քաղաքականություն

Ուժեղի մոտ…

18.06.2009

Հետեւելով վերջին օրերի զարգացումներին՝ թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային, կարելի է մի շարք հետաքրքիր զուգահեռներ գտնել։ Օրինակ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունիսի 12-ի հանրահավաքում ներկայացրել էր մի դրվագ՝ եվրոպացի դիվանագետներից մեկի հետ ունեցած իր զրույցից։ «Երբ դիվանագետը բազմիցս հավաստիացրեց, թե իր երկիրն անկեղծորեն շահագրգռված է օգնած լինել Հայաստանին, ես փորձեցի ճշտել՝ Հայաստան ասելով, նկատի ունի …

կարդալ ավելին

«Ղարաբաղյան եւ պաղեստինյան խնդիրների ընդհանրությունները շատ են»

18.06.2009

– Արաքս, մայիսի 23-25-ը Դամասկոսում տեղի ունեցավ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության (ԻԿԿ) արտգործնախարարների հանդիպումը: Ընդունվեց 24 կետից բաղկացած, «ՀՀ ագրեսիան ընդդեմ Ադրբեջանական Հանրապետության» բանաձեւ: Դրանից առաջ, ապրիլի 21-22-ը Բաքվում տեղի էր ունեցել ԻԿԿ անդամ երկրների իրավապահ մարմինների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւը պատմել էր, թե ինչպես է «Ադրբեջանը տառապում հարեւան Հայաստանի ագրեսիայից»: Վերջին …

կարդալ ավելին

Նյութերը կընդունի

14.06.2009

Մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման համար ստեղծված, բայց արդեն լուծարված փաստահավաք խմբի` ընդդիմության կողմից ներկայացված անդամներ Սեդա Սաֆարյանն ու Անդրանիկ Քոչարյանը երկու օր առաջ հայտարարել էին, թե մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին են ուղարկելու հատուկ միջոցների կիրառման հետ կապված փաստերի ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ փաստաթուղթը: Երեկ կեսօրին մեր թղթակցի հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն …

կարդալ ավելին

Հանդիպելու են բոլորին

14.06.2009

Հունիսի 15-ին եռօրյա այցով Երեւան կժամանեն ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն: Ըստ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, կհանդիպեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԳ նախարար …

կարդալ ավելին

«Արժանի» պատասխաններ

14.06.2009

Երեկ ԱԺ ճեպազրույցներում` արձագանքելով «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հայտարարությանը, ըստ որի` դադարեցվել է Հայաստանի ճանապարհաշինական աշխատանքների համար տրամադրվելիք գումարի մուտքը` հաշվի առնելով Երեւանի ավագանու ընտրություններում տեղ գտած ոչ ժողովրդավարական մեթոդների կիրառումը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե չի կարծում, որ այս պատժամիջոցը կիրառելով Հայաստանն ավելի ժողովրդավար կդառնա: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ` …

կարդալ ավելին

Գնահատական եւ կոչ

14.06.2009

Երեկ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությունը հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Ողջունելով «նախընտրական քարոզարշավում տիրող մթնոլորտի որոշ բարելավումները», առաքելությունը մտահոգություն է հայտնել բուն ընտրությունների անցկացման վերաբերյալ, քանի որ «շատ ընտրողներ չեն կարողացել ազատ կերպով իրացնել իրենց ժողովրդավարական իրավունքները»: «Գովելի է ՀՀ իշխանությունների կողմից ԶԼՄ միջավայրի բարելավումը, որ հնարավորություն տվեց բոլոր կուսակցություններին ու թեկնածուներին էլեկտրոնային միջոցներով …

կարդալ ավելին

Նոր պլատֆորմ

14.06.2009

Երեկ Մատենադարանին հարող տարածքում տեղի է ունեցել Հայ Ազգային կոնգրեսի` քաղաքական այս փուլի վերջին հանրահավաքը: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին, իսկ դադարի ամիսներն օգտագործվելու են քաղաքական պայքարը շարունակելուն ուղղված աշխատանքների համար: «Մենք շտապելու տեղ չունենք, քանի որ ժամանակն աշխատում է մեր օգտին»,- իր ծավալուն …

կարդալ ավելին

«Դամբուլային քաղաքականություն» ու «կիսապրոֆեսիոնալիզմ»

14.06.2009

Այս բառերով է երեկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բնութագրել կառավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունը: «Ամեն ինչ հակառակն են անում»,- հայտարարել է նա` նկատի ունենալով նախ եւ առաջ կառուցապատողներին օժանդակելու նպատակով կառավարության ձեռնարկած քայլերը: Ըստ նրա` սխալ է օգնել շինարարությանը, քանի որ այս ոլորտն է դարձել ճգնաժամի պատճառ: Դրա փոխարեն՝ Հ. Բագրատյանը խորհուրդ է տալիս …

կարդալ ավելին

Հերթ «նստելու» համար

14.06.2009

Մեր տեղեկություններով՝ մայիսի 31-ի Երեւանի ավագանու ընտրությունների հաջորդ օրը նախագահ Սերժ Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքից պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանին կանչել է իր մոտ եւ ասել է, որ այդ համայնքում «չափը շատ եք անցել»: Ս. Սարգսյանն ասել է նաեւ, թե լարվածությունը թուլացնելու համար պետք է որոշ մարդիկ պատժվեն: Նախագահականից Ս.Ալեքսանյանը գնացել է Գլխավոր դատախազություն եւ պայմանավորվել, որ …

կարդալ ավելին

Դադար՝ մինչեւ սեպտեմբեր

14.06.2009

Հայ Ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքը այս ամառվա վերջին հանրահավաքն էր: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա ելույթը բավականին ծավալուն էր ու խիստ հատկապես «Արեւմուտքի` Սերժ Սարգսյանի հզոր հովանավորի» համար: Վերջին մեկուկես տարվա դեպքերի ու հատկապես Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված Արեւմուտքի կեցվածքից հետո ՀՀ առաջին նախագահն առաջարկում է ոչ ակնկալիքներ ունենալ նրանից, ոչ էլ նեղանալ: …

կարդալ ավելին

Որոշում էն՝ ում ազատել, ում՝ ոչ

14.06.2009

Հունիսի 24-ին ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցի քննարկմանը ներկա է լինելու ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին երեկ ԱԺ ճեպազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: Մեր տեղեկություններով, Հ. Աբրահամյանը ԵԽ ԽՎ-ում պատրաստվում է ծավալուն ելույթ ունենալ Հայաստանում տեղի ունեցած «առաջընթացի» մասին: Ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ բանաձեւի այն …

կարդալ ավելին

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը հունիսի 12-ի հանրահավաքում

14.06.2009

Սիրելի հայրենակիցներ, մայիսի 31-ի ընտրությունները եւս մեկ անգամ բացահայտեցին Հայաստանի ներկա իշխանությունների հակաժողովրդական, բռնատիրական էությունը եւ նշանավորեցին նրանց հետ հույսեր կապելու լիակատար անհեռանկարայնությունը։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ պատրանքներ ունեին, թե այս իշխանություններն ընդունակ են բարեփոխվելու եւ պետական մտածողություն դրսեւորելու, ապա այդ պատրանքները հօդս ցնդեցին։ Մենք ականատեսը եղանք ընտրական գործընթացի կատարյալ քրեականացման՝ իրականացած ինչպես պետական մեքենայի, …

կարդալ ավելին

Դիմորդների կյանքից

11.06.2009

Առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում Հանրային խորհուրդը ՀՀ նախագահին կներկայացնի համաներման մասին առաջարկի տեքստի վերջնական տարբերակը: Երեկ այդ մասին հայտարարել է Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

կարդալ ավելին

Էլի մադրիդյան սկզբունքները

11.06.2009

«ԱՄՆ-ի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է եւ «մադրիդյան սկզբունքները» հարգելը»,- երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Էնն Դերսին: «Այդ սկզբունքները պետք է պահպանեն հաշվեկշիռը եւ քննարկվեն հակամարտության մասնակիցների կողմից»,- ասել է Դերսին:

կարդալ ավելին

Նաեւ ԱԽ-ում

11.06.2009

Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է հայտարարի, թե ԲՀԿ-ից ով է ընդգրկվելու ՀՀ Անվտանգության խորհրդի կազմում: Հիշեցնենք, որ այդ տեղը թափուր է մնացել ԲՀԿ-ական Ավետ Ադոնցի` Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան եւ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար նշանակվելուց հետո: Ըստ որոշ տեղեկությունների, եթե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրաժարվի անձամբ անդամակցել ԱԽ-ին, …

կարդալ ավելին

Խաղի կանոնները փոխվո՞ւմ են

11.06.2009

Երեւանի ավագանու ընտրություններից հետո իրար հետեւից տեղի ունեցան մի քանի իրադարձություններ, որոնք կարող են որոշակի փոփոխություններ մտցնել Հայաստանի ներքաղաքական կյանքում: Խոսքը ոչ միայն եւ ոչ այնքան ներիշխանական խմորումների մասին է, այլ ընդդիմադիր դաշտի հնարավոր վերադասավորումների: Ընտրություններից հետո նաեւ Հայ Ազգային կոնգրեսի որդեգրած դիրքորոշման արդյունքում «Ժառանգություն» կուսակցության օպերատիվ ակտիվությունը, բնականաբար, պատահական չէր եւ, ինչպես արդեն ենթադրել …

կարդալ ավելին

Համաներումը չի կարող փակել էջը

11.06.2009

«Այդ խմբի լուծարման հիմքում ընկած է միջանձնյա հարաբերությունները վեր դասելու սկզբունքը. գործող իշխանությունները չեն ուզում վատություն անել նախորդ իշխանություններին»,- երեկ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` ներկայացնելով իր գնահատականները մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման նպատակով ստեղծված փաստահավաք խմբի լուծարման վերաբերյալ: Ըստ նրա, փաստահավաք խումբը ստեղծվել էր այն պատճառով, որ հասարակության մեջ չկար վստահություն իրավապահ ու …

կարդալ ավելին

Բանտի դռները պետք է բացվեն

11.06.2009

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական առանձին ճառերով հանդես են եկել Աժ պատգամավոր, քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի երկու պաշտպանները՝ Հովիկ Արսենյանը եւ Ռոբերտ Գրիգորյանը: Առաջինը պաշտպանական ճառով հանդես է եկել Հովիկ Արսենյանը` նախապես դատարանից խնդրելով իրեն չընդհատել: Նա համապարփակ ներկայացրել է մարտի 1-ին նախորդող ու հաջորդող իրադարձությունները՝ 2008թ. ՀՀ նախագահի նախընտրական եւ հետընտրական …

կարդալ ավելին

Բողոքելու են

11.06.2009

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուայի` Ղարաբաղ կատարած այցը հարուցել է Ադրբեջանի դժգոհությունը: APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի Արտգործնախարարության մամլո խոսնակ Էլխան Պոլուխովին, հայտնում է, որ Ադրբեջանը պաշտոնական առարկություն կներկայացնի` այսօր երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ Փարիզում մեկնարկող կոնսուլտացիաների շրջանակներում, թեեւ նման բան հանդիպումների օրակարգում չէր նախատեսվում: Պոլուխովի խոսքով` այդ կոնսուլտացիաները բավական վաղ էին ծրագրված, սակայն կատարվածի …

կարդալ ավելին

Ո՞ւմ է խաբում

11.06.2009

Նախօրեին Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է արտահայտվել փոխարժեքային քաղաքականության վերաբերյալ: Ըստ նրա` մարտի 3-ին դրամի կտրուկ արժեզրկումը ճիշտ էր: Ավելին` նա հայտարարել է, թե դրանից ֆինանսական հատվածը չի տուժել, մասնավորապես, տեղի չի ունեցել ավանդների արտահոսք, խնդիրներ չեն առաջացել բանկերի կապիտալի հետ, իսկ ներկայումս առեւտրային բանկերն ունեն բարձր վարկանիշ: …

կարդալ ավելին