քաղաքականություն

Հունիսի 22-ին

20.06.2009

Նախկին «Յոթի գործով» քաղբանտարկյալներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավճիռները հրապարակվելու են հունիսի 22-ին: Ս. Միքայելյանի դատավճիռը հրապարակելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, իսկ մյուսներինը` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը: Իսկ Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով քրեական գործի քննությունը Երեւանի …

կարդալ ավելին

Նշանակել են

20.06.2009

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանում հունիսի 22-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու ընտրություններում ընտրախախտումներ իրականացրած թիվ 8/15 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Օնիկ Ալեքսանյանի քրեական գործի առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ Օ.Ալեքսանյանը մեղադրվում է ՀՀ Քր. օր.-ի 150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ, այն է` «Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը»:

կարդալ ավելին

Համաներո՞ւմ, թե՞ հաշվեհարդար

20.06.2009

Երեկ Ազգային ժողովը 98 կողմ, 1 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը` համաներում իրականացնելու մասին: Ինչպես եւ սպասվում էր, մոտ 2000 դատապարտյալների վրա տարածվող այս համաներումը չի ազդելու 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված 51 քաղբանտարկյալներից 18-ի վրա: ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը, բնականաբար, չի …

կարդալ ավելին

Սպառնալիք է

20.06.2009

Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Բիլգե Ջանկորելի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգումը մեծ սպառնալիք է ստեղծում Եվրոպայի էներգետիկական անվտանգության համակարգի համար: Ըստ Ասադովի, ղարաբաղյան հակամարտությունը լուրջ խոչընդոտներ է ստեղծում ամբողջ տարածաշրջանի զարգացման, ինչպես նաեւ եվրաատլանտյան տարածությանն ավելի սերտորեն ինտեգրվելու համար: «Ադրբեջանն ակնկալում է, որ …

կարդալ ավելին

ՀՅԴ-ն քննարկում է

20.06.2009

«Կուսակցությունը միշտ էլ քննարկում է, թե քաղաքական իրավիճակն ինչպիսին է, եւ ինքն այդ պարագայում ինչ քայլերի է դիմելու: Որպես կոալիցիայից դուրս եկած կուսակցություն` պարզ է, որ կուսակցությունն իր քայլերը պետք է որ նաեւ այդ իրավիճակին համապատասխանեցնի, եւ այդ քննարկումները միշտ էլ գնում են: Երեւանի քաղաքապետական ընտրությունները վերջացան, եւ կուսակցությունն ավելի հանգիստ կարող է որոշել իր …

կարդալ ավելին

Փոքրամասնության ձայնը

20.06.2009

«Մարդը հանցագործ չի ծնվում. համաներումը պետք է շնորհվի բոլորին»,- երեկ ասուլիսում` անդրադառնալով ՀՀ նախագահի կողմից ԱԺ ներկայացված համաներման մասին որոշմանը, հայտարարել է աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը` հավելելով, թե պետք է հատուկ վարչություն ստեղծվի, որը «կզբաղվի համաներում ստացած մարդկանց հետագա դաստիարակությամբ»: Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Ռոմանիա Յավիրի կարծիքով էլ` անհրաժեշտ է համաներում իրականացնել ոչ …

կարդալ ավելին

Օրիգինալ չէ

20.06.2009

«Համաներումը անհրաժեշտ քայլ է, բայց բավարար չէ մարտի 1-2-ի դեպքերը բացահայտելու համար»,- երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: «Համաներումը, ցավոք սրտի, արդեն դարձել է շաբլոնային առաջադրանք, օրիգինալ միտք չէ, իհարկե: Բայց «Ժառանգությունը» անցյալ տարի` արդեն ապրիլ-մայիսից, նաեւ իմ շուրթերով ուղղակի նախագահական խորհրդակցության ժամանակ բարձրաձայնել է համաներման անհրաժեշտությունը, եւ մենք …

կարդալ ավելին

Համաներման թեման փակվեց

20.06.2009

Երեկ, ըստ էության, փակվեց ամիսներ շարունակ չարչրկվող համաներման թեման: Ազգային ժողովը հատուկ այդ նպատակով հրավիրած արտահերթ նիստում 98 կողմ, 3 ձեռնպահ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց համաներման մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը: Ավելի քան մեկ տարի է, ինչ հայ հասարակությունը խոսում էր այդ մասին եւ պետական բոլոր տոներին սպասում էր, որ Ս.Սարգսյանը նախագահական …

կարդալ ավելին

Գնում է Իրան

20.06.2009

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնում է Իրանի Իսլամական Հանրապետություն: Ըստ ԱԺ մամուլի ծառայության, Թեհրանում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ:

կարդալ ավելին

«Արագ արձագանքման ուժերը սիմվոլիկ նշանակություն ունեն»

20.06.2009

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների կողմից արագ արձագանքման ուժերի (ԱԱՈՒ) ստեղծումը սիմվոլիկ նշանակություն ունեցող ակտ է: Այս մասին երեկ հայտարարեց լրատվամիջոցների Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այդ խմբի ստեղծումը ինքնին այնքան էլ կարեւոր իրադարձություն չէ: Ռազմական տեսակետից հասկանալի է, որ դա ոչ դիվիզիա է, ոչ էլ բանակ է: Ղրղըզական զորքերը Հայաստան չեն գա, այստեղից …

կարդալ ավելին

Իրական առաջընթա՞ց

20.06.2009

«Ռոյթերզին» տված հարցազրույցում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հայտարարել է, թե վերջին շրջանում ԼՂՀ կարգավորման գործընթացում իրական առաջընթաց է գրանցվել: «Եթե դիտարկենք բանակցային գործընթացը, ակնհայտ է, որ այն ակտիվացել է: Մեկ ամսվա ընթացքում մենք երկու հանդիպում ենք ունեցել, եւ շուտով տեղի կունենա նախագահների երրորդ հանդիպումը»,- ասել է Պ. Սեմնեբին: Խոսելով ԼՂ հակամարտության ռիսկերի …

կարդալ ավելին

Խե՜ղճ ղարաբաղցիներ

20.06.2009

Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով մեկնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` մայրաքաղաք Ստեփանակերտում հրավիրված BRIDGE ARTSAKH տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության հանդիպումը ԼՂՀ կառավարության անդամների հետ:

կարդալ ավելին

Գնացել է դեսպանատուն

20.06.2009

Երեկ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի` Նորին մեծություն Եղիսաբեթ թագուհու ծննդյան առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն: Ըստ նախագահի մամլո գրասենյակի, Ս. Սարգսյանը շնորհավորել է դեսպանության անձնակազմին: Այնուհետեւ կողմերը քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման հեռանկարը, անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

կարդալ ավելին

«Հանգստացրո՜ւ ինձ, հանգստացրո՜ւ»

20.06.2009

Հանգստի թեմային անդրադառնալու առնվազն երկու հիմնավորում կա. նախ` ամառ է. հանգստի են փորձում մեկնել բոլոր նրանք, ում գրպանում, թաշկինակից բացի, կա նաեւ հանգստանալու համար անհրաժեշտ գումար: Երկրորդ` մեկամսյա արձակուրդի դիմումներ են ներկայացրել անգամ կառավարության անդամները` անմիջապես արժանանալով ՀՀ վարչապետի «արժանի» հակահարվածին` սահմանափակե՛լ հանգստի տեւողությունը եւ ամառային արձակուրդներն անցկացնել Հայաստանում: Եթե հավատանք վարչապետին, ապա ամռանը կառավարությունը …

կարդալ ավելին

Երկրորդ անգամ

19.06.2009

ԵՄ անդամ երկրների ղեկավարների ու կառավարությունների գագաթաժողովը միաձայն հաստատել է Ժոզե Մանուել Բարոզոյի թեկնածությունը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում: Նա այս պաշտոնում, փաստորեն, ընտրվում է երկրորդ անգամ: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ն նախագահող երկրի` Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը: «Մենք ցանկանում ենք, որ Եվրոպան ունենա ուժեղ առաջնորդ»,- ասել է նա: Այս ընթացակարգից հետո Բարոզոյի թեկնածությունը հուլիսի սկզբին պետք …

կարդալ ավելին

Ոչ միայն աշխարհագրորեն

19.06.2009

«Պաշտոնական Վարշավայի արտաքին քաղաքականության հիմնարար առաջնահերթություններից մեկը արեւելաեվրոպական երկրների ժողովրդավարացմանն ու տնտեսական ձեւափոխմանն աջակցելն է»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, The Wall Street Journal պարբերականի եվրոպական հրատարակության վերջին համարում հրապարակված հոդվածում գրել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին: 2009-ի գարնանը Եվրոպական խորհուրդը, ապա մայիսին Պրահայում` Արեւելյան գործընկերության գագաթաժողովը հավանություն են տվել Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի վեց երկրների՝ …

կարդալ ավելին

Հպարտ է ժողովրդի համար

18.06.2009

«Ես ներում եմ բոլոր նրանց, ովքեր իմ անձի հանդեպ կատարել են հանցագործություններ»,- երեկ Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է Մարտի 1-ի քրեական գործով մեղադրվող, քաղբանտարկյալ, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը: Երեկ դատավորը նրան վերջին խոսքի հնարավորություն է տվել, սակայն Արզումանյանը նշել է, որ ՀՀ Քր. դատ. օր.-ում ամրագրված «վերջին խոսք» արտահայտությունը իր խառնվածքի …

կարդալ ավելին

Առանց «Վստահության»

18.06.2009

Ռուսաստանը չի մասնակցի Վրաստանի եւ Ուկրաինայի հետ համատեղ զորավարժություններին: Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ զինված ուժերի սպառազինությունների պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Պոպովկինը: Ըստ նրա, ուկրաինական կողմից Ուկրաինայի տարածքում անցկացվելիք «Վստահություն» զորավարժություններին մասնակցելու հրավեր է ստացվել: «Որպես մարդ եւ քաղաքացի` նման զորավարժություններին մեր մասնակցության հեռանկարին ես կարող եմ արձագանքել միայն այսպես. մենք Վրաստանի ռազմածովային …

կարդալ ավելին

Ճանապարհ է բացվել

18.06.2009

«ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբին օգնում է առաջխաղացման հասնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»,- ԱՄՆ Սենատի Արտաքին գործերի կոմիտեի նիստում երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը: «Մայիսի 7-ին Պրահայում եւ հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումները ճանապարհ բացեցին շրջանակային համաձայնագրի կնքման գործընթացն ակտիվացնելու համար»,- ասել է Գորդոնը: Նա …

կարդալ ավելին

Անընդունակության արդյունք

18.06.2009

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, անդրադառնալով Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի որոշմանը` դադարեցնել Հայաստանի ճանապարհային ծրագրի ֆինանսավորումը, «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ եթե Հայաստանի ժողովրդավարական կառավարման բարելավում նկատվի, ակտիվորեն կհամագործակցեն Հայաստանի կառավարության ու ԱՄՆ Կոնգրեսի հետ` լրացուցիչ ֆինանսավորման մեխանիզմներ որոնելու համար: «Կորպորացիայի որոշումը հետեւանք էր որոշ ցուցանիշներ բարելավելու ուղղությամբ Հայաստանի կառավարության անընդունակության»,- …

կարդալ ավելին