ՀԺԿ անդամ Ռուզան Խաչատրյանը երեկվա ասուլիսում անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած ընդդիմության հանրահավաքին, ասել է, թե հանրահավաքում որպես նշանակալից իրադարձություն եղել է այն, որ ելույթներով հանդես են եկել ազատված քաղբանտարկյալները: «Նրանք իրենց ելույթներով ցույց տվեցին, որ իրենց պայքարի վճռականությունը չեն կորցրել եւ պայքարելու են մինչեւ վերջ»,- նշել է Ռ.Խաչատրյանը: Ասուլիսին հրավիրված ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Սուքիաս …
կարդալ ավելին«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Անհրաժեշտ է հարգանքով վերաբերվել տարածքային ամբողջականության սկզբունքին,- երեկ նման հայտարարություն է արել երկօրյա այցով Ադրբեջանում գտնվող Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին` ավելացնելով,- Մենք ցանկանում ենք տարածքային ամբողջականության պահպանումը: Հարգանքով պետք է վերաբերվել նաեւ փոքրամասնությունների իրավունքներին, սակայն դա պետք է արվի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Կաչինսկին անդրադարձել է նաեւ էներգետիկ անվտանգության խնդրին` …
կարդալ ավելինՀուլիսի 6-7-ը Հայաստան կայցելի Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասը տիկնոջ` Էլսի Խրիստոֆիասի ուղեկցությամբ: Պատվիրակությունում ընդգրկված են արտգործնախարար Մարկոս Կիպրիանուն, Ներկայացուցիչների պալատում հայկական կրոնական համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը, Հայաստանում Կիպրոսի դեսպան Պետրոս Կեստորասը (նստավայրը` Մոսկվա) եւ Հայաստանում Կիպրոսի պատվո հյուպատոս Արմեն Խաչատրյանը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց …
կարդալ ավելինՀուլիսի 1-ին ՀՀ Վերահսկիչ պալատը (ՎՊ) հրապարակեց մի քանի ոլորտներում 2007-2008թթ. պետական ծախսերի կամ եկամուտների հավաքագրման խախտումների մասին փաստեր: Եթե մինչ այժմ ՎՊ հրապարակումներից ծանոթացել ենք, որ նախարարությունները, մարզպետարանները եւ այլ գերատեսչություններ ու մասնավոր ընկերություններ փոշիացրել են պետական ծրագրերի համար բյուջեից ստացված գումարները, ապա այս անգամ հայտնի դարձավ, որ դիտավորության թե անփութության արդյունքում՝ պետբյուջե չեն …
կարդալ ավելինՀուլիսի 1-ին Աբովյան փողոցում արտոնված հանրահավաքի մասին թռուցիկներ բաժանող Հայ Ազգային կոնգրեսի երիտասարդներին ծեծի ենթարկելու առնչությամբ քրեական գործ է հարուցվել, իսկ միջադեպի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած 3 երիտասարդներից երկուսը կանչվել են Ոստիկանություն, որտեղ նրանց տեղեկացրել են, որ իրենց կասկածում են իշխանության, այսինքն` Ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: «Երեք տուժած երիտասարդներից երկուսը հրավիրվել են եւ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է հայ եւ ադրբեջանցի մի խումբ պատգամավորների եւ մտավորականների, ովքեր ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու երկրների նախագահների աջակցությունը` նախաձեռնել են մեկօրյա համատեղ այց Ստեփանակերտ-Երեւան-Բաքու երթուղով: Ողջունելով հյուրերին, Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրանց Հայաստանի Հանրապետություն է բերել խաղաղություն ձեռք բերելու իրական …
կարդալ ավելին«Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ ամբողջությամբ աջակցում ենք ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը»,- երեկ Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կարճատեւ համատեղ ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսը: Ըստ նրա` Մոսկվայում նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման ժամանակ առաջընթաց է արձանագրվելու: «Մենք պետք է ջանք չխնայենք …
կարդալ ավելինԵրեկ Լ. Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների երկու բարձրաստիճան տնտեսագետներ տարբեր մամուլի ակումբներում տրամագծորեն տարբեր կարծիքներ են հայտնել կառավարության վարած տնտեսական քաղաքականության վերաբերյալ: 1993-1997թթ., այնուհետեւ` 1999-2000թթ. ֆինանսների (եւ էկոնոմիկայի) նախարար Լեւոն Բարխուդարյանը կարծում է, որ Ռուսաստանից, ԱՄՀ-ից ու ՀԲ-ից ֆինանսական ռեսուրսներ ներգրավելն ու ՀՀ պետական պարտքը մեծացնելը ճիշտ քաղաքականություն է: «Ասեմ ավելին, ես կողմնակից եմ նաեւ բյուջեի …
կարդալ ավելինԱյն, որ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի համար որպես խափանման միջոց է ընտրվելու կալանքը, պարզ էր դեռեւս հուլիսի երկուսին: Այդ օրը, երբ նշանակված էր Հայ Ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը պիտի ընտրեր Նիկոլ Փաշինյանի խափանման միջոցը՝ կալանք կամ ստորագրություն՝ չբացակայելու մասին: Սակայն որոշման ընդունումը հետաձգվեց մեկ …
կարդալ ավելինՀարցերին պատասխանում է ԱԺ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մշտական ներկայացուցիչ, ՀՀ նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի խորհրդի նախագահ Գառնիկ Իսագուլյանը – Ինչո՞ւ Հայաստանը մինչ օրս չի ճանաչել ԼՂՀ անկախությունը: – Էթնոքաղաքական հակամարտությունների ծագման, իրադարձությունների ծավալման, ռազմական փուլի զարգացման եւ քաղաքական կարգավորման փուլին անցնելու միջազգային փորձը ցույց է տվել, որ ինքնավարություն հռչակած որեւէ տարածքի ճանաչումը բացարձակ …
կարդալ ավելինԵրեկ երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Աբովյան փողոցում Հայ Ազգային կոնգրեսի` հուլիսի 2-ի հանրահավաքի իրազեկումն իրականացնող երիտասարդների խմբի վրա է հարձակվել անհայտ անձանց մի խումբ (ըստ ականատեսների, ոստիկանության քաղաքացիական հագուստով ոստիկանության` ընդդիմության նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մասնագիտացած աշխատակիցներ), որոնցից ոմանք եղել են զինված: Հարձակման արդյունքում ՀԱԿ-ի երիտասարդ համակիրներ Սահակ Մուրադյանը, Հերբերտ Գեւորգյանը եւ Տիգրան Առաքելյանը տարբեր …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի գործով դատական նիստը: «Ա1+»-ի փոխանցմամբ` դատական նիստը սկսվեց կես ժամ ուշացումով եւ առանց Գ. Ոսկերչյանի: Ըստ դատավորի` ոստիկանական այն ստորաբաժանումը, որը պետք է դատարան բերեր Գրիգոր Ոսկերչյանին, լուծարվել է, ինչի մասին դատարանն իմացել է միայն դատական նիստից րոպեներ առաջ: Եվ, հաշվի …
կարդալ ավելինԵրեկ կեսօրին մոտ մեկուկես տարի ընդհատակում եւ հետախուզման մեջ գտնվող՝ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ինքնակամ ներկայացել է ՀՀ Գլխավոր դատախազություն: Նիկոլը` ոտքով անցնելով Գլխավոր դատախազության շենքի առջեւի պուրակով, մտել է Դատախազության շենք եւ հայտարարել է, որ եկել է ինքնակամ հանձնվելու: Ընդ որում, չնայած Նիկոլի` Դատախազության շենքին մոտենալու եւ բավական երկար քայլելու ընթացքը …
կարդալ ավելինՇփումների համար Կիպրոսում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան հայտարարել է, որ «Թուրքիան տարածաշրջանային գերուժ դառնալու պատճառով, ԱՄՆ-ը չի կարող ճնշում գործադրել այդ երկրի վրա»: Ըստ թուրքական «Հուրիեթի», Բրայզան այդ հայտարարությունն արել է Կիպրոսի Հանրապետության ղեկավարության կողմից արված՝ «Վաշինգտոնը պետք է ճնշում գործադրի Անկարայի վրա» հորդորներին ի պատասխան: «ԱՄՆ-ը չի կարող ճնշում գործադրել Թուրքիայի …
կարդալ ավելին«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան զեկույցը, որտեղ Հայաստանին դասել է կիսաավտորիտար երկրների շարքին: Կազմակերպությունը հետխորհրդային երկրների համար 2008 թվականը համարել է «մութ տարի ժողովրդավարության համար»: «Անցումային փուլի երկրները» անվանմամբ զեկույցում ընդգրկվել են 29 երկրներ, որոնց 2/3-ը անցած տարի հետընթաց է արձանագրել ժողովրդավարության բնագավառում: Զեկույցում ընդգծվում է, որ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում եւ …
կարդալ ավելինԵրեկ Գլխավոր դատախազություն ներկայացած «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների մի քանի հարցերին: Պատասխանելով հարցին, թե ճիշտ չէ՞ր լինի ներկայանալ այսօրվա հանրահավաքին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Ես, ճիշտն ասած, վաղվա հանրահավաքի մասին երկար եմ մտածել, բայց նաեւ կարող էր տպավորություն եւ շահարկում լինել, թե ես այդ քայլով փորձ եմ անում թաքնվել մեր բազմահազար …
կարդալ ավելինԱյսօր Հայ Ազգային կոնգրեսի` Մատենադարանի մոտ կայանալիք հանրահավաքում ազատ արձակված բոլոր քաղբանտարկյալները դիմելու են ժողովրդին: «Եվ քաղբանտարկյալներն են կարոտել ժողովրդին, եւ ժողովուրդը՝ նրանց: Նրանց միջեւ հոգեւոր կապը երբեք չի ընդհատվել, սակայն այսօր այն լիարժեք կվերականգնվի»,- երեկ «Ա1+»-ին ասել է Հայ Ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նա նաեւ նշել է, որ հանրահավաքն իր էությամբ տոնախմբություն է …
կարդալ ավելինՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին: ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում Է. Նալբանդյանը եւ Պ. Սեմնեբին քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր: Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման վերաբերյալ:
կարդալ ավելինԱյսօր 10-րդ օրն է, ինչ «Ժառանգություն» կուսակցությունը դիմել է Հայ Ազգային կոնգրեսին ու ՀՅԴ-ին` առաջարկելով համագործակցել 5 կետից բաղկացած իր պլատֆորմի շուրջ: ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն հայտարարել էին, թե կքննարկեն առաջարկությունը, բայց մինչեւ հիմա «Ժառանգությունը» ոչ մի պատասխան չի ստացել: «Արմեն Ռուստամյանն արդեն հայտարարեց, թե այս ամսվա մեջ կլինի իրենց պլատֆորմը: ՀԱԿ-ն էլ հայտարարել էր, թե …
կարդալ ավելին«Իրանում քաղաքական ճգնաժամ գոյություն չունի: Այն, ինչ ցանկանում են ներկայացնել արեւմտյան լրատվամիջոցները, որ Իրանում քաղաքական ճգնաժամ է, իրականություն չէ: Մենք սրանից ավելի բարդ իրադրություններում ենք եղել: Իրանը պահպանել է իր ինքնիշխանությունը, անկախությունը եւ չի հեղինակազրկվել: Չնայած, որ արեւմտյան լրատվամիջոցները ցանկանում էին այլ կարծիք պարտադրել մարդկանց` սակայն հենց արեւմտյան երկրների ղեկավարները, մասնավորապես, Բարաք Օբաման ասաց, որ …
կարդալ ավելին