ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, ըստ որի` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, այսօր ժամը 12։00-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով, որում ընդգրկված են` «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, միջազգային պայմանագրի վավերացում` ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ՝ ՀՀ-ին պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագիր: