քաղաքականություն

Անիրական տարբերակ

17.07.2009

«Ադրբեջանական գազը Ռուսաստանի կողմից վաճառելու դիմաց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու տարբերակը միանշանակ անիրական տարբերակ է»,- ադրբեջանական «1news. az»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ամերիկացի քաղաքագետ Վլադիմիր Սոկորը: Նա նշել է, որ Ռուսաստանը քաղաքական շահեր է հետապնդում, որոնք ավելի կարեւոր են, քան տնտեսական եւ առեւտրային շահերը: «Մոսկվան լծակներ չունի, որպեսզի Հայաստանին ստիպի 5-6 շրջաններ վերադարձնել …

կարդալ ավելին

Այցելել են Լոռու մարզ

17.07.2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզի Սպիտակ, Շիրակամուտ եւ Շիրակի մարզի Գյումրի համայնքներ, որտեղ ծանոթացել է 1988թ. երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման աշխատանքների ընթացքին: Նրան ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, …

կարդալ ավելին

…Կրեմլի դռանը կապեցի

17.07.2009

«ԱՊՀ երկրների բոլոր նախագահներին Մոսկվան հրավիրել է ձիարշավի մասնակցելու, որն անցկացվելու է շաբաթ օրը Կենտրոնական ձիարշավարանում: Այնտեղ նրանց հանդիպումը չի համարվի որպես ԱՊՀ երկրների ոչ ֆորմալ գագաթաժողով»: Այդ տեղեկատվությունը հրապարակել է ռուսական «Վեդոմոստի» թերթը` հղում անելով Կրեմլի անանուն աղբյուրին: Վերջինիս տվյալներով, «հանդիպման քաղաքական ենթատեքստը մինիմումի է հասցված` ով հետաքրքրված է ձիավարության մեջ, նա էլ կգա»: …

կարդալ ավելին

Լեռնային ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում 2009թ. հուլիսի 10-11-ը գումարված համահայկական համաժողովի բանաձեւը

17.07.2009

Մենք՝ աշխարհի 25 երկրներից ժամանած հայության ներկայացուցիչներս, ԼՂՀ նախագահի բարձր հովանավորությամբ կազմակերպված համաժողովի ընթացքում քննարկելով այս ժամանակաշրջանի մեր ազգային պետական կարեւորագույն՝ Արցախի եւ հայ-թուրքական հարաբերությունների հիմնահարցերը՝ հաստատում ենք. 1. Հայաստանն ու հայությունը պատասխանատու, շրջադարձային փուլում են։ Մեր օրակարգի երկու հիմնահարցերի զարգացմամբ ու հանգուցալուծման բնույթով է պայմանավորված մեր ինքնության պահպանումը, հայկական երկու պետությունների եւ մեր ժողովրդի …

կարդալ ավելին

Վիրահատվել է ԱՄՆ-ում

17.07.2009

Հայաստանի քաղաքացի, 22-ամյա Արթուր Ավագյանը երկուշաբթի օրը հաջողությամբ վիրահատության է ենթարկվել Գլենդելի հիվանդանոցներից մեկում (Glendale Memorial Hospital): Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն` մեջբերելով «Glendale News Press»-ին, ըստ որի՝ Արթուր Ավագյանը հրազենային վնասվածք էր ստացել, երբ 2008 թվականի մարտի 1-ին հազարավոր մարդկանց հետ միասին բողոքում էր նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Գնդակը դիպել էր Արթուրին` վզի …

կարդալ ավելին

Հայտնի դժվարություն

14.07.2009

«Ըստ իս, երեք հիմնարար սկզբունքներ կան եւ երեքն էլ քաջ հայտնի են` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ազգերի ինքնորոշման իրավունք: Այս երեք սկզբունքների մեջ պետք է հավասարակշռված տարբերակը գտնել: Գործի ամբողջ դժվարությունն էլ հենց սա է»,- երեկ հրավիրված ասուլիսում խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովը: Նա շեշտել …

կարդալ ավելին

ՌԴ-ն խոչընդոտում է

14.07.2009

«Ռուսաստանը շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության չլուծված վիճակի պահպանման մեջ, ինչը թույլ է տալիս վերջինիս ուղղորդել հակամարտության կողմերին»,- նման կարծիք է հայտնել ադրբեջանցի լրագրող, վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը: Մեկնաբանելով Ռուսաստանի Արտգործնախարարության ղեկավարի կողմից վերջերս կատարած հայտարարությունը Ղարաբաղի շուրջ հնարավոր խաղաղ համաձայնագրի մասին, որը չի խախտի ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում` Միրկադիրովն ասել է, թե «դա նշանակում է, որ եթե …

կարդալ ավելին

Եռանդագին ու կորովի

14.07.2009

«Ռուսաստանը այսուհետեւ էլ եռանդագին օժանդակելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առաջխաղացմանը, այդ թվում` ակտիվորեն աջակցելով ժողովրդական դիվանագիտության գծով կատարվող քայլերին»,- այդ մասին ասված է Երեւանում, Բաքվում եւ Ստեփանակերտում Ադրբեջանի եւ Հայաստանի հասարակական ու քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հանդիպումների արդյունքների վերաբերյալ ՌԴ Արտգործնախարարության հաղորդագրության մեջ: «Ինչպես հայտնի է, առաջին նման միջոցառումը կայացել է 2007 թվականի հունիսին: Ներկայիս …

կարդալ ավելին

Սպասումների սարսափից

14.07.2009

Մինչ Հայաստանի իշխանությունները ողջունում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների հայտարարությունը (հետեւաբար՝ անուղղակիորեն՝ նաեւ Հիմնարար սկզբունքները), քաղաքական ուժերն էլ հիմնականում նույնաբովանդակ գնահատականներ են տալիս դրանց, երեկ Անկարայում միջկառավարական պայմանագիր է ստորագրվել «Նաբուկո» գազատարի կառուցման մասին: Փաստաթուղթը ստորագրել են Եվրամիության անդամ 4 երկրներ եւ Թուրքիան, սակայն այդ արարողությանը մասնակցել են նաեւ Ադրբեջանի …

կարդալ ավելին

Մեզ բացակա դրեցին

14.07.2009

Երեկ Եվրամիության անդամ 4 երկրներ եւ Թուրքիան Անկարայում միջկառավարական պայմանագիր են ստորագրել «Նաբուկո» գազատարը կառուցելու մասին: 3 հազար 3 հարյուր կիլոմետր երկարությամբ այս գազատարը շրջանցելու է Ռուսաստանի տարածքը, եւ դրա «փիլիոսփայությունը» գազի մատակարարման հարցում եվրոպական երկրների Մոսկվայից ունեցած կախվածության թուլացումն է: Պայմանագիրը ստորագրել են Թուրքիայի, ինչպես նաեւ Եվրամիության անդամ երկրների՝ Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի եւ Ավստրիայի …

կարդալ ավելին

Նոր զեկույց

14.07.2009

Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող եւ իր գործունեությունը դադարեցրած Փաստահավաք խմբում Հայ Ազգային կոնգրեսը ներկայացրած փորձագետ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ իր գործընկեր Սեդա Սաֆարյանի («Ժառանգություն») հետ պատրաստում են նոր զեկույցներ: «Ես եւ տիկին Սաֆարյանը այս պահին էլ աշխատում ենք շատ լուրջ մի փաստաթղթի վրա, որը կներկայացնենք հանրությանը առաջիկա 10 օրվա ընթացքում»,- նշել է …

կարդալ ավելին

Տարաձայնություններ չունե՞ն

14.07.2009

Ստեփանակերտում շաբաթ օրն ավարտվեց հայ-թուրքական հարաբերություններին ու ԼՂ հարցի կարգավորմանը նվիրված խորհրդաժողովը, որը կազմակերպել էր ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը: Ինչպես հայտնի է` խորհրդաժողովին մասնակցում էին Հայաստանի ու 25 պետությունների շուրջ 130 մասնակիցներ: Բացառությամբ ՀՀԿ-ի ու ՀԱԿ-ի, ԼՂՀ մայրաքաղաքում էին նաեւ ներկայացուցիչներ բազմաթիվ քաղաքական ուժերից` ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՌԱԿ եւ այլն: Բաց եթե ՀՀԿ-ն չէր ընդունել …

կարդալ ավելին

Նոր պատերազմի հնարավորություն, նվնվոց, ծուղակ…

14.07.2009

Անցած ուրբաթ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երեք երկրների նախագահները` Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին ու Դմիտրի Մեդվեդեւը Իտալիայում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակում հանդես եկան հայտարարությամբ, որտեղ նշվում էր, թե իրենք շարունակելու են աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին` ԼՂՀ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներն ամբողջացնելու եւ գործընթացը ավարտին հասցնելու համար: Այս համատեքստում, ինչպես արդեն հայտնի է, հրապարակվել է նաեւ …

կարդալ ավելին

Անհնար է` առանց ԼՂ-ի

14.07.2009

«Ղարաբաղցիների մոտ առկա է այն զգացումը, որ իրենք անձամբ պաշտպանել են իրենց մարդկային եւ քաղաքական իրավունքն՝ ապրել այնպես, ինչպես ապրում են: Այդ զգացումը կարող է Բաքվի կամ Երեւանի սրտով չլինել, այնուամենայնիվ, այն առկա է եւ ստեղծում է հակամարտության յուրահատուկ հոգեբանական համատեքստ: Ղարաբաղցիները որոշակի առումով դիմադրում են ողջ աշխարհին, ինչպես նրանք անձամբ դա զգում են»,- «1news.az» …

կարդալ ավելին

Հիմա էլ Իրանը

14.07.2009

Իրանի գազի արդյունահանման ազգային ընկերության տնօրեն Սեիդ Ռզա Քեսայիզադեն հայտարարել է, որ եվրոպական հինգ երկրներ մտադիր են իրանական գազ գնել: Այդ մասին հաղորդել է Mehr գործակալությունը: Տնօրենի խոսքով` Իրանը Եվրոպա գազի արտահանման հիմնական ուղեգիծ է ընտրել «Պարս» գազամուղը: «Իրանական գազ գնել ցանկացող երկրների թվում են Բուլղարիան, Թուրքիան, Իտալիան, Գերմանիան եւ Ավստրիան»,- ասել է Քեսայիզադեն: Նրա …

կարդալ ավելին

Հիմա էլ Իրանը

14.07.2009

Իրանի գազի արդյունահանման ազգային ընկերության տնօրեն Սեիդ Ռզա Քեսայիզադեն հայտարարել է, որ եվրոպական հինգ երկրներ մտադիր են իրանական գազ գնել: Այդ մասին հաղորդել է Mehr գործակալությունը: Տնօրենի խոսքով` Իրանը Եվրոպա գազի արտահանման հիմնական ուղեգիծ է ընտրել «Պարս» գազամուղը: «Իրանական գազ գնել ցանկացող երկրների թվում են Բուլղարիան, Թուրքիան, Իտալիան, Գերմանիան եւ Ավստրիան»,- ասել է Քեսայիզադեն: Նրա …

կարդալ ավելին

Հակականոնադրական

14.07.2009

Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական (ՌԱԿ) վարչության տարածած հայտարարության համաձայն, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը հակակուսակցական գործունեության եւ «կուսակցական իր ուխտին երդմնազանց լինելու համար» վտարվել է ՌԱԿ-ից: Մեկնաբանելով այս փաստը, Հ. Ավետիքյանը «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ առաջին անգամը չէ, որ ՌԱԿ կենտրոնական վարչությունը նման որոշում է կայացնում: Առաջինը 1996թ. էր, որից մեկ տարի հետո Հ. …

կարդալ ավելին

Նույնիսկ Հայաստանը

14.07.2009

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անհավատալի քայլ է արել` շնորհել է Սահակաշվիլիին Պատվո շքանշան»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում նման կարծիք է հայտնել լրագրող Յուլյա Լատինինան: «Նույնիսկ Հայաստանը հասկացրեց, որ, մեղմ ասած, հավանության չի արժանացնում լարվածության սրումը Անդրկովկասում»,- ասել է նա:

կարդալ ավելին

Լոնդոն-Բաքու

14.07.2009

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնական այցով մեկնել է Մեծ Բրիտանիա: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Լոնդոնում Ալիեւը քննարկելու է ադրբեջանա-բրիտանական հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում` տնտեսության եւ էներգետիկայի:

կարդալ ավելին

Ոչ ջղային, բայց ասվել է

14.07.2009

ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը հուլիսի 10-11-ը Ստեփանակերտում գումարված համաժողովի ժամանակ` անդրադառնալով համանախագահող երկրների նախագահների վերջին հայտարարությանն ու պատասխանելով այն հարցին, թե երբեւէ ԼՂՀ ղեկավարությունը տվե՞լ է իր համաձայնությունը ազատագրված տարածքները վերադարձնելու վերաբերյալ, ասել է, թե երբ որ իրենք հնարավորություն են ունեցել հանդիպել համանախագահներին, նրանց հայտնել են, որ բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի կետերը ԼՂՀ-ի համար ընդունելի …

կարդալ ավելին