Մեկնել են Փարիզ

03/07/2009

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երեկ մեկնել է Փարիզ` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) 35-րդ նստաշրջանին: ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսված են նաեւ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակոյեի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Պատվիրակության կազմում են ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, Արտաքին հարաբերությունների խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ պատվիրակության անդամ Արմեն Մելիքյանը: