– Պարոն Առաքելյան, վերջերս կայացավ «Արմենական ռամկավար ազատական կուսակցության» հիմնադիր համագումարը, որտեղ իր ողջույնի խոսքն էր ուղարկել ՀՀ նախագահը: Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուժեր են կանգնած այս կուսակցության ետեւում: – Նախ՝ ես կուսակցություն բառը տվյալ պարագայում չէի օգտագործի, քանի որ հենց իրենց պատասխանատուների ասելով` եղել է հիմնադիրների աշխատանքային հավաք: Իսկ թե ով է ողջունել, նախագա՞հը, թե՞ …
կարդալ ավելինԵրեկ տարբեր քրեակատարողական հիմնարկներից համաներման կիրառմամբ ազատ են արձակվել եւս 4 քաղբանտարկյալներ: «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել քաղբանտարկյալ, «Վարդաշեն» ՔԿՀ պետի նախկին տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը: Վերջինս դատապարտվել էր 2,5 տարվա անազատության՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: «Սեւան» քրեակատարողական հիմնարկից ազատ են արձակվել Արմավիրի Ջանֆիդա գյուղի բնակիչներ, քաղբանտարկյալներ Մկրտիչ եւ Արմենակ Աբրահամյանները: Իսկ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկից …
կարդալ ավելինՀունիսի 7-ին Բուլղարիայի քաղաքացիները ընտրեցին Եվրոպական պառլամենտի 17 բուլղարացի անդամներին, որոնք առաջիկա 5 տարիներին կներկայացնեն երկիրը Եվրամիության միակ ընտրովի մարմնում։ Սա Բուլղարիայում անցկացվող երկրորդ եվրոպական ընտրությունն էր՝ 2007թ. ընտրություններից հետո։ Եվրոպառլամենտի ընտրությունները սովորաբար ավելի պակաս հետաքրքրություն են ներկայացնում ԵՄ երկրների ընտրողների համար, քան ազգային ընտրությունները, եւ Բուլղարիան այդ առումով բացառություն չէր։ Իհարկե, 2007թ. ընտրողների 29% …
կարդալ ավելինԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ 2008 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված «Օդային հաղորդակցության մասին» (Բաց երկինք) համաձայնագիրը, երկկողմ վավերացման գործընթացի ավարտից հետո, ուժի մեջ է մտել հունիսի 16-ին: «Մեր ավիաընկերությունները՝ նշանակված եւ՛ հայկական կողմից, եւ՛ ամերիկյան կողմից, համաձայնագրի շրջանակներում իրավունք ունեն իրականացնելու ոչ միայն կետից կետ փոխադրումներ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ, քաղաքից քաղաք, այլ նաեւ …
կարդալ ավելինԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի որոշման համաձայն` Ազատության ակտի 907-րդ ուղղումն Ադրբեջանի հանդեպ կշարունակի գործել: Այդ մասին որոշումն ընդունվել է 2010թ. համար ԱՄՆ արտաքին օգնությունների չափաբաժինների հարցը քննարկելիս: «ԱՄՆ Պետքարտուղարությունը խորհրդակցել է Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի հետ` հավաստիանալու համար՝ արդյոք բոլոր նախապայմանները համապատասխանե՞լ են աջակցությունը ստանալու պահանջներին»,- ասված է այս կապակցությամբ Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրության …
կարդալ ավելին«Այս համաներումը խոսում է այն մասին, որ ՀՀ բարձր իշխանությունների, այդ թվում` Սերժ Սարգսյանի խոսքը գործից չի տարբերվում»,- անդրադառնալով համաներման մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը, երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: «Սերժ Սարգսյանը ներողամիտ անձնավորություն է, եւ Հայաստանի նորագույն պատմության մեջ նման համաներում չի եղել»,- հավելել է նա: Դիտարկմանն էլ, թե …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը, արագացված դատաքննության կարգով քննելով քրեական գործը, Օնիկ Ցոլակի Ալեքսանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարելու մեջ («Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը»): Դատարանը նրան դատապարտել է ազատազրկման` 3 տարի ժամկետով: Սակայն կիրառելով Ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 19-ին ընդունված համաներում հայտարարելու մասին որոշման …
կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաձգել է Իրան կատարելիք այցը, որը նախատեսված էր հունիսի 20-21-ը: ԱԺ նախագահի մամլո խոսնակ Նաիրի Պետրոսյանի փոխանցմամբ` այցը հետաձգվել է իրանական կողմի խնդրանքով, միաժամանակ չհստակեցնելով, թե արդյո՞ք դա կապված է Իրանի ներքաղաքական իրադրության հետ: Իսկ թե մինչեւ երբ է հետաձգվել այցը` դեռեւս հայտնի չէ: Հիշեցնենք, որ Իրանում ԱԺ նախագահի գլխավորած …
կարդալ ավելինԻնչպես եւ սպասվում էր երեկ առավոտյան, դատարանի դահլիճից ազատ են արձակվել քաղբանտարկյալներ Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Սիրունյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը: Բնականաբար, դատավորները անցած հանգստյան օրերին չեն մեղանչել եւ անհեթեթ քրեական գործերով մեղադրվող այս մարդկանց արդարացնելու դատավճիռներ չեն կայացրել: Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը դատապարտվել են՝ 5-ական, Սուրեն Սիրունյանը` 4 տարվա ազատազրկման եւ ազատ …
կարդալ ավելինԵրեկ դատարանների դահլիճներից ազատ արձակվեցին 2008թ. հետընտրական զարգացումների արդյունքում ձերբակալված չորս քաղբանտարկյալները` ՀՀ նախկին արտգործնախարար, Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանն ու ընդդիմության ակտիվիստ Սուրեն Սիրունյանը: Ինչպես հայտնի է, անցած շաբաթ ԱԺ ընդունած համաներման որոշման արդյունքում ազատության մեջ պետք է հայտնվեն ինչպես այս չորս, այդպես էլ` մոտ 30 այլ քաղբանտարկյալներ: …
կարդալ ավելինԵրեկ մեկնարկել է ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանը, որից առաջ տեղի է ունեցել Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել է նաեւ Հայաստանի հարցը: ԵԽ ԽՎ լիագումար նիստում, ինչպես հայտնի է` Հայաստանի հարցը քննարկվելու է հունիսի 24-ին` կեսօրին: ԵԽ ԽՎ-ում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանի եւ ՀՀ պատվիրակության կազմում «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանի հավաստմամբ` Հայաստանի նկատմամբ ԵԽ ԽՎ-ն որեւէ …
կարդալ ավելինՄայիսի 31-ին կայացած Երեւանի ավագանու ընտրություններից հետո քաղաքական կուլիսային շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներից մեկը հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, որին, ԱԺ բազմաթիվ պատգամավորների հավաստմամբ, ակտիվորեն պատրաստվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ի դեպ, այս հարցն օրակարգային է դարձել գրեթե բոլոր պատգամավորների համար, որոնց մի մասը վախենում է մանդատը կորցնելուց, մյուսներն էլ` դեռեւս չեն կողմնորոշվում «ճամբարի» ընտրության …
կարդալ ավելինՊետության ներսում քաղաքական կյանքը, ինչպես մարդու կենսագործունեության ցանկացած այլ ոլորտ, անհնարին է պատկերացնել առանց ընդդիմության, այսինքն` առանց այլ տեսակետի, այլ տեսանկյունի: Պատահում է, որ գործող իշխանությունը պաշտոնաթող է լինում, եւ նրա տեղը գալիս է ընդդիմությունը` դառնալով իրական առաջնորդող ուժ, այլ ոչ թե միայն քննադատող: Երկրում գոյություն ունեցող իրավիճակը հաճախ փոխում է ինչպես ընդդիմության առաջ քաշած …
կարդալ ավելին«Մենք հույս ունենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիան հետքայլ չի արել: Մենք պատրաստ ենք գնալ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելուն, եւ հույս ունենք, որ Թուրքիան էլ այդ ուղղությամբ կգնա»,- հունիսի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների ԱԳ նախարար Աբդալլահ Բին Զայեդ ալ Նահայանի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` անդրադառնալով Հարավային Կովկասում Եվրամիության …
կարդալ ավելինԵրբ թերթերից մեկի լրագրողն աշխատանքի բերումով հանդիպել էր ԱԱԾ քննիչներից մեկին, նկատել էր, որ այդ հիմնարկի աշխատասենյակներում անվնաս պահպանվում են Ֆելիքս Ձերժինսկու լուսանկարները: Չի կարելի ժխտել, թե Երկաթե Ֆելիքսի խունացած լուսանկարը խնամքով պահպանելը նոստալգիա է ռետրոյի, սեւ-սպիտակ լուսանկարների ժամանակաշրջանի հանդեպ: Սակայն կոնկրետ Ձերժինսկու լուսանկարների պահպանությունը վկայում է, որ վերջինիս խոսքերը, թե փողոցներում անվրդով քայլող մարդկանց …
կարդալ ավելին«Զուտ մարդասիրական տեսակետից` այն, որ անարդար ձեւով դատված մարդիկ հիմա ազատության մեջ են, կարելի է հասկանալ, բայց արդյո՞ք համաներումը լուծեց այն խնդիրը, որ Հայաստանն ուներ, այսինքն` լուծե՞ց այն խնդիրը, որ Հայաստանում քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդում են: Ես գտնում եմ, որ ոչ»,- երեկվա ասուլիսում հայտարարեց Հայ Ազգային կոնգրեսի անդամ, ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախկին ղեկավար …
կարդալ ավելինԵրեկ «Սամցխե-Ջավախքի» հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը եւ «Հզոր Հայրենիք» կուսակցությունը հայտարարություններ են տարածել, որոնցում ասված է. «Ցավով տեղեկացանք, որ «Ֆրիդրիխ Նաումանի» անվան գերմանական հիմնադրամի նախաձեռնությամբ, նախապես կազմված ծրագրով, Թբիլիսիում կազմակերպված միջոցառմանը մասնակցելու համար, հունիսի 19-ին, ժամը 21-ի սահմաններում, Հայաստանից Վրաստան մեկնող խումբը, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, …
կարդալ ավելինԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը երեկ հայտարարել է, որ եթե նույնիսկ Երեւանի ավագանու ընտրություններում խախտումներ արձանագրված 18 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները համարվեն անվավեր, ապա կուսակցություններին հասանելիք մանդատների չափը չի փոխվի: Անդրադառնալով ՀԱԿ-ի` ՀՀ վարչական դատարան ներկայացրած հայցին, Ազարյանը նշել է, թե ժամկետային ոչ մի զինծառայող քվեարկության չի մասնակցել, հաշվառում չունեցող քաղաքացիներ չեն ընդգրկվել ընտրացուցակներում, դիտորդների նկատմամբ խտրական …
կարդալ ավելին«ՀՌԱԿ-ի շուրջ վաղուց կան չթաղված քաղաքական դիակներ: Իսկ չթաղված դիակներից միշտ էլ գարշահոտություն է գալիս: Այս համագումարն այդ համատեքստում պետք է դիտել»,- երեկ հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը` անդրադառնալով նորաստեղծ Արմենական ռամկավար ազատական կուսակցությանը, որի համագումարը տեղի է ունեցել երեկ: Ըստ Հ. Առաքելյանի` այդ նորաստեղծ կուսակցությունը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «տխրահռչակ քայլերի շարունակությունն» է: …
կարդալ ավելինՄարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը «պատրաստակամություն է հայտնել ծառայել Երեւանին եւ վերցնել Երեւանի ավագանու իր մանդատը», որն իրեն բաժին է հասել ՀԱԿ-ի ցուցակով, որտեղ Հակոբյանը 22-րդն է: «Պատրաստ եմ ստանձնել ավագանու իմ պարտականություններն ի փառս իմ ժողովրդի եւ հայրենիքի»,- այսպիսի բովանդակությամբ նամակ է ուղարկել Դավիթ Հակոբյանը ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանին: Հենց վերջինս էլ, ի դեպ, …
կարդալ ավելին