Երեկ Երեւանի ավագանին արտահերթ նիստ է գումարել, որտեղ հաստատվել է նաեւ Երեւանի 2009թ. բյուջեն, որի համար հիմք են ընդունվել նախկին թաղային համայնքների այս տարվա բյուջեները: Հաստատվել են նաեւ նախկին թաղային համայնքների ավագանիների կողմից տարեսկզբին սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը: Ընտրվել են նաեւ քաղաքապետի երեք տեղակալները: Եվ այսպես. ավագանին քվեարկությամբ հաստատել է Տարոն Մարգարյանի նշանակումը Երեւանի քաղաքապետի …
կարդալ ավելինՀՀ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործով քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանն «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում երեկ ասել է, որ, ամենայն հավանականությամբ, մինչեւ այս շաբաթվա վերջ կբացահայտվի Գ. Մհերյանի սպանությունը: Նա հավաստիացրել է, որ իրենք խիստ հավանական հետքի վրա են, պարզապես նախաքննության գաղտնիության պահպանման նկատառումով այլ մանրամասներ չեն հրապարակում: Հիշեցնենք, որ Գ. Մհերյանը սպանվել էր 2009թ. …
կարդալ ավելինԵրեկ աշխատանքային երկօրյա այցով Մոսկվա է ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ուշագրավն այն է, որ այցի նախօրեին Օբաման հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ եւ նրա հետ մտքեր է փոխանակել նաեւ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ: Հեռախոսազրույցի ընթացքում Գյուլն Օբամային տեղեկացրել է նաեւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ընթացող երկխոսության ներկայիս վիճակի մասին: Ըստ լրատվական …
կարդալ ավելինԵրեկ «Հայելի» ակումբի կազմակերպած ասուլիսին հրավիրված ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանն այդպես էլ չեկավ լրագրողների հետ հանդիպման, ուստի ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի կողմից ընդդիմությանը հասցեագրված մեղադրանքները մնացին անպատասխան: «Ես համոզված եմ, որ Մարտի 1-ի սպանությունների մեղավորները բացահայտվելու են: Հնարավոր չէ, որ դա չբացահայտվի»,- երեկվա ասուլիսում` անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ իշխանությունները չեն բացահայտում Մարտի 1-ի մարդասպաններին, հայտարարեց …
կարդալ ավելին– ԱԺ այս ուրբաթ հրավիրվելիք արտահերթ նիստի ժամանակ Դուք հրապարակելո՞ւ եք հանձնաժողովի զեկույցը: Շաբաթներ առաջ ասել էիք, որ այն պատրաստ կլինի մինչեւ հուլիսի վերջ: – Ես հայտարարել եմ, որ հանձնաժողովը սկսել է իր ձեռքի տակ եղած նյութերի ամփոփումը, օգտագործում է նաեւ փաստահավաք խմբի նյութերը եւ իր զեկույցն է նախապատրաստում: Իսկ թե ե՞րբ պատրաստ կլինի եւ …
կարդալ ավելինՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այս օրերին մասնակցում է Փարիզում տեղի ունեցող Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) 35-րդ նստաշրջանի աշխատանքներին: Հուլիսի 3-ին եւ 4-ին ՀՀ ԱԺ պատվիրակությունը ոչ պաշտոնական խորհրդակցություններ եւ հանդիպումներ է ունենալու ՖԽՎ անդամ պետությունների պատվիրակությունների հետ: Այնուհետեւ պատվիրակությունը մասնակցել է ՖԽՎ նստաշրջանի մասնակիցների պատվին Փարիզի քաղաքապետ Բեռնար Դելանոեի, իսկ հուլիսի 4-ին՝ …
կարդալ ավելինՀայ Ազգային կոնգրեսը ստեղծել է այլընտրանքային կառավարություն, որն ունի տարբեր ոլորտներին առնչվող հանձնաժողովներ: Օրինակ, Պետաիրավական հարցերով հանձնաժողովը ղեկավարելու է Գագիկ Ջհանգիրյանը: Նա արդեն իսկ «Ոստիկանության համակարգի բարեփոխման մասին» օրենքի նախագիծ է պատրաստում, որն էլ հետագայում ներկայացնելու է Ազգային ժողովին: Այս մասին երեկ հայտարարել է ՀԱԿ աշխատանքները համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Հա, բա ի՞նչ պիտի անենք, կամ …
կարդալ ավելինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կիրակի օրը ռուսական «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է Ռուսաստանի դերը ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում: «Մենք տեսնում ենք, թե որքան արդյունավետ է դարձել Ռուսաստանի` որպես միջնորդներից մեկի դերը Ղարաբաղյան հակամարտության հարցում: Դա եւ Մոսկվայում Հռչակագրի ստորագրումն է, որը որոշում է լուծման ուղիները եւ հիմնվում միջազգային իրավունքի սկզբունքների եւ միջազգային կազմակերպությունների որոշումների …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ երկօրյա պետական այցով Հայաստանում գտնվող նրա գործընկերոջ՝ Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հետ համատեղ ասուլիսը երեկ սկսվեց նախատեսվածից մոտ 50 րոպե ուշ։ Համբերատար սպասող լրագրողները, սակայն, ասուլիսը սկսվելուց րոպեներ անց հասկացան՝ ուշացումն ունի օբյեկտիվ պատճառներ։ Բանից պարզվեց, որ բարի ու հանդարտ տեսքով պրն Խրիստոֆիասը խոսելու հետ սեր ունի. լրագրողներից մեկի հարցին …
կարդալ ավելինԵրեկ դատախազ Աշոտ Նադոյանը դատարանից պահանջել է Մարտի 1-ի գործով մեղադրվող Գրիգոր Ոսկերչյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման: Միաժամանակ նա խնդրել է նրան ազատ պատժից` հաշվի առնելով համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի հայտնի որոշումը: Որպես մեղմացուցիչ հանգամանք` Ա. Նադոյանը վկայակոչել է այն, որ Գ.Ոսկերչյանը նախկինում դատապարտված չի եղել: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 8-ին:
կարդալ ավելինԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն ԼՂ հակամարտության կարգավորման գործում առաջխաղացում է ակնկալում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի՝ հուլիսի կեսին Մոսկվայում կայանալիք հերթական հանդիպումից: «Մենք հույս ունենք Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ որոշակի առաջխաղացման հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, բայց դա կախված կլինի նաեւ Հայաստանի ղեկավարությունից»,- լրագրողներին ասել …
կարդալ ավելինԵրեկ պաշտոնական այցով Մոսկվա է ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` իր կնոջ եւ երկու դուստրերի` տասնամյա Մալիի եւ ութնամյա Նատաշայի հետ: Ժամանելուց հետո նա մեկնել է Կրեմլ, որտեղ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին: Այնուհետեւ նրան ընդունել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: Բանակցությունները տեւել են ավելի քան 5 ժամ, սկզբում՝ նեղ կազմով, այնուհետեւ` երկու երկրների …
կարդալ ավելինԼՂՀ իշխանությունները մերժել են Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի` քաղաքացիություն շնորհելու խնդրանքով դիմումը: Հիշեցնենք, որ Ժ. Սէֆիլյանը նույն դիմումով ԼՂՀ իշխանություններին դիմել էր նաեւ հունիս ամսին, եւ կրկին մերժում էր ստացել: Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն այս առնչությամբ «Ազատություն» ռ/կ-ին ասել է. «Հաշվի առնելով, որ Ղարաբաղում դեռեւս ընդունված չէ «Երկքաղաքացիության մասին» օրենքը, …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «գ2008թ. մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովը, բավարարելով գլխավոր դատախազի միջնորդությունը, համաձայնություն էր տվել իմ եւ իմ գործընկերների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով (սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ) եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության յուրացում) քրեական հետապնդում իրականացնելու եւ մեզ …
կարդալ ավելինՀայ Ազգային կոնգրեսի երիտասարդական խորհրդի անդամները երեկ որոշել էին բողոքի ակցիա անցկացնել Եվրոպայի խորհրդի հայաստանյան ներկայացուցչության մոտ: Սակայն ուշ էին պարզել, որ ԵԽ գրասենյակի վայրը նորից փոխվել է, ուստի նրանք ակցիայի ձեւաչափը փոխել էին: Ակցիայի մասնակիցները «Ա1+»-ին պատմել են, որ իրենք իրականում նախատեսել էին ցուցապաստառներով անցկացնել ակցիան, սակայն տեղում որոշել են ուղղակի նամակ հանձնել ԵԽ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ, որտեղ մասնավորապես ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա առթիվ: Մայր օրենքն այն հիմնական ուղենիշն է, որով մենք առաջնորդվում ենք մեր պետության կայացման, հասարակական հարաբերությունների կարգավորման եւ ժողովրդավարության ամրապնդման գործում: Իմ համոզմամբ` Սահմանադրության ուժը հիմնվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կամքի վրա, …
կարդալ ավելինՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երեկ մեկնել է Փարիզ` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) 35-րդ նստաշրջանին: ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսված են նաեւ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակոյեի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Պատվիրակության կազմում են ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, …
կարդալ ավելինԵրեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Ֆրանսիայի` ԱՊՀ երկրներում հավատարմագրված դեսպաններին: Նա, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահ երկրի` Ֆրանսիային կոչ է արել ավելի ակտիվ մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Ադրբեջանի նախագահը ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ բանակցությունները մտել են վճռական փուլ:
կարդալ ավելինԵրեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը եւ որպես խափանման միջոց 2 ամիս նախնական կալանք է սահմանել «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Ն.Փաշինյանի փաստաբաններից Արա Զաքարյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե այդ որոշումը վիճարկելու են Վերաքննիչ դատարանում: «Դեռ չենք հասցրել …
կարդալ ավելինՎաղը` հուլիսի 5-ին, լրանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման 14-ամյակը: Օր, որը, ցավոք, անցած 14 տարիներին այդպես էլ դեռեւս իրական տոն չդարձավ ոչ ՀՀ քաղաքացիների, եւ ոչ էլ, առավել եւս, իշխանությունների ու քաղաքական ուժերի համար: Իհարկե, այսօր բարձրաստիճան պաշտոնյաները եւ իշխանական ու ընդդիմադիր քաղաքական գործիչները Սահմանադրության օրվա առթիվ զանազան շնորհավորանքներ կհղեն, սակայն այդ շնորհավորանքներով Սահմանադրության …
կարդալ ավելին