Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան կրկին ժամանել է Բաքու` այս անգամ մասնակցելու Բաքվում կայանալիք 16-րդ Միջազգային նավթագազային ցուցահանդեսին, որն անցկացվելու է հունիսի 2-5-ը: Ցուցահանդեսին մասնակցելու համար Բաքու է ժամանելու նաեւ էներգետիկայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը: Ցուցահանդեսին մասնակցելու են Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի եւ Ղազախստանի ներկայացուցիչները: