Առանց «Վստահության»

18/06/2009

Ռուսաստանը չի մասնակցի Վրաստանի եւ Ուկրաինայի հետ համատեղ զորավարժություններին: Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ զինված ուժերի սպառազինությունների պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Վլադիմիր Պոպովկինը: Ըստ նրա, ուկրաինական կողմից Ուկրաինայի տարածքում անցկացվելիք «Վստահություն» զորավարժություններին մասնակցելու հրավեր է ստացվել: «Որպես մարդ եւ քաղաքացի` նման զորավարժություններին մեր մասնակցության հեռանկարին ես կարող եմ արձագանքել միայն այսպես. մենք Վրաստանի ռազմածովային ուժերի հետ չենք մասնակցելու, դա բացառված է»,- ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը: