելով, որ այսօր իրենք խորհրդի նիստ են հրավիրելու, որից հետո միայն հայտարարություն կտարածեն մամուլի համար:

կարդալ ավելին

Նիստ է այսօր

02.06.2009

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, այսօր ժամը 12։00-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով, որում ընդգրկված են` «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, միջազգային պայմանագրի վավերացում` ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ՝ ՀՀ-ին պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագիր:

կարդալ ավելին

Չի ստորագրելու

02.06.2009

Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ երեկ հայտարարություն է ընդունել ՀՅԴ ԳՄ-ն, որն, ինչպես հայտնի է` չի հաղթահարել 7 տոկոսի արգելապատնեշն ու չի հայտնվել ավագանու կազմում: Ըստ ՀՅԴ-ի` «հերթական անգամ կատարվեց այն, ինչ տեղի էր ունեցել նախկինում: Դարձյալ ընտրություններում դերակատար եղան թաղային եւ օլիգարխիկ հեղինակությունները, ընտրակաշառքը, վարչական լծակների օգտագործումը»: Չնայած սրան, ՀՅԴ-ն գտնում է, որ իրավական առումով …

կարդալ ավելին

ՀԱԿ-ը հրաժարվեց մանդատներից

02.06.2009

Մայիսի 31-ին տեղի ունեցած խայտառակ ընտրություններից հետո երեկ տեղի է ունեցել այդ ընտրությունների հետ կապված թերեւս միակ քաղաքական իրադարձությունը, որը վստահաբար ազդելու է հետագա քաղաքական զարգացումների վրա: ՀԱԿ-ի` երեկվա հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը հրաժարվում է Երեւանի ավագանու մանդատներից: «Քանի որ մենք այլեւս կամուրջները այրված ենք համարում եւ հրաժարվում ենք …

կարդալ ավելին

Պատասխանել է

02.06.2009

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը մեկնաբանել է Հայ Ազգային կոնգրեսի եւ «Ժառանգություն» կուսակցության` անցած շաբաթվա վերջին ընդունած համատեղ հայտարարությունը` կապված Փաստահավաք խմբում ՄԻ պաշտպանի գործելաոճի եւ փաստահավաք խմբի աշխատանքները կազմալուծելու հետ: «ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կտրականապես մերժում է Հայ Ազգային կոնգրեսի եւ «Ժառանգություն» կուսակցության համատեղ հայտարարության մեջ հնչած մեղադրանքները եւ թույլ …

կարդալ ավելին

Մանուկյանը դարձավ հանրային

02.06.2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 29-ին կարգադրություն է ստորագրել Հանրային խորհրդի անդամների կազմը հաստատելու մասին: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հաստատվել է Հանրային խորհրդի 24 անդամների կողմից ներկայացված` Հանրային խորհրդի անդամների հետեւյալ կազմը` Ռոբերտ Աթոյան, Ստեփան Գիշյան, Կարինե Դանիելյան, Հովհաննես Թադեւոսյան, Բաբկեն Հարությունյան, Հենրիկ Հովհաննիսյան, Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյան, Արա Մինասյան, Հովիկ Մուսայելյան, Հայկ Սարգոյան, Սոս …

կարդալ ավելին

Լուրջ քայլ առա՞ջ

02.06.2009

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, ուղերձում ասված է. «Սիրելի՛ երեւանցիներ, ավարտվեցին Երեւանի ավագանու առաջին ընտրությունները: Մայրաքաղաքում մենք սկիզբ ենք դնում կառավարման նոր համակարգի, որը լուրջ առաջընթաց է Հայաստանում ժողովրդավարական մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ: Այս կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր երեւանցիներին: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, «Բարգավաճ …

կարդալ ավելին

Օմբուդսմենը դատապարտում է

02.06.2009

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ստացել է մեկ տասնյակից ավելի բանավոր դիմում-բողոքներ, որոնք հիմնականում վերաբերել են հետեւյալ խնդիրներին. – քվեարկությանը մասնակցելու նպատակով միկրոավտոբուսներով քաղաքացիներին տեղափոխում են ընտրատեղամասեր եւ հորդորում ընտրություն կատարել այս կամ այն թեկնածուի օգտին, – Գյումրիից, …

կարդալ ավելին

Լավ է` պատճառներն էլ կան

02.06.2009

«2008թ. համեմատաբար բարդ մակրոմիջավայրում ընթացող տարի էր»,- 2008 թ. պետական բյուջեի կատարողականը երեկ ԱԺ-ում ներկայացնելիս հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` տարվա դժվարությունները պայմանավորված են եղել 2008թ. ընտրություններով, ինչը սպասումներ է ձեւավորել տնտեսվարողների մոտ ու հանգեցրել տնտեսական աշխուժության նվազմանը: Մյուս պատճառներից է, ըստ վարչապետի, նախորդ տարում տեղի ունեցած վրացական պատերազմը, քանի որ Վրաստանով է …

կարդալ ավելին

Համատարած լցոնումներ եւ նկարչություն

02.06.2009

«Երեկ վախճանվեց ընտրական համակարգը որպես ինստիտուտ: Եկեք` ընդհանրապես հրաժարվենք այդ ձեւական ընտրություններից եւ հռչակենք որպես օրինական ինստիտուտ՝ արդեն շուտվանից կայացած կլանային եւ թաղային հեղինակությունների ինստիտուտը: Եթե անցյալ տեղական ընտրություններում մեր հայտարարությունում հնչում էր կրիմինալ բառը, այսօր ես ներողություն եմ խնդրում կրիմինալ խմբերից, որովհետեւ իրենք գոնե ունեն ինչ-որ կոդեքս, խաղի կանոններ: Բայց այն, ինչին մենք երեկ …

կարդալ ավելին

«Իշխանությունն այրեց բոլոր կամուրջները»

02.06.2009

Երեկ Մատենադարանի մոտ էին հավաքվել հազարավոր երեւանցիներ` իրենց դժգոհությունն արտահայտելու Երեւանի ավագանու կեղծված ընտրությունների կապակցությամբ: Մինչեւ հանրահավաքի սկսվելը հավաքվածները բորբոքված միմյանց էին պատմում իրենց տեսած անօրինականությունների` լցոնումների, ընտրակաշառքների, ահաբեկումների դեպքերը: Հանրահավաքի մասնակիցների դժգոհությունն ու լարվածությունը երեկ կարծես թե գագաթնակետին էր հասել: Ներքեւից նրանք արձագանքում էին վերին հարթակում ելույթ ունեցողների բոլոր խոսքերին: Իսկ Հայ Ազգային կոնգրեսի …

կարդալ ավելին