«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրությունների եւ դրանց արդյունքների վերաբերյալ իր գնահատականը կարտահայտի միայն շտաբների անդամների ինֆորմացիային ծանոթանալուց հետո: Այդ մասին ասել է ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանը` նշելով, որ այսօր իրենք խորհրդի նիստ են հրավիրելու, որից հետո միայն հայտարարություն կտարածեն մամուլի համար: